Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը՝ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան»

2019թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի (Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 1208 հոդված, որոնցից 756-ը եղել է բացասական, 124-ը՝ դրական, 328-ը՝ չեզոք։

Նախարար Արայիկ Հարությունյանը գտնվել է լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում․ նրա մասին գրվել են քննադատական բազմաթիվ հրապարակումներ։ Հիմնական խնդիրները կապված են կրթական ոլորտում նախատեսվող փոփոխությունների հետ։
Հասարակական դաշտում մեծ դժգոհություն է առաջացրել Հայոց լեզուն և Հայոց պատմությունը բուհերում պարտադիր առարկայից ոչ պարտադիր դարձնելու որոշումը։ Ուսանողները բողոքի ակցիաներ ու դասադուլներ են կազմակերպել՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Նախարարի հրաժարականը պահանջող հիմնական քաղաքական ուժը Դաշնակցությունն է, որի երիտասարդական միության անդամները նստադուլ էին կազմակերպել նախարարության շենքի մոտ։ Արայիկ Հարությունյանն էլ, իր հերթին, փորձել էր տարանջատել արտերկրում ապրող դաշնակցականներին՝ Հայաստանում ապրող դաշնակցականներից, որին հետևել էին տարբեր երկրներում գործող ՀՅԴ 19 երիտասարդական միությունների հայտարարութունները՝ համաձայն որոնց չկա դրսի ու ներսի Դաշնակցություն։

Սփյուռքում գործունեություն ծավալող դաշնակցականները ևս Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել։
Արայիկ Հարությունյանի որոշումներին դեմ են գնում նաև Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները։ Սպասվելիք փոփոխություններից հետո, դպրոցական ծրագրից հանվելու է նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Լրատվական հրապարակումներից մեկում ասված է. «Տեր Մարկոսը եկեղեցու պատմության վերաբերյալ Թագուհի Ղազարյանի ձևակերպումները համարում է օգնություն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ «Սա «Իմ քայլի» հերթական օգնության ձեռքն է Արայիկ Հարությունյանին, իսկ նման օգնության ձեռքեր դեռ շատ կտեսնենք, որոնք աշխարհը ցնցող հայտարարություններ կանեն։ Ես էլ կարծում եմ, որ այս պատգամավորի մտածողությունն է արհեստական»։

Քննադատությունների մեկ այլ ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ԿԳՍՄ նախարարությունը 20.000.000 դրամ է հատկացրել տրանսգենդեր Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար։ ՀՅԴ անդամ Արմեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արայիկհարությունյանների գործունեությունը չի ծածկվում, ոչ տնօրհներքներով, ոչ հավաքած քվեներով, ոչ էլ կծածկվի ուժի կիրառմամբ: Այն ինչ տեղի է ունենում ազգային արժեքների հետ, գրված չէր, ո՛չ կառավարության գործունեության հնգամյա ծրագրում, ո՛չ իշխանությունների նախընտրական ծրագրում և ո՛չ էլ որևէ մեկը դրա մասին խոսք էր ասել նախընտրական շրջանում: Ասել են մեկ այլ բան, հիմա արվում է լրիվ հակառակը: Շատերն են հասկանում, որ Արայիկ Հարությունյանին մեկ օր անգամ չէին պահի, ուղղակի ձնագնդի էֆեկտն է սարսափեցնում: Բոլորից լավ այդ էֆեկտը իշխանություններն են զգացել, հետո ի՞նչ որ այն կոչեցին մի հիվանդության անունով, որը կոչվում էր՝ էյֆորիա: Անկախ սուպեր առաջադեմների և անգամ հետամնաց ազգապաշտների ցանկություններից այդ էֆեկտը լինելու է և դա շուտ կլինի, թե ուշ կապված է նրանից, թե քանի սուպեր առաջադեմ կա իշխանության մեջ»:

Այս բողոքի ակցիաների ֆոնին լուր տարածվեց, որ «Իմ քայլը» դաշինքում արդեն իսկ սկսել են պատրաստվել Արայիկ Հարությունյանի հրաժարականին և նրան փոխարինելու հավակնորդներ են փնտրում։

Դիտարկվել են նաև դրական հոդվածներ։ Մասնավորապես, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամները հանդիպում են ունեցել նախարար Հարությունյանի հետ, որից հետո հայտարարել են, թե նախարարի ներկայացրած պատասխանները բավարար էին։ Հանդիպման ժամանակ քննարկվել էին հիմնականում Հայոց Լեզվին ու Հայոց պատմությանը վերաբերող հարցերը։

Որոշ հասարաքաղաքական գործիչներ, այնուամենայնիվ, սատար են կանգնել Արայիկ Հարությունյանին՝ «Մել» ֆիլմը ֆինանասավորելու որոշման հարցում և ողջունել են Հայոց լեզվի ու Հայոց պատմության ոչ պարտադիր առարկա դարձնելու հանգամանքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan