Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Լավրովը պատասխանեց Փաշինյանի կոչին, իսկ Մոսկվան եւ Բաքուն ղարաբաղյան հարցում փոխզիջման հնարավորություն էն տեսնում. Տեսանյութ

Բրատիսլավայում վաղը՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի սպասվող հանդիպման արդյունքներով ակնկալվում է հնգակողմ հայտարարության ընդունում։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Վերջինիս փոխանցմամբ՝  ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, Բրատիսլավայում տեղի կունենա երկու նախարարների շփումը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

«Ամեն տարի ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ձգտում ենք արձանագրել թղթի վրա հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել կողմերի կողմից արդեն երկար տարիներ առաջ և պահպանում են իրենց կենսունակությունն ու արդիականությունը։ Եվ, եթե հաջողվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախարարների մասնակցությամբ։ Եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չլինի, այնուամենայնիվ երեք համանախագահներն իրենց դիրքորոշումը թղթի վրա կարտահայտեն։ Սակայն հուսով եմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն», - ասել է Լավրովը։

Լավրովը ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին զենք չվաճառելու ՀԱՊԿ երկրներին ուղղված կոչին, որը վերջինս արել էր ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ։

«Ես կարող եմ ասել, որ  ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ մեր գործակցության կարևոր ոլորտներից է։ Մենք այդ գործակցությունը զարգացնում ենք բացարձակ թափանցիկ, միջազգային իրավունքի, Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրությունների նորմերին համապատասխան, և հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որ այս տարածաշրջանում ձևավորվել է, և կարևոր է, որ այստեղ պահպանվի կայունությունը»- ասել է  ՌԴ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելությանն ու հարցին՝ արդյո՞ք օգտակար կլիներ «Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների» շփումները, Սերգեյ Լավրովը պատասխանեց՝ հիշեցնելով տարեսկզբին Վիեննայի գագաթնաժողովից հետո 2 երկրների ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման մասին, որտեղ համաձայնեցվեց ոչ պաշտոնական փաստաթուղթ հումանիտար շփումների հաստատման ուղղությամբ։

«Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր , որովհետեւ ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից , որոնք ապրում են այդ հողում, որոնք ապրում են Ադրբեջանում Հայաստանում եւ Ղարաբաղում եւ որքան առավել մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծից այն կողմ, այնքան ավելի դյուրին ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք ձգտում ենք հասնել։ Ես ամեն կերպ կողմ եմ, որ ղարաբաղյան համայնքների միջեւ կապեր վերահաստատմանը, որոնք, ի դեպ, որոշակի փուլում իրականացվում էին, հետո սառեցվեցին։ Սա շատ հեռանկարային թեմա է, որովհետեւ արդյունքում, այնուամենայնիվ, ԼՂ-ի ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել հետագայում»,-հայտարարեց Լավրովը։

Խոսելով Լավրովի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների մասին՝ Մամեդյարովը նշել է, որ այն շատ լուրջ խնդիր է ինչպես Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ձևաչափում, այնպես էլ բազմակողմ ձևաչափում, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

«Մենք բացարձակապես վստահ ենք, որ հարկավոր է առաջ շարժվել, քանի որ գոյություն ունեցող այն իրավիճակը՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմի վիճակը, ոչ մի տեղ չի տանում։ Այո, խաղաղությունը շատ բարդ է, միգուցե հարկավոր է փուլային,- ոչ թե միգուցե, այլ ավելի շուտ,- փուլային տարբերակը, որ կմաքրի բանակցությունների սեղանը ձգձգող տարրերից, և  առաջին հերթին հարկավոր է, ինչպես ասվում է, որ բանակը վերադառնա զորանոցներ և ոչ թե մնա դաշտերում»,- ասել է Մամեդյարովը։

Նրա խոսքով՝  դա հնարավորություն կտա ներքին տեղահանվածներին և փախստականներին վերադառնալ, կապաշրջափակի տնտեսական հնարավորությունները, ճանապարհները։

«Ես կարծում եմ, որ սկզբունքորեն տրամաբանությունն այդպիսին է։ Կարգավորումը պետք է նախևառաջ տեղի ունենա այն կոնտեքստում, որ այդ համագործակցությունը կբերի բարգավաճման»,- ասել է Մամեդյարովը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan