«Ծեփել-փռել» օպերացիայի շարքից
Դիտել նաև
Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լինելու... Սահրատ Պետրոսյան
Նման մակերեսային դրսևորումներն անդառնալի են լինելու... Սահրատ Պետրոսյան
Ադելիա Պետրոսյանը տարվա մարզուհի է ճանաչվել Ռուսաստանում
«Մի բան սխալ է էս կյանքում»․ Արմեն Պետրոսյան
Սեփական փրկության համար Փաշինյանը պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք. Լևոն Զուրաբյան
Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ արտաբերեց «պատերին ծեփել և ասֆալտին փռել» արտահայտություն-սպառնալիքը, անկեղծ ասած, կարծեցի, որ դա սրտաբուխ պոռթկում էր՝ պայմանավորված ապօրինության նկատմամբ հոգու խորքում կուտակված իրական ատելությամբ:
Հիմա, երբ նա դա կրկնում է ամեն քայլափոխի, այդ թվում նաև Ազգային ժողովում՝ այլակարծությամբ հանդես եկող կամ իր նախաձեռնած օրինագծին դեմ քվեարկելուն հակված պատգամավորների վերաբերմամբ, սա արդեն շատ վտանգավոր երևույթ է նոր Հայաստանի համար:
Հա, ի դեպ, ես դեմ եմ քվեարկելու քրեական աշխարհի ներկայացուցիչների մասին օրինագծին՝ դրա իրավական որոշակիության սակավության պատճառով, ու սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին և փռելու ասֆալտին...
Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից