Կեմերովոյում ձերբակալել են հայ գործարարի սպանության մեջ կասկածվողին
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա Նիկոլայ Կվոչկինին, որը կասկածվում է 2019-ի ամռանը Նովոսիբիրսկում գործարար Անդրանիկ Մուրադյանին սպանելու մեջ:
«Կասկածյալը ձերբակալվել է նոյեմբերի 17-ին վարձով բնակարանում: Ձերբակալվածին ուղեկցել են Նովոսիբիրսկ՝ քննչական գործողությունների համար»,- КоммерсантЪ-ին փոխանցել են Նովոսիբիրսկի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Սպանությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին Նովոսիբիրսկի Գոգոլի փողոցում: Անդրանիկ Մուրադյանին կրակել են հայկական համարներով Nissan մակնիշի ավտոմեքենայից: Ստացված վնասվածքներից գործարարը տեղում մահացել է:
Zham.am