Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցական կոդերը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայության  ծառայողի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին զեղումներ է կատարել Աստվածաշնչյան թեմաներով: Նա նախ, խոսելով քննիչների աշխատանքի դժվարությունների ու անմարդկային պայմանների մասին, նշել է, թե այդ ճանապարհը յուրահատուկ Գողգոթա է, որը պետք է անցնել: Իսկ արդեն պետական ծառայողների դերին անդրադառնալիս՝ Փաշինյանը խոսել է այն մասին, որ շատ պաշտոնյաներ՝ պաշտոնի նշանակվելիս, տառապում են իշխանի, բդեշխի բարդույթով:

Նա ասել է, որ այդ բարդույթը պետք է փոխարինել Հիսուսի բարդույթով, որը նշանակում է՝ միաժամանակ լինել և՛ տեր, և՛ ծառա:

Սա վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է անցկացնում իր, իր իշխանության և Տիրոջ միջև:

Հիշեցնենք, որ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ նա անձամբ իրեն էր համեմատել Հիսուս Քրիստոսի հետ՝ նշելով, որ ինքը, ինչպես Հիսուսը, սեր է քարոզում:

Առաջին հայացքից՝ որևէ վատ բան չկա, երբ քրիստոնյա մարդը, քրիստոնեական երկրի ղեկավարը մեջբերումներ կամ համեմատություններ է կատարում Աստվածաշնչից: Սակայն խնդիրը, թերևս, շատ ավելի խորքային է և շոշափում է մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի անձնական՝ հոգեբանական, մյուս կողմից՝ նրա իշխանության բնույթին առնչվող թաքնված շերտերը: Անձնական մակարդակում սեփական անձի և Աստծո միջև համեմատությունները հոգեբանական տերմինաբանությամբ վկայում են տվյալ անձի մեծամոլական հակումների մասին, ինչն արդեն իսկ խնդրահարույց է երկրի ղեկավարի պարագայում և նվազագույնը կարող է ունենալ իրականությունից կտրվելու ու, ըստ այդմ, ոչ ադեկվատ որոշումներ կայացնելու դրսևորումներ:

Իհարկե, հոգեբաններն ավելի մասնագիտորեն կախտորոշեն այդ խնդիրը, բայց առնվազն առաջին ընկալմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը, իրեն համեմատելով Քրիստոսի հետ, իսկ պաշտոնյաներին պատվիրակելով իշխանի բարդույթը փոխարինել Հիսուսի բարդույթով, ենթագիտակցորեն իրեն վերապահում է՝ Հիսուսի, պաշտոնյաներին էլ՝ աշակերտների կամ առաքյալների դերը: Ավելի գլոբալ, ոչ անձնային՝ իշխանության բնույթին առնչվող հարթությունում, այս երևույթն ըստ ամենայնի իշխանության կողմից որևէ գաղափարախոսության չդավանելու անուղղակի հետևանքն է:

Գաղափարախոսության բացակայությունը Նիկոլ Փաշինյանն այս կերպ փորձում է լրացնել հավատով, կրոնով, ինչը քրիստոնյա հասարակության պարագայում գուցե և արդարացված համարվի առաջին հայացքից: Իսկ ավելի խորքում դա իշխանության ավտորիտար բնույթի ևս մեկ վկայություն է, քանի որ կրոնական կամ դավանաբանական գաղափարներով հասարակության հետ հարաբերությունը բնորոշ է հենց ավտորիտար իշխանություններին:

Շատ բարդ է ասել, արդյոք սա Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծային գիտակցված ընտրությո՞ւն է, թե՞ ենթագիտակցության արտահայտություն: Բոլոր դեպքերում Աստվածաշնչից այդքան շատ մեջբերումներ ու համեմատություններ անող Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի վերընթերցել աստվածաշնչյան մեղքերից այն մեկը, ըստ որի՝ Տիրոջ անունը զուր արտասանելը նույնպես մեղք է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan