Նոյեմբերի 21-22-ին ձյուն է գալու
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մյուս շրջաններում՝ 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: