Աննա Հակոբյանը մեծահարուստներին նորից հավաքել է «Դվինում». Տեսանյութ «Այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում իրար»․ Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը
16
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը Արամ Զավենիչը վախեցա՞ծ է Փաշինյանի՝ 1991-ից սկսված գործերը քննելու մտադրությունից Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը. Վիտալի Բալասանյան Wizz Air բյուջետային ավիաընկերության ներկայացուցչի մասնակցությամբ ասուլիսը․ ուղիղ «Դառնում ենք Բաղդադ». Սուրենյանը խոստացել է` օդի ջերմաստիճանն էլի կբարձրանա Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Ազատ Արշակյանը Հովիկ Աղազարյանին համարում է իշխանության մեջ ներդրված «հակահեղափոխակա՞ն» Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ «Ադեկվադ դիսկուրս»՝ նվիրված Արցախյան հարցին. Ուղիղ Արա Գալոյան. Շինարարությունն այս տարի
Չի եղել մի ամիս, որի ընթացքում ես լրջորեն մտածած չլինեմ այսպես ասած «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը Երևանի ավագանու արտահերթ նիստը շատ բուռն է ընթանում` ուղիղ Արամ Զավենիչը վախեցա՞ծ է Փաշինյանի՝ 1991-ից սկսված գործերը քննելու մտադրությունից Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը. Վիտալի Բալասանյան Երևանում 26-ամյա երիտասարդը կրակել է ոստիկանության մեքենայի վրա Մարիամ Փաշինյանը մեքենաից չի իջնում, քանի թիկնապահները դուռը չեն բացում Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր Wizz Air բյուջետային ավիաընկերության ներկայացուցչի մասնակցությամբ ասուլիսը․ ուղիղ ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը և Արմեն Սարգսյանը Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը «Հայփոստ»-ի աշխատակիցը յուրացրել է քաղաքացու կենսաթոշակը Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծին սպանողին. լուսանկար Ահազանգ. Ոստիկանը՝ ապօրինի եւ դաժան շնամարտերի մասնակից «Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել «Դառնում ենք Բաղդադ». Սուրենյանը խոստացել է` օդի ջերմաստիճանն էլի կբարձրանա Ղարաբաղյան հակամարտության հարցով խոսացողների 90%-ը նստած ա մանիպուլյացիաների վրա. Արմեն Վարդանյան Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը Խորհրդի նիստ՝ ԱԱԾ-ում. ԱԱԾ պետը ցուցումներ և հանձնարարականներ է տվել Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը սուտասան է Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել․ պատճառն Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է «Էսօր ու՞մ տուն շնորհքով ներխուժենք…»․ Մկրտիչ Արզումանյան Լույս չի լինելու Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերահսկվում է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից Չեն ասում, թե ինչ որակի ասֆալտապատումներ են անում Ես ամոթից կմեռնեի. Արսեն Բաբայան Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Կա՛մ դու մուծվում ես «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին, կա՛մ 6-րդ վարչության աշխատակիցները հայտնվում են քեզ պատկանող «տարածքներում» Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում, Լանջիկ գյուղում առկա է մառախուղ Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ Պատմական զուգահեռներ կամ ճակատագրի հեգնանքը «Աջակողմյան ղեկը Հայաստանում փոխելը թակարդ է». քաղաքացին ահազանգում է Կադրեր Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյանի հարսանիքից Լրիվ դառնում ենք Բաղդադ Աննա Հակոբյանը մեծահարուստներին նորից հավաքել է «Դվինում». Տեսանյութ Ռուբեն Հայրապետյանն էլ խղճի խայթից դրդված էս անշնորհակալ ուրացողին վերցնում ու տանում է Գերմանիա՝ բուժելու. մի չհրապարակված պատմություն «Այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում իրար»․ Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Կրակոց` Աբովյանում. վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս բռնվել է գողերից մեկը Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը. 15-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է Այո տոնածառը բնական է ու փոքր, բայց մարդիկ երջանիկ են և հոգով հարուստ. Լուսանկար Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է 11-ամյա վազորդուհին եռակի ոսկե մեդալակիր է դարձել՝ վազելով ինքնաշեն կոշիկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մի շարք մարզերում Ազատ Արշակյանը Հովիկ Աղազարյանին համարում է իշխանության մեջ ներդրված «հակահեղափոխակա՞ն» «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա». թուրք պատգամավոր Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է․ Դ․ Շահնազարյան Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է, ասպես կոչված, «ռազմավարական համբերությամբ» Քըրք Քըրքորյանը չի ցանկացել, դեմ է եղել նման ուշադրության դրսևորումներին

Շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի «սրտի թեկնածուն» չեմ․ Վիտալի Բալասանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցել պատրաստվող գործիչներ` ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ 

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպմանը չի հրավիրվել, թեև նա ևս հայտարարել է, որ որպես նախագահի թեկնածու մասնակցելու է ընտրություններին։ Թե ինչու Վիտալի Բալասանյանը չի հրավիրվել հանդիպմանը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է․ «Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը և նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»։

Վարչապետի խոսնակի հայտարարությունը մեկնաբանելու համար Yerevan.Today-ը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Վարչապետի խոսնակը ճիշտ չի գուշակել․ Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է միմիայն ՀՀ գործող իշխանության, այն է՝ Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանի համար, այո, քայքայիչ է։

Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը և ո՞ւմ գործունեությունն է քայքայիչ։ Եկեք վերլուծենք։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Վիտալի Բալասանյանն արձագանքում է, որ Փաշինյանի այս խոսքերը նախ փակուղային են բանակցությունների համար։ Բացի այդ, Արցախը Հայաստան չէ և վերջ, Արցախն Արցախ է, Հայաստանը՝ Հայաստան։ Փաշինյանի նաև այս հայտարարության պատճառով է, որ որոշ վայ գործիչներ ու քաղաքացիներ բեմ են բարձրանում ու հայտարարում Արցախը Հայաստանի մարզ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Հայաստանը բանակցությունների կողմ է»։

Վիտալի Բալասանյանն արձագանքում է, որ նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական տեսակետն է առաջ բերում, որից մինչ նրա գալը Հայաստանի և Արցախի բոլոր իշխանությունները փորձել են խուսափել։ Նա սրանով Հայաստանի դիվանագիտությունը դնում է պաշտպանվողի վիճակի մեջ։ Հայաստանը, թե’ հակամարտության, թե’ բանակցությունների կողմ չէ ու չի եղել. կողմերն են եղել և կան Ադրբեջանը և Արցախի Հանրապետությունը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախի հարցը պետք է կարգավորվի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով»։

Վիտալի Բալասանյանն ասում է, որ նախ՝ գոյություն չունի Արցախի ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ․ կա միասնական հայ ժողովուրդ՝ Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում, որին, սակայն, անընդհատ փորձում են տարանջատել նախ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի թիմը, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի թիմը։ Արցախի ու Հայաստանի միջև բաժանարար գծերի քաշումը Հայաստանի ա՛յս և առաջին իշխանության գործելաոճն է։

Վիտալի Բալասանյանը նաև ասում է, որ չի կարող Հայաստանի ու Արցախի շահերով առաջնորդվող ղեկավարը հայտարարել խնդիրն Ադրբեջանի ժողովուրդի համար ընդունելի տարբերակով լուծելու մասին, նրան թույլ չի տա հայ ժողովուրդը։ Որովհետև մենք՝ պատերազմով անցած մարդիկս, գիտենք, թե ինչ է նշանակում խնդիրը թշնամու համար ընդունելի տարբերակով լուծում։ Դա չեն հասկանա մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ վարել են դասալիքի կյանք։

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունում է Ահաբեկչական խմբավորման անդամներին, փակ զրույց ունենում։ Իսկ մինչ այդ՝ նրանց ազատ է արձակում բանտից, թույլ տալիս, որ հիմնեն կուսակցություն, մասնակցեն ԱԺ ընտրությունների ու անգամ՝ տարածվեն Արցախում, օր ու մեջ ասուլիս տան, եթերներում հայտնվեն ու հայտարարեն, որ պատրաստ են նորից այդ քայլին՝ ահաբեկչության գնալ։

Վիտալի Բալասանյանը, որպես 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գնդի ահաբեկչությունը հաջողությամբ չավարտելու և ահաբեկիչների հանձման գործում մեծ դերակատարում ունեցող մարդ, ասում է, որ ահաբեկիչներին հովանավորողը, նրանց վրա հենվողը, ահաբեկիչներին դատ ու դատաստանը չավարտած ազատ արձակողը ոչ այլ ինչ է, քան նրանցից մեկը, առնվազն` համախոհը։

Նիկոլ Փաշինյանի ցուցումով կալանավորվում են, հետին պլան են մղվում Արցախյան պատերազմի հերոսները, ազատության դրոշակակիր է դառնում ԼԳԲՏ համայնքը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարության անունից, բայց միանգամից թշնամի է հռչակում նրանց, ովքեր հանդես են գալիս իշխանությանն ուղղված առողջ քննադատությամբ։ Նիկոլ Փաշինյանի ցուցումով փորձում են խուզարկել Արցախի հերոսի ավտոմեքենան՝ առանց որևէ օրինական հիմքի։ Ու ապօրինի քայլը մնում է անարձագանք։

Ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը․ ասում է՝ այն էլ պատերազմող երկրում, բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիր ունեցող երկրում շռայլություն է նման դիլետանտ ղեկավարների առակայությունը։ Վիտալի Բալասանյանն ասում է, որ երկիրը փորձադաշտ չէ, չենք կարող թույլ տալ, որ մեզ իշխեն բանակից փախած, պատերազմը չտեսած ու այն չպատկերացնող, հայկականությունից հեռու ու Սորոսի պուլտով կառավարվող մարդիկ։ Վիտալի Բալասանյանն ասել ու կրկնում է, որ բոլորին չէ, որ կարող ես փռել ասֆալտին և այդպես շարունակելու դեպքում մի օր ինքդ ասֆալտին կփռվես։ Վերջապես, Վիտալի Բալասանյանն ասում է, որ իրավունք չունի հեղափոխական վարակը տարածվել Արցախում, քանի որ դա կործանարարար կլինի մեր երկրի համար։ Հեռու պահեք ձեր ձեռքերն Արցախից։

Վիտալի Բալասանյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ–ին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն տալու քաղաքականությունը։ Սրա դեմ պայքարել է Վիտալի Բալասանյանը, պայքարել են Հայաստանում, Արցախում և աշխարհով սփռված հայորդիները ու պայքարելու են միշտ։ Այս պայքարի համար Նիկոլ Փաշինյանին հակառակորդ են Վիտալի Բալասանյանը, Արցախցիները, Հայաստանցիներն ու Սփյուռքը։

Ավարտեմ խոսքս՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, նրանից հանրության՝ արդեն կայծակնային տեմպերով հիասթափությունը ցույց է տալիս՝ շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի համար ընդունելի կամ այսպես ասած՝ «սրտի թեկնածուն» չեմ։ Դա էլ ավելի է մեծացնում իմ հաջողության շանսերը»։

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan