«Դեղին բաճկոնները» կրկին ցույցի են դուրս եկել
Փարիզում շաբաթ և կիրակի օրերին ցույցի են դուրս եկել «Դեղին բաճկոնները»:
Այսպես ցուցարարները նշել են իրենց շարժման մեկամյակը: Ցուցարարները արգելապատնեշներ են այրել, լուրջ վնաս են հասցրել տարբեր օբյեկտների: Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, ձերբակալություններ են կատարել:
Դեղին բաճկոնների շարժումը սկսվել էր 2018-ի նոյեմբերի 17-ին: Ցույցերի առիթ էր դարձել բենզինի գների բարձրացումը, սակայն բողոքի ալիքը տարածվել էր ողջ Ֆրանսիայում և վերածվել ավելի մեծ սոցիալական դժգոհությունների:
Zham.am