Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Պատերազմ Արցախում
Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը

Այս խունվեյբինների ակտիվացումը պայմանավորված է Վանեցյանի՝ «Սորոսի» -ի հասցեին, վերջին արձագանքով

Այսօր պետության, որպես ինստիտուտ, ցավոք մեծ վստահություն չի վայելում հանրության մեջ: Դա չի պայմանավորված միայն այս իշխանությունների գործելավոճով: Դեռ ավելին, այն չի պայմանավորված նույնիսկ վերջին 30 տարվա գործնթացներով: Հայերը սեփական պետությանը չեն վստահում ոչ միայն իշխանության հանդեպ վստահության պակասի պատճառով: Մենք ավելի քան 600 տարի պետականություն չենք ունեցել և այդ իսկ պատճառով լեգիտիմ պետական ինստիտուտներ ճանաչել ենք առավելապես մեր երկրից դուրս: ԽՍՀՄ-ի ժամանակ դա Ռուսաստանն էր, այսօր դրան ավելացել է նաև ԱՄՆ-ն և Եվրոպան: Այդ իսկ պատճառով,  երբ այս կամ այն գործիչը Հայաստանում գրեթե բացահայտ ներկայացնում է օտար պետության շահը մենք դա նորմալ ենք ընդունում: Դեռ ավելին, նույնիսկ ակնածանք է առաջանում այդ մարդկանց հանդեպ, թեթև խանդ, որ նրանք կարողացել են «կոնվերտացվել» դրսում:

Սա ոչ միայն մարդկային թերարժեքության արդյունք է, այլև ազգային թերարժեքության հետևանք է, որի արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ իրենց գովազդում են՝ ցույց տալով, թե ինչ իրական  «հենարան» ունեն դրսում:

Օրինակ տարիներ առաջ կար մի գործիչ, ով հրապարակավ հայտարարում էր, որ նա «Պուտինի ընկերն է», որպեսզի դրանով, իր կարծիքով, «ավելի սոլիդ կերպար ստանա» հայ հանրության  մոտ  և նույնիսկ 2003 թ.-ի նախագահական ընտրություններում դրա շնորհիվ ստացավ  քվեների  ավելի քան 5 % -ը

Հետագայում շատ կուսակցություններ և գործիչներ իրենց առօրյա գործնեության ընթացքում առանցքային էին համարում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի  դեսպանի հետ հանդիպումը:

Ոմանց գործնեության հիմնական առանցքն էր  դարձել այս գործելաոճը, քանզի այլ առանցք նրանք չունեին:

Հեղափոխությունից հետո այս ամենը ավելի ցայտուն կերպով է երևում: Օրինակ՝ դրսից  բացահայտ ֆինանսավորվող հիմնադրամներից  այսօր իշխող ուժի կազմում  կան շատ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ և այլն: Ավելին՝  դա համարվում է «առաջադիմության» գլխավոր ցուցիչներից մեկը  այս կամ այն գործչի համար:

Ակնհայտ է, որ այդ հիմնադրամները Հայաստանում «բարեգործությամբ» չեն զբաղվում: Նրանց դրա մեջ մեղադրել չի կարելի: Քանզի այսօրվա աշխարն է հիմնված շահերի վրա: Սակայն արի ու տես, որ այսօր այդ շրջանակները իրենց սկսել են զգալ մեր երկրում, որպես տեր ու տիրակալ:

Ուշադրություն դարձեք, թե ինչ վախվորած կերպով Վանեցյանը խոստովանեց, որ «Սորոսը երկրի համար վտանգ է ներկայացնում»:  Այսինքն՝ նախքին ԱԱԾ պետը, ով հսկայական ինֆորմացիայի է տիրապետում՝  վախվորած կերպով խոստովանում է մի բան, իսկ հաջորդ օրը այդ հիմնադրամի ներկայացուցիչները սկսում են համարձակորեն պիկետներ անցկացնել ԱԱԾ-ի ու Ոստիկանության շեքների մոտ:

Մի պահ փորձենք կողքից դիտարկել այս ամենը և հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում: Մեկ բառով այս ամենը կարող է բնութագրվել որպես ԱԶԳԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ:

Եվ դա մի երկրի մասին է, որը գտնվում է լրջագույն աշխարհաքաղաքական խաչմերուկում: Ով չունի ելք դեպի ծով, իսկ չորս հարևաններից երկուսը թշնամաբար են տրամադրված:

Այս ամենը ցցուն ցույց է տալիս, թե ինչ մթնոլորտ է հաստատված երկում, և ինչ աստիճանի է վտանգված մեր ազգային անվտանգությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan