Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Ստվերում մնաց երկրի թիվ մեկ քաղաքական փաստաթղթի «ԲՅՈՒՋԵ»-ի քննարկումը։ Նիկոլը մարդկանց աչքին թոզ է փչում

Բյուջեի քննարկումը քաղաքական իշխանության կողմից մի տեսակ անտեսվեց՝ մղվեց երկրորդ պլան։ Այդ անտեսման հիմնական մեղավորներից մեկը հենց իշխող մեծամասնությունն էր, քանի որ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները կամ բացակայում էին, կամ ուղղակի նախապես մշակած և նախատեսված մի քանի «հերթապահ» հարցեր էին տալիս։ Այստեղ առանձնահատուկ էր այն, որ Նիկոլը, լինելով վարչապետ և բյուջեի հիմնական պատասխանատուն, նախ նախագիծը ներկայացրեց մի քանի բառով, ապա շատ շտապ հեռացավ խորհրդարանից։ Շատերը հավանաբար հիշում են, թե ինչպես էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը տարիներ շարունակ հիպերակտիվ կերպով մասնակցում բյուջետային քննարկումներին և, քարը քարին չթողնելով, թիրախավորված ներկայացնում իշխանության «բացթողումները», սակայն այսօր ոչ միայն վարչապետ Նիկոլը, այլև իր պառլամենտական թիմը երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթին մակերեսորեն վերաբերվեցին։Ըստ էության՝ կառավարությունն իր նմանօրինակ վարքագծով ցույց տվեց, որ, ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ տարվա ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձրել պետբյուջեով հաստատված ցուցանիշների վրա, և բյուջեն ներկայացնում են՝ որպես զուտ պարտականություն։

Այն, ինչին ականատես եղանք նախօրեին ԱԺ-ում, դասական սոցիալ-պոպուլիզմ էր, որը փայլուն կերպով մատուցվեց Նիկոլի կողմից։ Բյուջետային քննարկումն ավելի շատ հիշեցնում էր բաժակաճառ, քան պետության ղեկավարի պետբյուջեի քննարկման ժամանակ արված հայտարարություն։ Նիկոլը իր խոսքում մի քանի անգամ օգտագործեց «աննախադեպ բյուջե» ձևակերպումը, ինչը ոչ միայն՝ անհասկանալի, այլև՝ ակնհայտ ամբոխավարական ձևակերպում է, ինչի մասին, ի դեպ, մի քանի պատգամավորներ բարձրաձայնեցին: Ի դեպ այս տեղ պետք է փաստել, որ այս ամենի հետ մեկտեղ՝ Նիկոլի կառավարությունը ավելացրել է արտաքին պետական պարտքը, հավելենք, որ խոսքն այն նույն Նիկոլի մասին է, ով իր պատգամավորական գործունեության ժամանակ դեմ է քվեարկել գրեթե բոլոր վարկային համաձայնագրերին և ԱԺ ամբիոնից անընդհատ հայտարարում էր, որ «անթույլատրելի է ավելացնել արտաքին պարտքը, քանի որ հնարավոր չէ վերահսկել և կառավարել այդ վարկերը»։ Այստեղ անդրադառնանք մի կարևոր հանգամանքի, պետբյուջեով նախատեսված ծախսային հատվածում տիրում է «բարդակ», ինչի արդյունքում իշխանությունները դիմել էին մի յուրահատուկ խորամանկության։ Ըստ այդմ՝ որպեսզի հանրությանը ցույց տան, թե ինչքան «պուպուշն» ու «ժողովրդական» է «թավշյա», Նիկոլը և իր կառավարությունը, ծախսային մասով նախատեսված հիմնական գումարներն ուղղորդել էին ճանապարհաշինության և ասֆալտապատման ուղղությամբ (330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, Նիկոլ. :https://armtimes.com/hy/article/174023…), իսկ մնացած ենթակառուցվածքներում գրեթե ոչ մի էական տեղաշարժ չի գրանցվել (դպրոցաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային այլ ծառայություններ մատուցող հիմնարկներին հատկացվող դրամական միջոցներ և այլն)։ Սա արվում է հանրության մոտ հերթական աչքկապոցին ապահովելու և «հռոմեական գլադիատորական տեսարանն» ապահովելու համար, քանի որ, ինչպես հիշում ենք, Հին Հռոմում կայսրերը, որպեսզի ժողովրդին կտրեն երկրում տիրող իրական պատկերից, նրանց համար հատուկ կազմակերպում էին գլադիատորական մարտեր։

Հ.Գ. Թիվ մեկ քաղաքական փաստաթղթը «բարի ցանկությունների» ու «քաղցր կենացների» ժողովածու չէ, որպեսզի հերթական դեմագոգիկ արտահայտություններով ամեն մի թիվն ու «ձեռքբերումը» հանրությանը մատուցես սեփական քաղաքական քիմքին հաճելի սոուսով։

Հ.Գ.Գ. Նիկոլական «կորպուսը» լծվել էր ասֆալտի «փռման» գործին, որպեսզի այս հաշվետվության ժամանակ հպարտանալու առիթ ու հարթակ ունենան։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan