Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Արման Բաբաջանյանը պետք է անձամբ ներողություն խնդրի Ռոբերտ Քոչարյանից․ Սարգիս Գրիգորյան

Դեռևս ամիսներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցով դիմել էր դատարան «www.1in.am» ինտերնետային կայքի սեփականատեր «Սկիզբ-Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից պահանջելով հերքում՝ իր հասցեին ուղղված զրպարտություն համարվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելու համար։

Դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի հայցը, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնելով հերքել «www.1in.am» ինտերնետային կայքում 07.06.2018 թվականին հրապարակված՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի դեմ, վերջինս կալանավորվել է», 23.06.2018 թվականին հրապարակված` «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին հրապարակված՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան», 28.06.2018 թվականին հրապարակված՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Սակայն վճիռը ընկերության կողմից բողոքարկվել էր նախ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, ապա ՀՀ Վճռաբեկ դատարան, որոնք սակայն ամբողջությամբ մերժվել են:

Yerevan.Today-ը գործի հետագա ընթացքի վերաբերյալ զրուցեց GPartners իրավաբանական գրասենյակի կառավարիչ, դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանի հետ։

Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշմամբ «Սկիզբ-Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն պարտավորվում է ՀՀ Վճռաբեկ Դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո` հրապարակման պահից, այսինքն` սկսաց 30.10.2019թ., նույն եղանակով հրապարակայնորեն հերքել իր կողմից նախկինում տարածած զրպարտություն համարվող տեղեկությունները։

«Իսկ դատական ակտը ընկերության կողմից չկատարելու դեպքում հանձնվում է Դատական ակտերի հարկադիր ծառայությանը, որոնք ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ վճռով սահմանված գործողություննեը Պատասխանողի կողմից կատարելու համար»

Հարցին, արդյո՞ք բողոքի մերժումը կարող է զսպող օղակ հանդիսանալ հետագա զրպարտություն հանդիսացող տեղեկություններից զերծ մնալուն, Գրիգորյանը նշեց․ «Այս գործի օրինակով նշեմ․ Ինչպես հայտնի է, «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունը և իրեն պատկանող «1in.am» և «Ժամանակ» լրատվամիջոցները որոնք իրենց հերթին պատկանում են պատգամավոր Արման Բաբաջանյանին, ավելի քան 10 տարի է ջանք չեն խնայում Ռոբերտ Քոչարյանի մասին ապատեղեկատվություն տարածելու հարցում։ ՀՀ երկրորդ նախագահը նախկինում ևս դիմել է դատարան՝ իր մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հերքելու պահանջով, որոնք արդյունքում հերքվել են։ Ստեղծված իրավիճակում զսպող օղակ կարող է հանդիսանալ այն, որ Արման Բաբաջանյանը անձամբ ներողություն խնդրի Ռոբերտ Քոչարյանից՝ երկար տարիներ իրեն զրպարտելու և բարի համբավն արատավորելու փորձի համար»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan