Սերգո Կարապետյանը տվել է նաև Տիգրան Սարգսյանի անունը
Երեկ ՀՔԾ-ն տեղեկություն տարածեց այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիզվառելիքի սուբսիդավորման գործարքներում անօրինականություններ կատարելու և խոշոր չափով յուրացումների համար։ Հաստատվեց նաև այն տեղեկությունը, որ քրեական գործը հարուցվել է նախկինում գյուղնախարարի պաշտոնը զբաղեցրած ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա։
Mamul.am-գրում է, որ ՀՔԾ-ն չի հրապարակել վերջինի հաղորդման այն հատվածը, որտեղ այդ գործարքների կիզակետում ներկայացվում է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Համաձայն շրջանառվող լուրերի, ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցի նաև Տիգրան Սարգսյանի նկատմամբ՝ հրապարակելով դա այն ժամանակ, երբ կլրանա Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահության ժամկետը։
Մանրամասներըխ՝ Mamul.am-ում: