ՌԴ Անդրբայկալյան երկրամասում սգո օր է հայտարարվել
ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իշխանությունները դեկտեմբերի 2-ը սգո օր են հայտարարել Սրետենսկի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Դեկտեմբերի 1-ին Սրետենսկ-Չիտա երթուղով ընթացող ուղևորատար ավտոբուսը 9-12մ բարձրությունից ընկել էր գետը: Մահացել էր 19 մարդ, ևս 19-ը՝ հոսպիտալացվել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի առջևի անվադողի պատռվելու պատճառով: Հարուցվել է քրեական գործ:
Zham.am