Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

«Որքանով կարող են արդյունավետ լինել նման շփումները, երբ ԼՂ բանակցային գործընթացում առաջընթաց ու հաջողություններ չկան». Սկակով

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նման նախաձեռնությունները լավ են, բայց դրանք կարող են ցանկացած պահի դադարեցվել կողմերից մեկի ցանկությամբ այն պատճառով, որ սա ոչինչ չի փոխում բանակցային սեղանի շուրջ»,-168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ժողովրդական դիվանագիտությունն ակտիվացնելու միտումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: Վերջին ամիսների ընթացքում սա հումանիտար բնույթի երկրորդ նախաձեռնությունն է ամռանը տեղի ունեցած գերիների փոխանակումից հետո:

Ալեքսանդր Սկակովը նշեց, որ հակամարտության պատմության ընթացքում կողմերն ունեցել են ժողովրդական դիվանագիտության փորձ, սակայն դա դադարեցվել է մի պահի, երբ դիտարկվել է որպես խոչընդոտ՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու ճանապարհին: Բնականաբար, ըստ նրա՝ ժողովուրդների միջև շփումները կարող են օգտակար լինել, երբ երկրներն իսկապես ունեն հակամարտությունը կարգավորելու ցանկություն, որի պարագայում շփումը կարող է ձևավորել դրական տրամադրվածություն մյուս կողմի նկատմամբ, բարձրացնել ճանաչելիությունը:

«Այս դեպքում հարկ է հասկանալ, թե որքանով կարող են արդյունավետ, շարունակական լինել նման շփումները, երբ բանակցային գործընթացում առաջընթաց ու հաջողություններ չկան, չեն էլ նշմարվում: Հարկ է հասկանալ, թե արդյոք նման շփումները կարո՞ղ են ազդել և նպաստել հաջողությունների բանակցային գործընթացում: Պետք է հաշվի առնել, որ միայն ժողովրդական դիվանագիտությամբ գլոբալ արդյունքների հնարավոր չէ հասնել, բայց ես դրական եմ համարում կողմերի պատրաստակամությունը՝ թեկուզ պայմանավորվելու նման հանդիպումների շուրջ, որքան էլ որ բարդ է բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել: Հասկանալի է, որ բանակցային գործընթացը վերաբերում է կողմերի կարծր դիրքորոշումներին, որոնց փոփոխության նախադրյալներ ներկայումս չեմ տեսնում: Ժողովրդական դիվանագիտության հաջողությունը մասամբ պայմանավորված է նաև ավելի բարձր մակարդակում կողմերի տրամադրվածությամբ և դիրքորոշումներով, եթե համապատասխան մթնոլորտ և տրամադրվածություն չկա, այս նախաձեռնությունները չեն ծառայի այն նպատակին, ինչի համար կազմակերպվում են:

Բնականաբար, այս ամենի ազդեցության մասին կարելի է դատել նման մի քանի այցերի կազմակերպումից, դինամիկայի դիտարկումից հետո: Առաջին այցից հետո դժվար է երկարաժամկետ կանխատեսումներ անել՝ հաշվի առնելով, որ ժողովուրդների միջև շփումներ երկար տարիներ տեղի չեն ունեցել: Առաջին այցը նման պայմաններում ենթադրում է մտավախություններ, անհանգստություններ, որոնք կարող են վերանալ միայն ժամանակի ընթացքում մի քանի հաջողված հանդիպումներից հետո: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նման նախաձեռնությունները լավ են, բայց դրանք կարող են ցանկացած պահի դադարեցվել կողմերից մեկի ցանկությամբ այն պատճառով, որ սա ոչինչ չի փոխում բանակցային սեղանի շուրջ»,-ասաց Սկակովը:

Անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեռյի այն դիտարկմանը, թե ներքին տեղահանված անձանց և փախստականների հարազատ հողեր վերադարձի իրավունքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անքակտելի բաղադրիչը՝ Սկակովն ասաց, որ որևէ նորություն չի ասվել: Բնականաբար, նրա խոսքով, նման հարցեր կամ քննարկվում են, կամ քննարկվել են, կքննարկվեն համապատասխան կարգավորման կոնտեքստում:

«Կարևոր է, որպեսզի ինչպես մի շարք այլ հարցերում, այնպես էլ այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համաձայնեցված լինեն, և կողմերը կամայական չմեկնաբանեն: Այս ուղղությամբ, կարծում եմ՝ անելիք կլինի, երբ կողմերը կբանակցեն իսկապես»,-ասաց Սկակովը:

Փորձագետը, դիտարկելով բանակցային գործընթացը, ինչպես նաև վերջին շրջանում հնչած հայտարարությունները, ցավով նշեց, որ, չնայած հումանիտար բնույթի պայմանավորվածություններին՝ դրական դինամիկա չի նկատում: «Բանակցային գործընթացն այնքան էլ արդյունավետ չէ, կողմերը չեն ցանկանում զիջումներ, որը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս վտանգներ է պարունակում»,-ասաց Սկակովը:

Նա նաև չի տեսնում հնարավորություն՝ բանակցային գործընթացին Ստեփանակերտի միանալու թեմայի առնչությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan