ՔՊ համագումարի ժամանակ Էդուարդ Աղաջանյանն ասում էր, որ Արայիկ Հարությունյանը կուսակցության հաշվին աշխատավարձ է ստացել և տապալել է իր աշխատանքը Հայաստանում մեկին մեկ կրկնվում է այն, ինչ կատարվում էր գունավոր հեղափոխություններով անցած երկրներում. Տիգրան Քոչարյան Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է
12
Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ Եթե Մամեդյարովը պաշտոնանկ արվի, ապա կնշանակի, որ պատերազմական գործողությունները կդառնան անխուսափելի Երեք կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչի հանդիպումը ՄԻԵԴ նախագահի հետ պարզաբանման կարիք ունի. Սիրանուշ Սահակյան. Տեսանյութ Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին՝ քննարկելու աշխատելու այլ վայրեր. տեսանյութ Հեռավար հանդիպմանը Ռոբերտ Քոչարյան հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ՔՊ համագումարի ժամանակ Էդուարդ Աղաջանյանն ասում էր, որ Արայիկ Հարությունյանը կուսակցության հաշվին աշխատավարձ է ստացել և տապալել է իր աշխատանքը Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ Այս կյանքում 2 անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը Հայաստանում մեկին մեկ կրկնվում է այն, ինչ կատարվում էր գունավոր հեղափոխություններով անցած երկրներում. Տիգրան Քոչարյան ԱԱԾ-ն 10-ից ավելի ԲՀԿ-ական ակտիվիստների է բերման ենթարկել Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար. Նաիրա Զոհրաբյան Հայի տականքը հենց այպսին է լինում Նիկոլը փորձում է ժողովրդին դարձնել հնազանդ զանգված, որպեսզի հեշտ իշխի Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել. Վահագն Հարությունյան Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ 30-ամյա Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած Ալիևի վերջին հայտարարությունն ի՞նչ առնչություն կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների հետ. Տեսանյութ Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ…Սոնա Շահգելդյանը սարսափելի տեսանյութ է տարածել. Տեսանյութ «Մենք պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է». «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը` պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձ ստանալու մասին Արտագաղթելու եք, որ ի՞նչ, էն Գլենդելից լայվ մտնողների պես լայվ մտնեք ու մեզ պաշտպանե՞ք կամ էլ հայհոյեք Եթե Մամեդյարովը պաշտոնանկ արվի, ապա կնշանակի, որ պատերազմական գործողությունները կդառնան անխուսափելի Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե Հուլիսի 5-ից 11-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Երեք կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի Մենք պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է. «Իմ քայլի» պատգամավորը` պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձ ստանալու մասին Վաղն էլ կասեն՝ Հայոց պատմությունը պետք չի առանձին դասավանդել Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կան վիրավորներ Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են հրապարակում Արցախում զինծառայողների մահվան մասին. ԱՀ ՊՆ արձագանքը Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում Երբ տեղի կունենա Ակտաու-Երևան չարտերային չվերթը Մայիսյան հուլիս 2020. Գագիկ Սուրենյանի Պարգևավճարի համար գումար կա,իսկ ժողովրդի օգնության համար`չկա Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր բրենդի գովազդում. Լուսանկարներ Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Մենք մեզ չպետք է հիմարի պես պահենք միջազգային հարթակում․ Պուտին Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 8-ով Մխիթարյանը շնորհավորել է Շախտյորին. Տեսանյութ Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ Պարզվում է պատգամավորները մարտին «մարդասիրական քայլ» չեն կատարել ու այդ ամսին կրկնակի պարգևատրումներ են ստացել Որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ՝ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս Պարոն Սերժ Թանկյան, Դուք պետք է ուտեք այն բորշը, որ ինքներդ եք եփել Արցախ մուտք գործելու պայմանները խստացվել են. Տեսանյութ Մեր եկեղեցին տեսել է, թե ինչպես է պատմության գետը տանում բոլշևիզմի դին, կտեսնի նաև նիկոլականության դին նույն գետի ալիքներում Խաբա՞ր եք ավետարանական սատանիստների կենտրոնը որտեղ է գտնվում. Բա, որ իմանաք Մարտի 1-ում ինչ առանցքային դեր են խաղացել դրանք Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձև՝ կունենայինք սպորտային Ուշունցի օլիմպիական հավաքական․ Մկրտիչ Արզումանյան

Արդյո՞ք Փաշինյանը ունի բարոյական իրավունք այլևս խոսել Քոչարյանի կամ Սարգսյանի բացթողումների մասին

Իտալիայում խոսելով Ղարաբաղի խնդրի մասին՝ Փաշինյանը հերթական անգամ «հիշեց»  Քոչարյանի և Սարգսյանի մասին:

Մասնավորապես արդեն որերոդ անգամ կրկնեց այն սուտը, թե իբր «Քոչարյանը ուզում էր  Մեղրին հանձներ»: Եվ ոչ ոք չի հարցնում, իսկ  «ինչու ադրբեջանցիները չուզեցին վերցնել Մեղրին»: Չէ՞ որ Մեղրիով Ադրբեջանը կկապնվեր Նախիջևանի և Թուրքիայի հետ: Այսինքն այն ինչ մասին երազում են Անկարայում և Բաքվում:

Մեղրի «հանձնումը», 4 մլրդ-ի կարողությունը և մարտի 1-ի տասը զոհերի հարցերը իրար հետ միասին հանդիսանում են  Փաշինյանի և նրա կողմնակիցների ստերի այն  շարքը, որով մինչ այսօր նրանք փորձում են կերակրել բոլորին: Սակայն ինչպես թևավոր են ասում,  ստի ժամկետը 40 օրից ավել չի աշխատում: Հիմա գալիս է այդ  ժամկետի ավարտի և պատասխանատվության ենթարկվելու  ժամանակը, որից ամենաշատը սարսափում են Փաշինյանն ու նրա կողմնակիցները:

Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ Փաշինյանը կրկին հիշեցրեց նրա խոսքերը, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»:

Սակայն նույն Սերժ Սարգսյանը միշտ հայտարարել է,  որ Աղդամից և այլ տարածքներից դուրս  «Ղարաբաղի կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս»: Այս տեսակետը կարող է ունենալ իր կողմնակիցների և հակառակորդների բանակները: Սակայն Փաշինյանն ու նրա կողմնակիցները այն շրջանակներն չեն, որոնք իրավունք ունեն բարոյական գնահատականներով հանդես գալ: Քանի որ նրանք միշտ ընկալվել են Տեր-Պետրոսյանի քաղաքական արեալից, որի պատկերացումներն էլ Ղարաբաղի հարցում այսօրվա Ադրբեջանի տեսակետից գրեթե ոչնչով չի տարբերվում:

Օրինակ՝  ռուս լրագրողի այդ հարցին Փաշինյանը խայտառակ պատասխան տվեց՝ ասելով, թե «...այս հարցը պիտի լուծվի Ալիևի և միջնորդների հետ համատեղ քննելիս...»:

Այսինքն՝ Փաշինյանը չունի կայուն պատկերացում այս հարցի վերաբերյալ և ուրեմն իր համար ոչ միայն Աղդամը, այլև Ղարաբաղի մյուս մասերը հայրենիք չեն:

Մանավանդ, որ Փաշինյանը խոսելիս Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների մասին  համեստորեն լռում է Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին, որն ի դեպ ողջունվել է Ադրբեջանի կողմից և դատապարտվել է հայ հանրության ճնշող մեծամասնության կողմից: Սակայն արի ու տես, որ դրա մասին Փաշինյանը լռում է: Ինչը նշանակում է, որ  հենց այդ տեսակետն է Փաշինյանին հոգեհարազատ, սակայն տակտիկական տեսակետից նա այսօր դրա մասին լռում է:

Իսկ ի՞նչ էր նշանակում Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» եզրույթը

Շատերը հակադարձում են, թե Փաշինյանը այս եզրույթը արտասանելով փաստացի տարանջատվեց Տեր-Պետրոսյանի տեսակետներից, սակայն դասականը կասեր, թե   ինչպիսի մոլորություն:

Փաշինյանը այս արտահայտությամբ հանդես եկավ մի քանի պատճառով:

Առաջին

Նա անկեղծ համոզված էր, որ դրանով կբալանսավորեր Ալիևի այն խոսքերին, թե «Երևանն վաղ թե ուշ լինելու է Ադրբեջան»: Փաշինյանը չի հասկանում, որ Ալիևի խոսքերը վերացական բնույթ էին կրում և կապ չունեին կոնկրետ բանակցային խնդրի հետ: Օրինակ, եթե Փաշինյանն հայտարարեր, որ «Նախիջևանն ու Բաքուն Հայաստան են և վերջ», ապա դա լուրջ արձագանքն չէր ստանա միջնորդների մոտ: Նրանք չէին անհանգստանա, որ բանակցային գործընթացը կարող էր խաթարվեր: Քանզի այս հայտարարությունը կգնահատեին,  որպես վերացական բնույթի, որը կապ չունի բուն բանակցային գործընթացի առարկայի հետ: Այս տարրական ճշմարտությունը Փաշինյանին չեն բացատրել, այդ իսկ պատճառով էլ նա չի հասկանում, թե ինչու միջնորդները իր խոսքերից են միայն մտահոգվում, և Երևանի մասով բանի տեղ չեն դնում Ալիևի խոսքերին:

Երկրորդ

Երկրորդ պատճառն, որ Փաշինյանն այս հայտարարությամբ հանդես եկավ պոպուլիզմն էր, որով Փաշինյանը ուզում էր ցույց տալ Ղարաբաղում, որ ինքն ուզում է «Քոչարյանից էլ ավելի ղարաբաղցի» երևալ, որպեսզի իրենից՝ որպես Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակից, ղարաբաղցիները վտանգ չզգան:

Սակայն պոպուլիստը, ինչպես հայտնի է, կայուն տեսակետ չի ունենում: Եթե, օրինակ, վաղը Փաշինյանը մի հրաշքով հայտնվի Բաքվում մեծ հանրահավաքի ժամանակ նա կարող է հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»:

Չէ որ նախկինում  օրինակ,  Փաշինյանը ՀԱՊՔ-ի և ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդն էր, իսկ հիմա այդ կառույցների կողմնակիցն է: Նախկինում  արագաչափերի վերացման կողմնակիցն էր, իսկ հիմա նրանց  ավելացման կողմնակիցն է: Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հիշում է, թե թաքնված ժամանակ  սիրում էր խորհրդային ֆիլմեր դիտել պատերազմի մասին: Իսկ դրա հետ մեկտեղ մարդ է ուղարկում Վաշինգտոն, որպեսզի նրանք ամերիկյան կոնգրեսում  զեկուցեն, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Ռուսաստանը Հայաստանի դեմոկրատիայի համար, հատկապես,   երբ Փաշինյանի հերոսական ջանքերով Երևանում համարձակվել են կալանավորել Պուտինի ընկերոջը:

Սա է իրական Փաշինյանը, որի համար ոչ միայն Աղդամը, այլև  նույնիսկ Իջևանը հայրենիք չէ:

Ի դեպ ժամանակին  երևանյան նկուղներում պաղկված մարդը բարոյական իրավունք չունի խոսել  Իտալիայի նկուղներում պաղկվելու մասին:

Այնպես, որ, եթե նախկինում Փաշինյանի քննադատությունները նախկինների հասցեին ընկալվում էին հանրության ինչ- որ մասի կողմից, ապա այսօր, տեսնելով իր իրական տեսակը  հանրության զգալի մասը  այլևս Փաշինյանի հիմնավորումներին լուրջ չի վերաբերվում: Եթե չասենք ավելին՝  լեզվի, պատմությամն, եկեղեցու և սեքսուալ փոքրամասնությունների վերաբերյալ ծանոթանալով Փաշինյանի տեսակետների հետ հանրության այսօրվա մեծ մասը իսկական մշակութային շոկ է ապրում: Իսկ հանրության մի զգալի մասի կարծիքով էլ Փաշինյանը դրսից ներդված գործչի համբավ է ստացել, ով նպատակ ունի կազմաքանդել Հայաստանը` որպես պետություն, բոլոր բնագավառների մասով`  սկսած բանակից և վերջացրած կրթությամբ և մշակույթով:

Այնպես որ Փաշինյանն այլևս կորցրել է բարոյական իրավունք քննադատելու  նախկինում իրականում առկա թերությունները, քանզի այդ քննադատության տակ թաքնված է շատ ավելի վտանգավոր գործոն, որի մասին կխոսենք մեր հաջորդ վերլուծություններում:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan