Ըստ Գագիկ Ծառուկյանի տեսության՝ Նիկոլ Փաշինյանը բարի մարդ չէ Իրավիճակն աղետալի է դառնում. Ղարամյան Սարսափելի վիճակագրություն և մարդկային ողբերգություն․ մահերի քանակով Հայաստանը գերազանցում է աշխարհի միջին թիվը
2
Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ». ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան՝ ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10 009 է, մահվան դեպքերինը՝ 214 Նիկոլ Փաշինյանի «թագը» և ԴԻՄԱԿահանդեսը ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները. ՈՒՂԻՂ Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվել է բռնապետական երկիր ունենալու նպատակով, Փաշինյանը ցանկանում է ամենուր հաստատել իր իշխանությունը․ Հրանտ Բագրատյան. Տեսանյութ Կլինեն հանրային որոշակի իրադարձություններ, փողոցը կմիանա այս գործընթացին և հնարավոր կլինի այս կառավարությանն ուղարկել հանգստի և հետագա պատասխանատվության. Քաղաքագետ Հանրաքվեի չեղարկումը հակասահմանադրական է. Արփինե Հովհաննիսյան. Տեսանյութ Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն. Փաշինյան Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. ՌԴ նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Евреи подались клином на Запад - будет беда Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է Կապան քաղաքում հունիսի 1-ին երեխաների մասնակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել. լուսանկարներ Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում. Սամվել Մարտիրոսյան Փաշինյանի կառավարման պատճառով երկրի աննախադեպ խոցելիության աստիճանի մասին ահազանգող Բագրատյանը մեղավոր է, իսկ երկիրն այս օրին հասցրած փողացային վարչապետը՝ «կորոնավիրուսային կույս» 2018-2020... երբ լացում են տղամարդիկ. Տեսանյութ Ստեղծված ծանր իրավիճակում կարող է առաջանալ շուկա փակելու անհրաժեշտություն, անշուշտ. բայց այսօր գյուղացիները վրդովված ոտքի են կանգնել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի դեպք է հաստատվել Դե հիմա պողոսին բացատրեք ու համոզեք, որ կա՛մ վարչապետի թեսթը սխալ ա եղել, կա՛մ Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյան Մայր Աթոռում կկատարվի բժիշկների օրհնության արարողություն Կորոնավիրուսով պայմանավորված վիճակը ՀՀ-ում․ ասուլիս. Տեսանյութ Նոր տեսակի գողություն. պետհամարանիշների համար գումար են ուզում Նիկոլ Փաշինյանը փոխնախարար է նշանակել Հայաստանն արդեն նշված է կարմիր կետով. աղետ է. Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Արևելյան ասացվածք կա. «Ավելի լավ է մեկ ամիս շուտ հեռանաս, քան մեկ վայրկյան ուշ» Առաջին անգամ չէ, որ Դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Հակոբ Կարապետյան Փակեք երկիրը, Total lockdown! կոչ եմ անում․ փակեք երկիրը Ըստ Գագիկ Ծառուկյանի տեսության՝ Նիկոլ Փաշինյանը բարի մարդ չէ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ հահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են. հնարավոր է՝ ինչ-որ հատվածներում լողալ չթույլատրվի. շրջակա միջավայրի փոխնախարար Արմեն Գևորգյան. գույքահարկի մասին Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ». ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան՝ ուղիղ Իրավիճակն աղետալի է դառնում. Ղարամյան Երիտասարդը 23-ամյա աղջկա հետ այրել է աղբամանները, վնասել սուպերմարկետի ապակիները «Մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Փաշինյանն է». Էդուարդ Շարմազանով Փաստաբանների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ «Փակե՛ք երկիրը 15 օրով»․ Ռուբեն Մխիթարյան ՀԿԵ-ն վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Ինչպիսի՞ն է «թավշյա հեղափոխության» էվոլյուցիան Прирождённые убийцы или бесславные ублюдки? Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախում Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի տնօրենի կողմից 120 մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան 85-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել. նա կտրել է դաստակները Ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով հեռանում եմ քաղաքապետարանից. ՀՀԿ անդամ Քադիրովը ՄԱԿ-ին կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժել «բեսպրեդելի» պատճառով Հայաստանում ասֆալտի նոր գործարաններ են բացվել, նորոգվելու է 500 կմ ճանապարհ. Տեսանյութ Հունիսի 2. Ուժեղացված ստուգայցեր՝ Շենգավիթ վարչական շրջանում. փողոցներում տեղակայված են հսկիչ-անցակետեր. Տեսանյութ Եկեք հասկանանք ինչ է ասել կամ արել Բագրատյանը. Հիմա ո՞վ է թշնամուն իշմար տալիս ու ո՞վ է ներքին Ալիևը Ցավացնող թվեր. Հայաստանում հիմա օրական 5000–10000 թեստ պիտի արվեր Օհ ժամանակներ, օհ Արթուր... Նիկոլին հիշեցրեք, որ նա է թույլատրել բացել մանկապարտեզները ու հիմա դրսում խաղացող երեխեքի վրա ԱԱԾ է ուղարկել Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված հայկական եկեղեցի Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Հարգելի ԱԱԾ, երեխեքին հանգիստ թողեք. երկու լուսանկարի պատմություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում Ի՞նչ նոր նշանակումներ է արել Նիկոլ Փաշինյանը Օրերս նվեր եմ ստացել Տոյոտա մակնիշի մեքենա. Լուսանկար Հայերը համախմբվել են ու զենքով պաշտպանում են իրենց բիզնեսները վանդալներից ու ավազակախմբերի հարձակումներից

Ձախողումների պատասխանատվությունը դնել ուրիշների վրա, ձեռքբերումների դափնիները վերցնել ձեռքը. վարչապետի պոպուլիզմն իր վարկանիշը շարունակ իջեցնում է

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում իշխանության ճյուղերի միջև բալանսը մնում է խախտված, չեն գործում զսպումներն ու հակակշիռները: 

Իշխանության երկու թևերի գործունեությունը, կարծես թե, ստվերվում է գործադիրի կողմից: Ավելին՝ շարունակվում է իշխանության գերկենտրոնացման գործընթացը: 

Խորհրդարանը չունի համապատասխան մասնագիտական որակները, որպեսզի պառլամենտում լուրջ քաղաքական դիսկուրս ծավալվի և մասնագիտական կարծիքներ ձևավորվեն, որի հետ կառավարությունը հաշվի կնստի: 

Մյուս կողմից էլ դատական համակարգին իշխանությունների նախաձեռնությամբ սպասվում է ամբողջական վեթինգ: 

Միակ դատական մարմինը, որը մնացել է ինքնուրույն, Սահմանադրական դատարանն է, որի հարցերն էլ ցանկանում են լուծել ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխությունների և վերակազմավորման միջոցով: 

Ստացվում է, որ կառավարությունը փորձում է հասնել իշխանության ճյուղերի նկատմամբ տոտալ վերահսկողության: 

Սակայն բևեռացման պրոցեսը տեղի է ունենում ոչ միայն իշխանության թևերի միջև, այլ հենց բուն իշխանության ներսում: 

Առաջին հայացքից թվում էր, թե վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո Փաշինյանը իր կուսակցության, իր խորհրդարանական թիմի ներսում և կառավարությունում կձևավորի կայացած գործիչներից կազմված բազա, որպեսզի պատասխանատվությունը ամբողջովին չընկնի իր ուսերին, այլ այն բաշխվի իշխանության թևերի միջև: 

Խոսքը համապատասխան թիմ ստեղծելու մասին է, որի վրա անհրաժեշության դեպքում Փաշինյանը կարող էր հենվել, սակայն Փաշինյանն ընտրեց միանձնյա առաջնորդ լինելու տարբերակը: Առաջնորդ դափնիների, բայց ոչ պատասխանատվության առումով: 

Պատահական չէ, որ ցանկացած խնդիր, լինի գերկարևոր, թե երկրորդական-երրորդական-միլիոներորդական, արժանանում է վարչապետի մեկնաբանությանը: 

Բացի այդ, Փաշինյանն աչքի է ընկնում ֆեյսբուքյան գերակտիվությամբ: Վերջինս փորձում է իր լայվերի, սելֆիների ու գրառումների միջոցով միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել և թույլ չտալ, որ որևէ գործիչ հանկարծ փորձի իրենից խլել առաջինի դերակատարությունը: 

Իսկ այն գործիչները և պաշտոնյաները, որոնք կարող են Փաշինյանի իշխանության համար վտանգ ներկայացնել, միանգամից անվանարկվում են և դառնում են իշխանական քարոզչամեքենայի հիմնական թիրախներից մեկը: 

Այս առիթով արժե հիշել, թե ինչպիսի քարոզչական գրոհների ենթարկվեցին ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները, կադաստրի կոմիտեի նախագահը իրենց հրաժարականներից հետո: 

Այսինքն՝ գրեթե ամեն օր ժողովրդավարությունից խոսող վարչապետը, որ որոշ ժամանակ առաջ հայտարարում էր սուպերվարչապետական համակարգի անթույլատրելիության մասին, շատ լավ հարմարվել է սուպերվարչապետի իր կարգավիճակին և մոռացել նախկինում իր ունեցած ելույթները: 

Սակայն բավարար չէ, որ Փաշինյանը իշխանության բոլոր սանձերը կենտրոնացրել է իր ձեռքերում, մի բան էլ ցանկություն ունի ազատվել կառավարությանն ուղղված քննադատությունների և ձախողումների համար պատասխանատվությունից, միևնույն ժամանակ իշխանության ձեռքբերումների դափնիները վերցնել իր ձեռքը:

 Իսկ այդ նպատակով ձախողումների պատասխանատվությունը պետք է դնել ուրիշի ուսերին: Եվ այս համատեքստում պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Փաշինյանը ցանկություն ունի, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը անցում կատարի նախագահական կառավարման համակարգի: 

Դեռևս անցյալ տարի Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. 

«Եթե տեսնենք, որ պետք է խորհրդարանական համակարգը փոխենք, հանրության մեծ շրջանում համոզմունք կա նորից վերադառնալու նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք, ժողովուրդ ջան։ Եթե դուք դա ուզեք, մենք դա կանենք»:

Ըստ էության, նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու միջոցով Փաշինյանն իրեն է տեսնելու նախագահի պաշտոնում, երբ կստանձնի արբիտրի դերը ու կկարողանա «սևագործության» պատասխանատվությունն ամբողջովին դնել վարչապետի ուսերին, և եթե վարչապետի դեմ բողոք հասունանա, կփոխի նրան ու այդպես շարունակ, իսկ ինքն անվնաս դուրս կգա բոլոր պրոցեսներից: 

Սակայն վարչապետ Փաշինյանը հաշվի չի առնում, թե արդյոք իր վարկանիշը կդիմանա ժամանակի փորձությանը մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի իրականացումը, քանի որ իշխանությունը բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրներ ունի լուծելու, բայց դրա փոխարեն ընկած է պոպուլիստական քայլերի հետևից, որի արդյունքում վարչապետի վարկանիշը շարունակում է անկում գրանցել: 

Այնպես որ, դեռ հանրաքվեն «հորով-մորով» անել է պետք, էլ չենք խոսում ընտրվելու մշուշոտ շանսերի մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan