Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով. ՀՔԾ պարզաբանումը
Դիտել նաև
««ՀայաՔվե»-ն պարտավոր ենք հասցնել իր վերջնանպատակին». Աննա Կոստանյան
Գևորգ Ալթունյանը կալանավորվել է
Չի կարելի թույլ տալ, որ իսպառ ոչնչացվեն այդ փաստաթղթերի աղբյուրները․ Գևորգ Դանիելյան
Դերասան Գևորգ Գրիգորյանն ավտովթարի է ենթարկվել (լուսանկարներ)
«Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»…
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։
Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։