«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Պատերազմ Արցախում
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի

Կրթության ոլորտը պետք է «բուժել», այլ ոչ թե անդամահատել

ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել այդ անհասկանալի ռեֆորմի արդյունքում թիրախավորել բացառապես հայագիտական առարկաները, որոնք, ըստ նախագծի, նախատեսվում է հանել բուհական պարտադիր ուսուցման ծրագրից: Խոսքը Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների, իսկ դպրոցներում՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցման մասին է, այսինքը այն ամենը ինչ վերաբերում է Ազգայինին։ Գործող կառավարությունը բացահայտ կերպով քանիցս ցույց է տալիս, որ հայագիտական, ազգային ու կրոնական հարցերի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունի և եթե հաշվի առնենք, որ կառավարության կազմում մեծ թիվ են կազմում աթեիստները, կոսմոպոլիտներն և սորոսակաները… ապա այս ամենն այդքան էլ զարմանալի չի թվում։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, Նիկոլը ու իր իմքայլական և սորոսական «գվարդիան» անտեսում է, որ սա այն տիրույթն է, որի նկատմամբ հանրությունը խիստ զգայուն է, և դա հանգեցնելու է լուրջ դիմադրության։ Կրթության ոլորտում կան խնդիրներ ու դրանք միշտ էլ եղել են, քանի որ կրթությունն իրենով դինամիկ ու մշտապես զարգացող ոլորտ է, ուստի պարբերաբար պետք է տեղի ունենան բարեփոխումներ և այդ հարցերին պետք է տալ վիրահատական լուծումներ, «բուժել» դրանք, այլ ոչ թե անդամահատել, ինչն անում է Նիկոլը և իր նախարարը՝ աչքը սարքելու փոխարեն՝ հանում են ունքը։

Այս առիթով Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Կրթական համակարգում մեր բարեփոխումները լինելու են առավելագույնս սկզբունքային, որովհետև կրթական համակարգում է ձևավորվում մեր իրականության գենետիկ կոդը»։ Թե ինչ գենետիկ կոդի ու ազգային գաղափարների մասին է խոսում «ժողովրդական վարչապետը», դա, ըստ էության, զավեշտալի է, քանի որ նման պոպուլիզմի ականատես ենք լինում տարիուկես։

Նախարար Արայիկի մասին.
Նախ 10 օր առաջ Արայիկը հայտարարեց, որ «պատրաստվում է ՀՅԴ երիտասարդների կողմից նախարարություն բերված արկղերը քրեական գործերով լցնի և հետ ուղարկի», սակայն մինչ օրս ոչ մի փաստ ու դեպք չի ներկայացրել։ Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Արայիկի պահվածքն իրապես հարիր չէ նախարարի պաշտոնում գտնվող մարդուն, առավել ևս՝ տղամարդուն, հատկապես, երբ նրա դիմաց կին է կանգնած։ Նախարարը իր խոսքում ակնարկում էր անհասկանալի ինչ-որ քրեական գործերի ու մարդկանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Այսինքն՝ քաղաքական պաշտոնյան ընդդիմախոսներին սպառնում է քրեական հետապնդմամբ, ինչը նշանակում է քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար է, որը ոչ մի կապ չունի իրավունքի և իրավաբանության հետ: Եթե իրականում նույնիսկ առկա է քրեական գործ հարուցելու հիմք, ապա դրանով չպետք է սպառնալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության: Ստացվում է՝ Արայիկը 1 տարի 7 ամիս լինելով նախարար՝ տեղյակ է եղել, որ համակարգում «լուրջ խախտումներ» և «չարաշահումներ» են տեղի ունեցել, սակայն դրանց մասին «մեծահոգաբար» լռել է, և միայն իր դեմ սկսված բողոքի ակցիաներից հետո՞ է բարձրաձայնում դրանց մասին: Նման հարցերը, հատկապես՝ այդպիսի միջավայրում, չի կարելի լուծել շանտաժի ու սպառնալիքի միջոցով, չնայած այս իշխանության վարքագծում, բացի սպառնալիքից ու «ասֆալտին ծեփելու» մասին հոխորտանքներից, ոչինչ չեմ նկատել։

Հ.Գ. Ճիշտ կլիներ՝ Արայիկը վերջապես կողմնորոշվեր՝ ո՞վ է ինքը՝ քաղաքական պաշտոնյա՞, ոստիկա՞ն, հետաքննի՞չ, թե՞ դատախազ…: Չէ՞ որ մի օր Արայիկ Հարությունյանին հարցաքննելու են, և նա ստիպված է լինելու պատասխանել մի պարզ հարցի` հանցագործությո՞ւն է պարտակել ու կոծկել, թե՞ ուղղակի բացահայտ զրպարտել է մի ողջ համակարգի:

Ասեմ նաև որ մոտավորապես նմանատիպ իրավիճակ է տիրում գրեթե բոլոր մյուս ոլորտներում, երբ նախարարներն ու ոլորտի պատասխանատուները փորձում են ամեն ինչում մեղավորներ փնտրել․ բոլորը մեղավոր են իրենց տապալումների ու ակնհայտ ձախողումների համար՝ բացի իրենցից։ Ու սրա մեղավորը Նիկոլն է, ով իշխանության գալու առաջին իսկ օրվանից սկսեց թիրախավորել նախկիններին, մեղադրանքներ հնչեցնել անգամ հանրության հասցեին, չմոռանանք հանրահայտ հայտարարությունները, որ աղքատությունը ժողովրդի գլխի մեջ է, մարդիկ են մեղավոր, որ իրենք աղքատ են, և այլն։

Հ.Գ.Գ. Նիկոլը հասկանում է, որ իր կառավարությունը ձախողել է, և իր հրապարակած «ֆանտաստիկ բյուջեն» ու «աննախադեպ աճերը» ոչ մի կերպ չեն կարողանալու փրկել իրեն։ Իսկ Արայիկը ակնհայտորեն տապալել է ոլորտը և չի կարողանում կատարել ռեֆորմներ, իսկ նման պարագայում տրամաբանականը նրա հեռանալն է, և դա պետք է հասկանա նաև Նիկոլը:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan