Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ

Արա Պապյանը օգնությո՞ւն է խնդրում Նիկոլ Փաշինյանից Սեդրակ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար

Ինչպես հայտնի է վաղը` դեկտեմբերի 5-ին,  կայանալու է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը,   մասնավորապես, զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:

Եվ ահա, որպես իր հիմնավորման ապացույց Արա Պապյանը կոչ է անում այն գործարարներին, ովքեր, իբր տուժել են այդ  մենաշնորհից,  արձագանքեն այս դատավարությանը:

Սակայն մինչ այսօր այդպիսի գործարարներ չեն հայտնվել, պատճառը  հայտնի է. այդպիսի գործարարներ չկան, քանզի Պապյանը շարքային բամբասանքը որպես իրականություն է ընդունել: Եթե դա լիներ իրականություն, ապա այդպիսի գործարարներն ի հայտ կգային, մանավանդ, որ իշխանությունը փոխվել է, և դա կլիներ նոր իշխանություններին դուր գալու ժեստ:

Պապյանը, փաստացի,   այդպիսի զրպարտությամբ է հանդես եկել ժամանակին, քանզի համարել է,  որ «թրենդի մեջ խոսք է ասում»: Բացի այդ Պապյանը հույս ուներ, որ նման հայտարարություններով  նա նկատելի կդառնար Փաշինյանի համար, և վերջինս նրան մի պաշտոն կնվիրի:

Սակայն, ավաղ, Պապյանը իր հաշվարկներում սխալվեց: Նախ Փաշինյանը արտգործնախարարի թեքնածուների պակաս չուներ: Բացի այդ Փաշինյանը Պապյանին երբեք իր թիմակից չի համարել մի շարք պատճառներով:

Նախ հաշվի է առնում, որ Պապյանը հանդես էր գալիս որպես  «Սասնա Ծռերի» գաղափարական թիմակից, իսկ Փաշինյանին ռուսների հետ  նոր խնդիրներ անհրաժեշտ չէր:

Բացի այդ Փաշինյանը մարտի 1-ի գործով այնքան է խճճվել, որ մի հատ էլ Սեդրակ Քոչարյանի գործի մեջ մտնելը կլիներ վտանգավոր: Իսկ այս հարցում «Նոր Սիլվա» գտնելը դժվար է: Նախ ժամանակներն  են փոխվել,   հետո՝ տրամադրությունները: Բացի այդ, ինչո՞ւ պիտի Փաշինյանը Պապյանի համար նոր գործ կարի, որի քաղաքական կապիտալիզացիայից լավագույն դեպքում  «ծռերն» էին  օգտվելու:

Որից էլ պարզ էր դառնալու, որ Փաշինյանն արդեն ոչ թե քողարկված, այլ բացահայտ է համագործակցում  այդ կառույցի հետ:

Ինչ վերաբերվում է Արա Պապյան անձին, նրա բարոյական նկարագրին, ապա հիշեցնենք ընդամենը նրա կենսագրությունից մի քանի փաստեր:

ԽՍՀՄ-ի ժամանակ՝  1981-ից մինչև 1986 թվականները,  Արա Պապյանը Աֆղանստանում աշխատել է որպես ռազմական գծով թարգմանիչ: Բոլորի համար էլ հասկանալի է, թե ԽՍՀՄ-ի տարիներին,   որ խորհրդային կառույցի հետ պետք էր համագործակցել, որ հնարավոր լինել աշխատել  Աֆղանստանում:

Տրամաբանական էր նաև, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1994 թ.-ին, Պապյանը գերազանցությամբ ավարտել էր Ռուսաստանի ԱԳՆ  դիվանագիտական ակադեմիան:

Թվում էր՝ այսպիսի  մասնագիտական հետագծից հետո Պապյանը պիտի շարունակեր իր ուղին նույն գծի մեջ: Սակայն պարզվեց, որ երբեմն սկզբունքները կարող են լինել շատ «ճկուն և բարբարոս»: Այսպես, ընդամենը 5 տարի անց՝ 1999 թ.-ին,  Պապյանը ավարտում է NATO-ի պաշտպանության քոլեջը: Հասկանալի է, թե այս անգամ էլ ամերիկյան  որ կառույցի հետ պետք էր աշխատել,  որ այս քոլեջը ավարտեր:

Այս ամենից հետո արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում նա ԱԳՆ-ում զբաղեցնում է մի շարք կարևոր պաշտոններ: Իսկ 2000 թվականին նշանակվում է  Կանադայում ՀՀ դեսպան:

2006-ին աշխատանքից դուրս գալուց հետո նա արդեն կարողանում է «կպցնել» ՀՅԴ-ին: Պապյանը սկսում է ուսումնասիրել հայկական հարցի իրավաբանական կողմերը՝ Արցախյան պատերազմ, Վիլսոնյան Հայաստան և այլն։ Այդ հարցերով բազմաթիվ ելույթներ է ունեցել հայկական համայնքներում:

2018 թ-ի հեղափոխությունից հետո՝  զգալով, որ հանրային թրենդը փոխվել է, սկսում է համագործակցել  արդեն  ՀՅԴ-ին  5-րդ շարասյուն համարող «Սասնա Ծռերի» հետ: Իսկ Քոչարյանի հարցում էլ, որպեսզի Փաշինյանի մոտ իրեն ցույց տա, վեր է հանում Սեդրակ Քոչարյանի մասին բամբասանքները: Բայց այս անգամ  առաջին անգամ իր կենսագրականում ստանում է հակահարված՝ դատական այս գործի միջոցով:

Ահա այսպիսին է Պապյանի իրական նկարագիրը: Սակայն բովանդակային Հայաստանում, թե նախկինում, թե հիմա  «անսկզբունքայնությունը» լուրջ արատ չի համարվում: Հենց դրա հույսին էլ մնացել է Արա Պապյանը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan