Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

Եթե Փաշինյանն իրեն սկսել է համեմատել Քրիստոսի հետ, ուրեմն ամոթ մեզ բոլորիս

«Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր»:

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ այդ խոսքերից առաջ  հանդիպմանը եկածներից մեկը նրան մեղադրել էր երկիրը պառակտելու մեջ: Փաշինյանին արդեն սկսել են հաճախ մեղադրել երկիրը պառակտման հասցնելու մեջ, որի համար էլ նա ստիպված եղավ իրեն համեմատել Քրիստոսի հետ:

Սակայն Քրիստոսի հետ համեմատվելը ունի իր հակառակ կողմը: Բանն այն է, որ դեռ 90-ականների սկզբերին էլի գործիչներ կային, որոնք իրենց համեմատում էին Քրիստոսի հետ: Այդ ժամանակ Փաշինյանի քաղաքական ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն հավատարիմ ոճով հակադարձում էր նրանց, որ «հիշեք, թե ինչ ավարտ ունեցավ Քրիստոսը իր կյանքի երիտասարդ տարիքում»: Այն ժամանակվա հանրության արձագանքը շատ խիստ էր՝ և իրենց Քրիստոսին նմանակողների, և Տեր-Պետրոսյանի այս խոսքերի հանդեպ: Այն ժամանակ մարդիկ հասկանում էին, որ չափեր կան, որ քաղաքական գործիչները չպետք է անցնեն:

Նույնիսկ եղավ հրապարակախոս, որ Տեր-Պետրոսյանի այս խոսքերից  հետո հայտարարեց, որ հրաժարվում է հայ լինելուց, քանզի ամաչում է այնպիսի հանրությունից, ով իրեն համարում է առաջինը քրիստոնեությունը ընդունած ազգ և միաժամանակ թույլ է տալիս, որ իրեն ղեկավարեն անհավատ ցինիկները:

Մինչդեռ այսօր հանրության որակն  էապես փոփոխվել է: Մարդը կարող է իրեն համեմատել Քրիստոսի հետ, իսկ  հետո հայտարարել, որ «կծեփի ասֆալտին ու կծեփի պատերին»՝ դրանով  իսկ, փաստացի,  մեղա Աստծու, Քրիստոսին  համեմատելով  կրազի շոֆերի հռետորաբանության տեր մարդու հետ:

Հետո իրեն կարող է համեմատել Պապ թագավորի հետ, ով իր կառավարման ընթացքում փորձում էր սահմանափակել եկեղեցու իրավունքները: Սա մոտավորապես նույնն է, որ Պարույր Հայրիկյանը մի օր հայտարարի, որ պետք է վերականգնել ԽՍՀՄ-ը և կառավարմանը վերադարձնել կոմկուսին:

Սակայն այստեղ զարմանալու բան չկա, քանզի Փաշինյանի զինակից Տեր-Պետրոսյանը, ով ժամանակին «Ղարաբաղ» անունով կոմիտեի անդամ էր ընդամենը մի քանի տարի անց հայտարարեց, որ «...ԼՂՀ-ն կարող է մնալ Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով, ինչը կբխի Հայաստանի, Ադրբեջանի և ղարաբաղցիների շահերից...»:

Սա ցույց է տալիս, թե ինչ բարոյական անկում է ապրել աշխարում առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդը, ով թույլ է տալիս իր հետ վարվել այսպես, որտեղ ձևավորվել է իսկական ցինիկների քաղաքական դարբնոց, որից ծնունդ են առնում նման գործիչներ:

Ամոթ է, որ առաջինը քրիստոնեությունը ընդունած ժողավուրդն ունի այսպիսի քաղաքական դաս, իշխանություն և ղեկավար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan