ՌԴ-ում կրկեսում մարմնամարզուհին ընկել է մեծ բարձրությունից. Տեսանյութ
Բելգորոդում Սանկտ Պետերբուրգի կրկեսի ներկայացման ժամանակ օդային մարմնամարզուհին մեծ բարձրությունից ընկել է: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Նշվում է, որ մարմնամարզուհին հոսպիտալացվել է: Հիվանդանոցում նրան ախտորոշել են ոտքի կոտրվածք:
Հրապարակման համաձայն՝ պոկվել է անվտանգության պարանը:
Ներկայումս Բելգորոդում հյուրախաղերով հանդես է գալիս Սանկտ Պետերբուրգից Империал կրկեսը:
Zham.am