Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Дзер нманнерн хайтаракел Республика

Այն, որ Փաշինյանի որոշ մտքեր ծիծաղ են առաջացնում հանրության մեջ, արդեն ոչ մեկին չի կարելի զարմացնել: Սակայն, երբ մարդը սկսում է ներկայանալ նմանատիպ տեսակետներով արտերկրի լսարանի մոտ, արդեն ամոթ է բոլորիս համար: Քանզի Փաշինյանը շարքային քաղաքացի չէ: Նա երկրի վարչապետն է: Դեռ ավելին, նա և իր թիմը անցած ընտրություններին ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ ինքը` Փաշինյանը,  առավելապես է  ներկայացնում Հայաստանի հանրությանը արտերկրում:

Զգալով այդ պատասխանատվությունը՝  Փաշինյանը  գոնե պետք է փորձեր  առնվազն անտեղյակ մարդու տպավորություն չթողներ   օտարների մոտ: Իսկ,  եթե նա դրան պատրաստ չէ, ապա գոնե պիտի զսպեր իրեն և աշխատեր շատ չխոսեր այն բաների մասին, որոնց մասին տեղյակ չէր:

Գարեգին Նժդեհը  Սոլժենիցինի և Մոլոտովի հետ համեմատելուց հետո նա նմանատիպ «գոհարներ» սկսեց բաց թողնել նաև իտալական «Corriere della Sera»  պարբերականին տված հարցազրույցում:

Օրինակ՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանի էներգետիկ ծրագրերը հարավային Եվրոպայում  խանգարել  Հռոմի և Երևանի հարաբերություններին, Փաշինյանը տալիս է իբր խորամանկ և կրեատիվ, սակայն մանկամիտ պատասխան: Նա նշում է, որ « նավթ ու գազ վաճառելը դեռ էներգետիկ լուրջ ծրագրեր չեն»: Հետո, շարունակելով իր այս «օրիգինալ միտքը»՝  նշում է, որ «մոտ ապագայում, բոլորի, այդ թվում նաև Իտալիայի համար էներգիայի գլխավոր աղբյուրն դառնալու է արևը...»: Որից էլ այն եզրակացությունն է անում, թե Ադրբեջանը չի կարող ազդել հայ-իտալական հարաբերությունների վրա:

Թվում է՝ այս թեզերի մեջ ոչ մի կրիմինալ բան չկա: Փաշինյանը մի բան պետք է ասեր, ասեց:

Սակայն դրսում այդպես չեն ընկալում: Այնտեղ մարդկանց խոսքերը վերլուծում են՝  փորձելով հասկանալ նրանց մտադրությունները, նպատակները և այլն: Փաշինյանի այս խոսքերը իտալացիները նույնիսկ լուրջ չեն ընկալել և հումորի են վերածել:

Փաշինյանը կարող էր «արևի էներգիայի» մասին լուրջ խոսեր, եթե, օրինակ, Հայաստանի էներգետիկ համակարգի հիմքը լիներ հենց արևի էներգիան:

Եվ որպես օրինակ Փաշինյանը դա կարող էր ներկայացնել իտալացիներին: Իսկ, եթե այս ոլորտում Հայաստանը արդեն մեծ փորձ ունենար և առարկայական առաջարկ ունենար իտալացիներին, ապա  Փաշինյանի այս խոսքերն էլ լուրջ կնկալվեին:

Սակայն Հայաստանը այսօր այդ երկիրը չէ, և  Փաշինյանի կողմից նշված «հնամաշ»  էներգիայի աղբյուրներից մեկը՝ ռուսական գազը լուրջ  գործոն է  մեզ համար: Որի մասին գիտեն բոլորը, այդ թվում նաև իտալացիները: Եվ եթե այդպես է, ապա  հարց է առաջանում, թե ո՞ւմ և ի՞նչ է ուզում սովորեցնել Փաշինյանը Իտալիայում:

Մի՞թե պարզ չէ, որ իր այդ հռետորաբանությունը միայն ծաղրանք կարող է առաջացնել իտալացիների մոտ: Իտալացիները իհարկե արդեն լսել են, որ Փաշինյանը պոպուլիստ է, սակայն չգիտեին, որ իր այդ պոպուլիզմը նա ուզում է «վաճառել»  նաև իրենց վրա:

Սակայն այստեղ այդպիսի մանկամիտ պոպուլիզմը չի անցնում,  քանզի  ի վերջո պոպուլիզմն էլ պիտի որոշակի որակ ունենա:

Սակայն հաշվի առնելով Փաշինյանը վարկանիշը՝ Հայաստանում կարող ենք պնդել, որ Փաշինյանի հանդեպ  իտալացիների հեգնանքը հաստատ կտարածվի նաև ողջ Հայաստանի վրա: Փաստորեն կստացվի, որ ռուսական գազի գնից կախված Հայաստանը պիտի դասեր տա Իտալիային, թե իրենց էներգետիկ համակարգի հիմքում ինչ դնեն: Միաժամանակ արհամարական տոնով «սովորեցնելով» իտալացիներին,  որ «իրենց ապագան կլինի ոչ թե գազն ու նավթը, այլ արևը»:

Մեր հանրությունը իր համար պետք է հետևություն անի, կամ համաձայն է, որ Փաշինյանի հանդեպ ընկալումը դրսում տարածվի նաև մեզ վրա, կամ էլ փոխի այդ ընկալումը՝ մերժելով նույնացվել ցածրորակ պոպուլիստի հետ:

Խնդիրը դրված է կամ-կամ ձևով, այլ տարբերակ չկա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan