Մովսես Հակոբյանը արդեն անմիջականորեն ենթարկվելու է նախարար Տոնոյանին
Վերջին օրերին Գլխավոր ռազմական տեսչության պետին և երկու տեղակալներին աշխատանքից ազատելը և հետագա փոփոխությունները ոչ մի տեղ կարծես թե չմեկնաբանվեց թե իրականում ինչ տեղի ունեցավ:
Նշվեց, որ Գլխավոր ռազմական տեսչությունը պարզապես մտնում է Պաշտպանության նախարարության ենթակայության տակ` դառնալով ՊՆ վերահսկողական ծառայություն, իսկ ԳՌՏ արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը և նրա երկու տեղակալները նշանակվում են նույն պաշտոններին, բայց արդեն փաստացի պաշտպանության նախարարի ենթակայության ներքո:
Սա փաստորեն որոշակիորեն ընդլայնում է պաշտպանության նախարարի լիազորությունները, սակայն մյուս կողմից ավելացնում է պատասխանատվությունը, քանի որ Մովսես Հակոբյանը արդեն անմիջականորեն ենթարկվելու է նախարար Տոնոյանին, և ցանկացած խնդրի համար արդեն Տոնոյանն անձամբ է պատասխանատու լինելու երկրի իշխանությունների առջև:
Հիշեցնեմ, որ նախկինում Մովսես Հակոբյանը ենթակա էր անմիջականորեն երկրի ղեկավարությանը, իսկ հիմա՝ անմիջականորեն նախարարին, հետևաբար տեղի է ունեցել կարգավիճակի իջեցում:
Սակայն ինչու՞ այդ որոշումը կայացվեց: Ոչ մի բացատրություն կամ հիմնավորում առայժմ չի հնչել:
Միքաելյանի Ռոզիի ֆեյսբուքյան էջից