Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլվել է. կա զոհ
Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլուզվել է: Դեպքը տեղի է ունեցել երեկ Աստրախան քաղաքի Յաբլոչկովի փողոցի բնակելի շենքերից մեկում: Փլուզվել է 4-րդ հարկի պատշգամբը:
Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը, որը 39 տարեկան էր, այսօր առավոտյան մահացել է, իսկ երկրորդ՝ 36 ամյա տղամարդու վիճակը մնում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հետաքննությունը պարզել է, որ տղամարդիկ եղել են անսթափ վիճակում: Նրանք տանը վեճի են բռնվել, այնուհետև որոշել են դուրս գալ պատշգամբ և այնտեղ հարաբերություններ պարզել:
Zham.am