Աննա Հակոբյանը մեծահարուստներին նորից հավաքել է «Դվինում». Տեսանյութ «Այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում իրար»․ Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը
16
Արամ Զավենիչը վախեցա՞ծ է Փաշինյանի՝ 1991-ից սկսված գործերը քննելու մտադրությունից Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը. Վիտալի Բալասանյան Wizz Air բյուջետային ավիաընկերության ներկայացուցչի մասնակցությամբ ասուլիսը․ ուղիղ «Դառնում ենք Բաղդադ». Սուրենյանը խոստացել է` օդի ջերմաստիճանն էլի կբարձրանա Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Ազատ Արշակյանը Հովիկ Աղազարյանին համարում է իշխանության մեջ ներդրված «հակահեղափոխակա՞ն» Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ «Ադեկվադ դիսկուրս»՝ նվիրված Արցախյան հարցին. Ուղիղ Արա Գալոյան. Շինարարությունն այս տարի «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. Տեսանյութ
Երևանի ավագանու արտահերթ նիստը` ուղիղ Արամ Զավենիչը վախեցա՞ծ է Փաշինյանի՝ 1991-ից սկսված գործերը քննելու մտադրությունից Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը. Վիտալի Բալասանյան Երևանում 26-ամյա երիտասարդը կրակել է ոստիկանության մեքենայի վրա Մարիամ Փաշինյանը մեքենաից չի իջնում, քանի թիկնապահները դուռը չեն բացում Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր Wizz Air բյուջետային ավիաընկերության ներկայացուցչի մասնակցությամբ ասուլիսը․ ուղիղ ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը և Արմեն Սարգսյանը Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը «Հայփոստ»-ի աշխատակիցը յուրացրել է քաղաքացու կենսաթոշակը Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծին սպանողին. լուսանկար Ահազանգ. Ոստիկանը՝ ապօրինի եւ դաժան շնամարտերի մասնակից «Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել «Դառնում ենք Բաղդադ». Սուրենյանը խոստացել է` օդի ջերմաստիճանն էլի կբարձրանա Ղարաբաղյան հակամարտության հարցով խոսացողների 90%-ը նստած ա մանիպուլյացիաների վրա. Արմեն Վարդանյան Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը Խորհրդի նիստ՝ ԱԱԾ-ում. ԱԱԾ պետը ցուցումներ և հանձնարարականներ է տվել Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը սուտասան է Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել․ պատճառն Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է «Էսօր ու՞մ տուն շնորհքով ներխուժենք…»․ Մկրտիչ Արզումանյան Լույս չի լինելու Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերահսկվում է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից Չեն ասում, թե ինչ որակի ասֆալտապատումներ են անում Ես ամոթից կմեռնեի. Արսեն Բաբայան Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Կա՛մ դու մուծվում ես «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին, կա՛մ 6-րդ վարչության աշխատակիցները հայտնվում են քեզ պատկանող «տարածքներում» Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում, Լանջիկ գյուղում առկա է մառախուղ Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ Պատմական զուգահեռներ կամ ճակատագրի հեգնանքը «Աջակողմյան ղեկը Հայաստանում փոխելը թակարդ է». քաղաքացին ահազանգում է Կադրեր Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյանի հարսանիքից Լրիվ դառնում ենք Բաղդադ Աննա Հակոբյանը մեծահարուստներին նորից հավաքել է «Դվինում». Տեսանյութ Ռուբեն Հայրապետյանն էլ խղճի խայթից դրդված էս անշնորհակալ ուրացողին վերցնում ու տանում է Գերմանիա՝ բուժելու. մի չհրապարակված պատմություն «Այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում իրար»․ Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Կրակոց` Աբովյանում. վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս բռնվել է գողերից մեկը Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը. 15-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է Այո տոնածառը բնական է ու փոքր, բայց մարդիկ երջանիկ են և հոգով հարուստ. Լուսանկար Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է 11-ամյա վազորդուհին եռակի ոսկե մեդալակիր է դարձել՝ վազելով ինքնաշեն կոշիկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մի շարք մարզերում Ազատ Արշակյանը Հովիկ Աղազարյանին համարում է իշխանության մեջ ներդրված «հակահեղափոխակա՞ն» «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա». թուրք պատգամավոր Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է․ Դ․ Շահնազարյան Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է, ասպես կոչված, «ռազմավարական համբերությամբ» Քըրք Քըրքորյանը չի ցանկացել, դեմ է եղել նման ուշադրության դրսևորումներին Ճիշտ կանի առաջինը հրաժարականի դիմում գրի Մնացականյանը Իշխանությունն ունի փաստեր, որ Քոչարյանը բացարձակ անմեղ է

Վրաստանը կանգնած է նոր հեղափոխության շեմի՞ն. ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա

Վրաստանում նոյեմբերի 14-ից սկսվեց քաղաքական ճգնաժամի հերթական ցիկլը, որի ավարտը խիստ անկանխատեսելի կարող է լինել: Թբիլիսիի կենտրոնում ընթացող ցույցերը կարող են պերմանենտ բնույթ կրել, և չի բացառվում նույնիսկ, որ հերթը հասնի արտահերթ ընտրությունների:

Ի՞նչ է պահանջում ընդդիմությունը և ինչո՞ւ կրկին Վրաստանը ալեկոծվեց

Բանն այն է, որ սույն թվականի ամռանը, երբ ընդդիմությունը կրկին պահանջում էր իշխանությունների հրաժարականը՝ կապված այսպես կոչված ռուս պատգամավոր Գավրիլովի խնդրի հետ, իշխանության հետ եկան այն փոխզիջման, որ աշնանը իշխանությունը կփոխի Ընտրական օրենսգիրքը, մեծամասնական ընտրական համակարգը ամբողջովին կվերացվի, իսկ կուսակցությունների անցողիկ շեմը կդառնա զրոյական: Հիշեցնենք, որ այդ երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հաջորդ տարի՝ 2020 թվականին:

Իշխանությունների հենց այդ խոստման դիմաց ընդդիմությունն ամռանը դադարեցրեց ցույցերը:

Եվ ահա մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ փոփոխությունները իշխանությունը փաստացի տապալեց: Իր կողմից խոստացված պահանջը իշխանությունը փարիսեցիաբար դրժեց:

Հասկանալու համար, թե ինչպես դա եղավ, ներկայացնենք այսօրվա Վրաստանի խորհրդարանի քաղաքական ներկապնակը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այսօր Վրաստանի քաղաքական դաշտը

Այսօրվա Վրաստանի հիմնական քաղաքական դերակատարները խորհրդարանում են: Վրաստանի խորհրդարանը կազմված է 150 պատգամավորից, որոնցից 77-ը ընտրվում են կուսակցական համամասնական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Պարզ է, որ մեծամասնականով ընտրված պատգամավորների ճնշող մեծամասնությունը դառնում է իշխանամետ: Արդյունքում, այսօրվա խորհրդարանի 150-ից 116-ը ներկայացնում են իշխող «Վրացական երազանք»-ը: Մնացած ընդդիմադիր պատգամավորներից 21-ը ներկայացնում են «Եվրոպական Վրաստան»-ը, որի ղեկավարը Դավիթ Բաքրաձեն է, 6-ը Սահակաշվիլիի «Ազգային շարժումն» է և վերջապես մյուս 6-ը ռուսամետ համբավ ունեցող «Վրաստանի հայրենասերների ալյանսն» է, որը ղեկավարում են Իրմա Ինաշվիլին և Դավիթ Մոուրավին:

Ինչպես Վրաստանում կատակում են, վերջիններս ավելի շատ լինում են Մոսկվայում, քան Թբիլիսիում:

Իր հերթին մյուս երկու ընդդիմադիր միավորները չեն էլ թաքցնում, որ իրենց կողմնորոշումը դեպի Արևմուտքն է և իշխանությունները քննադատվում են իրենց կողմից՝ որպես «ոչ հետևողական արևմտյան ուղու կողմնակիցներ»:

Վերջիններիս կապերը այդ երկրում գործող արևմտյան դեսպանատների հետ բացահայտ բնույթ են կրում: Իսկ ամերիկյան դեսպանի դերակատարումը Վրաստանում հիշեցնում է խորհրդային ժամանակների ազգային հանրապետությունների 2-րդ քարտուղարների դերին, որոնք սովորաբար ազգությամբ ռուս էին և նշանակվում էին Կրեմլից՝ առանց հաշվի առնելու տեղի սպեցիֆիկաները:

Ինչ վերաբերում է իշխող ուժին, ապա վերջինս գտնվում է փաստացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի վերահսկողության տակ և կառավարվում է անմիջականորեն իր կողմից: Իսկ երկրում գործող պետական ինստիտուտները, փաստացի, այս օլիգարխին կից կառույցներ են: Իհարկե դա չի նշանակում, որ Իվանիշվիլին այդ երկրի տեր ու տիրակալն է: Սակայն ակնհայտ է, որ կառավարման այս մոդելը եկել է իր տրամաբանական ավարտին: Քանզի այս կառավարման մոդելում չափից դուրս շատ քավության նոխազների դերակատարներ կան, սակայն պատասխանատվության ինստիտուտը խիստ լղոզված բնույթ ունի:

Հանրային կարծիքի ուսումնասիրման բոլոր չափագրումները ցույց են տալիս, որ իշխանությունների վարկանիշը գտնվում է խիստ ցածր վիճակում: Մասնավորապես Իվանիշվիլիի դրական վարկանիշը տատանվում է 32-ից 35 տոկոսի տիրույթում, մինչդեռ նրա բացասականը կայուն 55-ից 60 տոկոսի է հասնում:

Այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի բացասական վարկանիշը 70-ից չի իջնում: Իսկ վարչապետները այնքան արագ են փոփոխվում, որ շարքային քաղաքացիները մինչև վերջ չեն էլ հասցնում լիարժեքորեն ճանաչել նրանց: Իսկ ճանաչելուց հետո էլ դեռ ոչ մի վարչապետի հանդեպ դրականը չի գերազանցել բացասական վերաբերմունքին: Օրինակ, ներկայիս վարչապետ Գախարիային, այս կամ այն չափով, վստահում են հարցվածների մոտ 40 տոկոսը, իսկ չվստահողների քանակը տատանվում է 60 տոկոսի սահմաններում:

Սակայն իշխանության հանդեպ անվստահությունը դեռ չի նշանակում, որ մարդիկ վստահում են ընդդիմությանը: Օրինակ, Սահակաշվիլիի բացասական վարկանիշը երբեք 60 տոկոսից ավելի պակաս չի եղել: Հետևաբար, նրա կուսակցության հանդեպ նույնպես մեծ վստահություն չկա:

Ռուսամետներ Բուրջանաձեն և «Հայրենասերների» առաջնորդ Ինաշվիլին նույնպես մեծ վարկանիշ չունեն:

Միակ քիչ թե շատ վարկանիշ ունեցողը «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Բաքրաձեն է, սակայն նա էլ ազդեցիկ և խարիզմատիկ առաջնորդի համբավ չունի: Հերիք է նշել, որ անցած նախագահական ընտրություններում նա հավաքել էր ձայների ընդամենը 10 տոկոսը՝ զիջելով ոչ միայն իշխանության ներկայացուցիչ Սալոմե Զուրաբիշվիլիին, այլև Սահակաշվիլիի հետնորդ Գրիգոլ Վաշաձեին:

Այսինքն, եթե ամփոփենք վերը նշվածը, ապա կարող ենք արձանագրել, որ այսօրվա Վրաստանում առկա է վստահության լուրջ ճգնաժամ ոչ միայն իշխանությունների, այլև երկրի ողջ քաղաքական դաշտի հանդեպ:

Այսօր Վրաստանում հանրությունը քաղաքական դաշտում չի վստահում ոչ մեկի: Սակայն մյուս կողմից, դա չի նշանակում, որ այս պայմաններում իշխանությունը ունի ազատ գործելու ինդուլգենցիա:

Անցած նոյեմբերի 14-ին քվեարկության արդյունքները կարող են ճակատագրական լինել Իվանիշվիլիի համար:

Ի՞նչ կատարվեց այդ օրը

Իշխանությունը, ինչպես նշեցինք, խոսք էր տվել փոփոխել ընտրական օրենսգիրքը, սակայն այդ օրը իշխանամետ պատգամավորներից փոփոխության օգտին քվեարկեցին միայն 105-ը, որի արդյունքում էլ այդ փոփոխությունը չանցավ: Ֆորմալ տեսանկյունից իշխանությունները հայտարարում են, որ իրենք ուզում էին ընդունել այդ փոփոխությունները, սակայն, իբր իշխանության մեջ կային գործիչներ, որոնք համառորեն մերժեցին այդ փոփոխությունները: Իշխանության այս փաստարկները համոզիչ չեն ընդդիմության համար, մանավանդ, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գրեթե բացահայտ խոստովանեց, որ «եթե ընդդիմությունը վստահ է իրեն զգում, ապա այս համակարգով էլ կարող է գնալ ընտրության»:

Իշխանությունների մյուս հակափաստարկն այն է, որ ընդդիմության երկու խոշոր միավորները՝ «Եվրոպական Վրաստանն» ու Սահակաշվիլիի «Ազգային շարժումը», որոնք Սահակաշվիլիի ժամանակ եղել են իշխանության մեջ, այն ժամանակ կտրականապես դեմ էին, որ Ընտրական օրենսգրքից մեծամասնական կարգը վերանար: Եվ այն ժամանակվա Իվանիշվիլիի թիմը ստիպված մասնակցեց ընտրություններին՝ Սահակաշվիլիի կողմից ընդունված ներկայիս Ընտրական համակարգով: Այսպիսով առաջացել է պարադոքսալ իրավիճակ: Այսօր Իվանիշվիլիի թիմակիցները իշխանության մեջ են, և ուրեմն դեմ են, որ Ընտրական օրենսգրքից մեծամասնական ընտրակարգը վերանա: Եվ ճիշտ հակառակը, Սահակաշվիլիի նախկին կողմնակիցները, երբ իշխանության մեջ էին, ատամներով պաշտպանում էին մեծամասնական համակարգը, իսկ երբ այսօր ընդդիմության մեջ են, նույնպես հետևողականորեն ցանկանում են ազատվել այդ համակարգից:

Քաղաքական ուժերի այսպիսի երկերեսանի պահվածքն էլ, իր հերթին, առաջացրել է վրաց հասարակության մեջ խոր անվստահություն բոլոր քաղաքական ուժերի հանդեպ:

Իվանիշվիլին և իր քաղաքական թիմը փորձում են օգտվել այս ապատիկ իրավիճակից և առանց ընտրական համակարգի փոփոխությունների անցկացնել ընտրությունները:

Սակայն նրանք հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ընտրական համակարգի փոփոխությունը, որը ենթադրում էր ոչ միայն մեծամասնական համակարգի վերացում, այլև զրոյական անցողիկ շեմ կուսակցությունների համար, սպասված էր երկրի բոլոր՝ փոքր ու մեծ ուժերի համար: Հակառակ պարագայում այդ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը դուրս է մնալու խորհրդարան մտնելուց:

Մինչդեռ, եթե անցողիկ շեմը վերացվեր, ապա դրանից առաջինը կարող էր օգտվել նույն իշխանությունը: Դրա մասին դեռ այս տարվա ամռանը զգուշացնում էր Սահակաշվիլին՝ նշելով, որ այդ շեմի վերացմամբ շահագրգված է անձամբ Իվանիշվիլին: Քանզի վերջինս հեշտությամբ կարող է «գնել» փոքր կուսակցություններին՝ թույլ չտալով, որ ընդդիմությունը միավորվի: Սահակաշվիլին իրավացի էր, սակայն Իվանիշվիլին հավանաբար որոշեց «քիչ ծախսերով դուրս գալ» և դրժեց իր ամառվա խոստումը:

Սակայն կա այսպիսի ռուսական ասացվածք՝ «жадность фраера сгубила», ինչը նշանակում է, որ ագահության պատճառով կարելի է և տուժել, ինչը Իվանիշվիլիի մասով կարող է իրականություն դառնալ:

Փաստացի այսօր նա պատերազմ է հայտարարել երկրի ողջ քաղաքական դաշտին՝ հույս ունենալով, որ Վրաստանում տիրող ապատիան թույլ չի տա մեծ ցնցումներ: Սակայն նա մոռանում է, որ մերժելով բոլորին՝ նա սիներգիայի օրենքի համաձայն իր դեմ է տրամադրել բոլորին: Իսկ այդ դեպքում առաջանում է տոտալ մերժման գաղափար, որտեղ պոզիտիվը չկա, սակայն կա կոնկրետ մերժման սուբյեկտը:

Զարմանալի է, որ ինչ-որ պահից սկսած երկրի ղեկավարները կորցնում են ադեկվատությունը՝ համարելով, որ տվյալ պահին «իրենց դեմ խաղ չկա», և այդ իսկ պատճառով էլ կորցնում են իշխանությունը:

Ի՞նչ զարգացում սպասել Վրաստանում

Ակնհայտ է, որ իշխանությունն այս հին օրենսգրքով չի կարող համոզել քաղաքական ուժերին մասնակցել ընտրություններին: Կամ ինչ-որ պահի իշխանությունը ստիպված կվերադառնա օրենսգրքի փոփոխման խնդրին, կամ էլ ընդդիմությանը կհաջողվի տապալել իշխանությանը և ձևավորել ժամանակավոր կառավարություն ընտրություններ անցկացնելու համար:

Առաջին տարբերակում իշխանությունը կգնա ընտրության արդեն բարոյապես պարտված, իսկ երկրորդի դեպքում ականատես կլինենք փաստացի նոր հեղափոխության:

Ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել այս ամենը Հայաստանի վրա

Ամենավատն այն է, որ այսօր Վրաստանում չկա քիչ, թե շատ կայուն և կանխատեսելի քաղաքական ուժ, ով կարող է ձևավորել նոր կայուն իշխանություն: Իսկ դա նշանակում է, որ գալիք տարվանից մենք կունենանք հարևան, որտեղ կլինի թույլ իշխանություն: Սովորաբար թույլ կենտրոնական իշխանության դեպքում այդ երկրի վրա մեծանում է դրսի ազդեցությունը, քանզի քաղաքականությունը բաց չի սիրում:

Իսկ աշխարհաքաղաքական այսպիսի պայքարի պարագայում Վրաստանում այն կարող է արտահայտվել ամենաբիրտ ձևերով՝ դրանից բխող հետևանքներով նաև մեզ համար:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan