«Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին». Արմեն Դարբինյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Շատ ներողություն, պարոն Վարչապետ. Հայաստանում հա՛մ մրցունակ բուհ կա, հա՛մ էլ առավել քան մրցունակ գիտություն: Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին»,- նշել է նա:
Շատ ներողություն, պարոն Վարչապետ. Հայաստանում հա՛մ մրցունակ ԲՈՒՀ կա, հա՛մ էլ առավել քան մրցունակ գիտություն: Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին:
— Armen Darbinyan (@adarbinian) 21 ноября 2019 г.