Հայկ Մարությանի որոշմամբ Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 6 հա տարածքով ինքնակամ կառույցն օրինականացվել է. նոր կոռուպցիոն բացահայտում
Երեւանի քաղաքապետարանը քաղաքի կառուցապատումը վերածել է առեւտրի եւ 3 աղբատար Կամազների դիմաց օրինականացրել գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող շուրջ 6 հա տարածք զբաղեցնող ինքնակամ շինությունը։
Այս մասին հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նա ասաց, որ բացահայտում է մի բան, որը որը մամուլով չի հնչել։
«Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ վերնագրված «Մալաթիա Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացնելու մասին։ Խոսքը գնում է 5842 քմ ինքնակամ կառույցի մասին՝ շուրջ 6 հա, որը քաղաքապետը իր որոշմամբ օրինականցրել է եւ եթե դուք մտաբերեք այս անուն ազգանունը, այն համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ Անուն ազգանվան հետ, իսկ Օհանով 15/ 1 այն հասցեն է, որտեղ գրանցված է Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը»,-հայտարարեց ավագանու անդամը»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am