Հիշենք անհիշելին․ ինչ էր ժամանակին ասում Արսեն Թորոսյանը դիմակ կրելու մասին. Տեսանյութ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց. Տեսանյութ «250՝ ծանր, 48՝ ծայրահեղ ծանր»․ նախարարը նոր թվեր է հրապարակել
26
Ազգային ժողովի նիստ. ռեկորդային թվով հարցեր են օրակարգում. LIVE Ի՞նչ է սպասում Հայաստանին Փաշինյանի կորոնահեղափոխության արդյունքում «Ադրբեջանն անարդարացիորեն ձախողել է էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանության համար պատժի իրագործումը». ՄԻԵԴ-ը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ տապալել է վարակի դեմ պայքարը, սակայն հրաժարվեց դրա համար ներողություն խնդրել Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 289-ով՝ հասնելով 7402-ի Անդերգրաունդ․ հեղափոխական ենթամշակույթ Commersant.ge. Մաքսանենգ ծխախոտի սկանդալը ցույց է տալիս Փաշինյանի ու նրա թիմի գործողությունների կոռուպցիոն բնույթը Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային.Tert.am. Տեսանյութ «Իմ քայլում» շատերը համոզված են, որ արտակարգ դրության հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի պաշտոնավարումը Արսեն Թորոսյանի հայտարարություններն անհիմն են և որոշ հարցեր են առաջացնում, մենք կապ կհաստատենք նրա հետ պարզաբանումներ ստանալու համար. Վրաստանի առողջապահության նախարար Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Վրաստանն այսուհետև Ռուսաստանից բնական գազ կներկրի 15% զեղչով Դավիթ Բաբայանը՝ Արայիկ Հարությունյանի խորհրդական Օտարերկրյա ուղղակի ներդրումները ՀՀ-ում 2018-ի հետ համեմատած 2019 թ. կրճատվել են երկու անգամ. Տեսանյութ Ազգային ժողովի նիստ. ռեկորդային թվով հարցեր են օրակարգում. LIVE Աննա Դանիբեկյանի համար 4 վարչապետների միջնորդությունը չի վերլուծվել Ինչու՞ են համաճարակի տարածմանը զուգահեռ նվազում օրական արվող թեստերի քանակը Հայ հեղափոխականի կյանքը. Մանկություն, երիտասարդություն, հեղափոխություն, ապակենտրոնացում Լևոն Մնացականանն ազատվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնից Բոլորիս համար արդեն հասկանալի է, թե որտեղից են աճում Նիկոլի թվի պղծությունների ոտքերը. Լուսանկար Արմեն Գևորգյան. Իրավիճակը բարդ է, բայց լուծումներ, անշուշտ, կան Էժան, հարմար, շահավետ... Գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը. Էջմիածնի քաղաքապետարանը ահազանգում է Եվ դուք դեռ զարմանու՞մ եք՝ ինչու եմ ես իրեն համարում հայրենիքիս իսկական ու հզոր ղեկավար Ճապոնիայում սկսել են յուրաքանչյուր բնակչին 930 դոլար վճարելու գործընթացը Հայաստանի կապի օպերատորները հայտարարություն են տարածել․ Հայաստանում 5G չկա Հիշենք անհիշելին․ ինչ էր ժամանակին ասում Արսեն Թորոսյանը դիմակ կրելու մասին. Տեսանյութ Առողջապահության նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ կորոնավիրուսի թեստերով․ ԱՆ խոսնակ Կիրականացվի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը Ուրախությամբ հետևում ենք բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին. Փաշինյանը շնորհավորեց Գախարիային Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 1 նոր դեպք Ես դիմակ չեմ կրելու. եթե գտնում են, որ իրենց ողջ կյանքի փրկությունը դիմակից է կախված, թող կրելով ման գան. Գ. Պետրոսյան. Տեսանյութ Հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը․ Մակունցը՝ Արցախում խնջուքին առանց դիմակ մասնակցելու մասին Ի՞նչ է սպասում Հայաստանին Փաշինյանի կորոնահեղափոխության արդյունքում Մայիսի 28-ից 31-ը ոչ աշխատանքային օրեր են Իշխանությունը դեմ քվեարկեց քաղաքացիներին վարկային արձակուրդ տրամադրելու Տիգրան Ուրիխանյանի նախագծին. Տեսանյութ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կարտադրի շուրջ 1000 թեստ կորոնավիրուսի ախտորոշման համար Աբովյանի գերեզմանատանը տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. գործը Երևանի քննչականում է Եթե շարունակեք անտարբեր լինել, գալու են, մտնելու են ձեր տուն ու ձեր երեխաներին պղծեն «Ադրբեջանն անարդարացիորեն ձախողել է էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանության համար պատժի իրագործումը». ՄԻԵԴ-ը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց. Տեսանյութ Սերժ Թանկյա՛ն, Դուք այլասերել եք մի ողջ ժողովրդի պատմություն Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ տապալել է վարակի դեմ պայքարը, սակայն հրաժարվեց դրա համար ներողություն խնդրել Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը Փորձ է արվում մանկապղծությունը ներկայացնել որպես սեռական կողմնորոշում․այդ նպատակին են ծառայում ստամբուլյան և Լանզարոտեյի կոնվենցիաները Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կիսվեց. ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հանձնելու հարցը դրվեց քվեարկության Քաղաքական զարգացումները Նիկոլին մտցրել է փակուղի և օր առաջ կանգնեցրել հրաժարականի փաստի առաջ Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում. կանգ առեք, դադարեք ոչնչացնելուց մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը «Սա խայտառակություն է․ էս մարդն ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու համար». Ռուբեն Ռուբինյանը՝ Էդմոն Մարուքյանին. Տեսանյութ Երևանի Նար-Դոսի փողոցում ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա Կուսակցությունների համար անցողիկ շեմն առաջարկվում է 6-ի փոխարեն դարձնել 4. փոփոխություններ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում. Տեսանյութ Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. Հայկ Մարության. Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել Աբովյանի բնակիչը ձերբակալվել է 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը նահանգի իշխանություններին Չսխալվե՛նք երկրորդ անգամ․ Գոհար Աբաջյան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, Saipa и Opel ավտոմեքենաների բախնան հետևանքով ՊՆ 4 զինծառայող է մահացել Իշխող մեծամասնությունը Նիկոլի հրաժարականից հետո վերածվելու է չիշխող փոքրամասնության,մոռացեք,որ իրենք վարչապետ կառաջադրեն

Ինչո՞ւ «հեղափոխականներ» Փաշինյանին և Մարությանին չհաջողվեց հեղափոխել Երևանի քաղաքային տնտեսությունը

Ինչպես հայտնի է՝ հեղափոխականներն իրենց հետ բերում են նոր հեղափոխական արժեքներ, մոտեցումներ, հանրային և քաղաքական հարաբերությունների նոր կարգեր:

Ներկայիս իշխանությունները մեր հանրային կյանքում գրեթե ոչ մի հեղափոխական նորություն չբերեցին, բացի այն բանից, որ այսօր հին դեմքերի փոխարեն երկիրը կառավարում են համեմատաբար նորերը: Սակայն դա չի նշանակում, որ այսօրվա կառավարիչները ավելի ազնիվ են ու փորձառու, քան նախկինները:

Որպեսզի ներկայիս իշխանությունները իրական հեղափոխականներ լինեին, նախ պետք է հասկանային, թե ինչից ինչ է պետք փոխել:

Մինչդեռ այսօր ականատես ենք այն բանի, որ ներկաները պատահական են հայտնվել իշխանության մեջ և շփոթված չգիտեն, թե ինչ անեն, որ տարբերվեն նախորդներից: Սակայն երբ դա իրենց մոտ չի ստացվում, սկսում են հին մեթոդների կիրառումը ավելի գռեհիկ ձևերով: Դա վերաբերում է և՛ իրենց հարաբերություններին քաղաքական հակառակորդների հետ, և՛ տնտեսական խնդիրներին, և՛ դատաիրավական, և՛ պետական շինարարության հարցերին:

Այսօր վերլուծենք Երևան քաղաքի օրինակով, թե ինչ են «հեղափոխել» այս իշխանությունները և ինչ իրական փոփոխություններ են անհրաժեշտ, որ քաղաքը կարողանա լուծել իր խնդիրները:

Երևան քաղաքի կառավարումը 90-ական թվականներին

Պետք է նշել, որ 1995-ի սահմանադրական փոփոխությամբ Երևան քաղաքի ինքնակառավարումը փաստացի վերացավ: Այդ փոփոխությունը նպատակային քաղաքական բնույթ ուներ, որպեսզի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը Տեր-Պետրոսյանին մրցակից չդառնար: Այս քաղաքական փոփոխության արդյունքում Երևան քաղաքը, որպես կառավարման միասնական օրգանիզմ, վերացավ: Քաղաքը փաստացի բաժանվեց 12 միկրոքաղաքների, որտեղ գործում էին ինքնակառավարման համակարգեր՝ փաստացի սիմվոլիկ բյուջեներով:

Ստացվել էր պարադոքսալ իրավիճակ, երբ նշանակովի Երևանի քաղաքապետը պետք է կառավարեր ընտրովի թաղապետերին:

Այս համակարգը այնքան արհեստական բնույթ ուներ, որ դատապարտված էր փոփոխման: Քանզի այս կառավարման համակարգի պայմաններում ոչ մի լուրջ խնդիր հնարավոր չէր լուծել և բացի այդ, կառավարման հիմքում դրված էին կոռուպցիոն սխեմաներ՝ առանց որոնց քաղաքը չէր կառավարվի:

Քաղաքի կառավարումը 2000 թվականներից մինչև այսօր

Այս փուլում քաղաքի կառավարման համակարգը փոփոխվեց: Քաղաքը դարձավ փաստացի մեկ միասնական օրգանիզմ՝ իր օրենսդիր մարմնով և բյուջեով:

Սակայն փոփոխությունը ամբողջական չդարձավ, քանզի քաղաքի լիազորությունները խիստ սահմանափակ բնույթ ունեին, իսկ բյուջեի քանակն էլ չափազանց փոքր էր:

Օրինակ, համեմատության համար նշենք, որ Երևանի քաղաքային բյուջեն կազմում է մոտավորապես 160-ից 180 մլն դոլար: Մինչդեռ երկրի բյուջեն տատանվում է 3 մլրդ դոլարի չափ: Այսինքն, Երևանի բյուջեն մոտ 17-18 անգամ ավելի քիչ է, քան երկրի բյուջեն: Եվ դա այն դեպքում, երբ Երևանում ապրում է երկրի բնակչության ավելի քան 30 տոկոսը, իսկ տնտեսական ենթակառուցվածքների մոտ 40 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Վրաստանի բյուջեն կազմում է մոտ 4,5 մլրդ դոլար, իսկ Թբիլիսիի քաղաքային բյուջեն կազմում է մոտ 350 մլն դոլարի չափ: Այսինքն, տարբերությունը կազմում է մոտ 12 անգամ: Եվ դա այն դեպքում, երբ Թբիլիսիում է կուտակված երկրի տնտեսական ենթակառուցվածքների մոտ 25 տոկոսը:

Իսկ, օրինակ, Մոսկվայի բյուջեն կազմում է մոտ 50 մլրդ դոլարի չափ, մինչդեռ երկրի բյուջեն տատանվում է 300 մլրդ-ի սահմաններում: Այսինքն, Մոսկվայի բյուջեն պակաս է երկրի բյուջեից ընդամենը 6 անգամ: Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվայում բնակվում է Ռուսաստանի բնակչության մոտ 10 տոկոսը:

Ո՞րն է Երևան քաղաքի գլխավոր հիմնախնդիրը

Վերը նշված թվերից պարզ երևում է, որ Երևան քաղաքին պակասում է և՛ լիարժեք ինքնակառավարում, և՛ լիարժեք գումարներով քաղաքային բյուջե:

Պարզ է, որ քաղաքի խնդիրները հոգալու համար անհրաժեշտ էին իրոք հեղափոխական փոփոխություններ:

Միմիայն այդ փոփոխության դեպքում հնարավոր կլիներ խոսել քաղաքային տնտեսության հետագա զարգացման մասին: Հասկանալի է, որ սա միայն վարչական խնդիր չէ: Սա իսկապես լուրջ քաղաքական խնդիր է, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ դինամիկ զարգացող եվրոպական ստանդարտի քաղաք:

Միայն այս փոփոխության պարագայում կարելի կլինի քննարկել մնացած բոլոր խնդիրները:

Հակառակ դեպքում, ռեսուրսների բացակայության պարագայում, քաղաքային նույնիսկ տարրական խնդիրները լուծելու համար քաղաքային իշխանությունները պիտի հայթայթեն լրացուցիչ արտաբյուջետային աղբյուրներ: Նախկին իշխանությունները հենց այդպես էլ վարվում էին:

Սակայն պարզ է, որ այսպիսի կառավարման հիմքում անխուսափելիորեն դրվում են կոռուպցիոն ռիսկեր: Ավելին, առանց այդ սխեմաների քաղաքը չի կարող հոգալ նույնիսկ իր տարրական խնդիրները:

Ի՞նչ արեցին այսօրվա, իբր, «հեղափոխական» իշխանությունները

Նրանք այս խնդիրների խորքային հիմքերի մասին լուրջ պատկերացումներ չունեին: Դրա համար էլ անկեղծ խոստումներ էին տալիս, թե արագ կլուծեն ճանապարների, վերելակների, աղբահանության և այլ խնդիրներ:

Այս մարդիկ Երևանի խնդիրները դիտարկում էին բացառապես կենցաղային պրիզմայով, քանզի անգետ էին: Մտածում էին, որ հրաժարվելով կոռուպցիոն սխեմաներից՝ ավտոմատ կերպով կավելացնեն քաղաքի եկամուտները: Սակայն կատարվեց ճիշտ հակառակը, պարզվեց, որ առանց արտաբյուջետային աղբյուրների՝ նույնիսկ աղբը հնարավոր չի լինի հավաքել:

Բախվելով իրականության հետ՝ «հեղափոխականները» վերադարձան նախկին «հակահեղափոխական» իշխանության հին սխեմաներին և իրենց անփորձության պատճառով սկսեցին այն կիրառել ավելի գռեհիկ ձևով:

Արդյունքում, սրանք նախկինների կոռուպցիոն ռիսկերից չհրաժարվեցին, սակայն կառավարման իմաստով դարձան ավելի վատը, ինչը արդեն տեսանելի է բոլորի համար:

Պարզ է, որ մեզ իրոք անհրաժեշտ են նոր որակի հեղափոխական փոփոխություններ երկրի բոլոր բնագավառներում, այդ թվում նաև Երևան քաղաքի կառավարման համակարգում: Պարզ է նաև, որ այս իշխանությունները ապացուցեցին, որ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ երկրին: Եվ ուրեմն, երկրում իրական հեղափոխական փոփոխությունների համար անհրաժեշտ են և՛ նոր հեղափոխական առաջարկներ, և՛ նոր մարդիկ, որոնք ունակ կլինեն իրականացնելու այդ ծրագրերը:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan