ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է վթարի ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն», ով եղել է «յաշիկով»

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է նոյեմբերի 12-ին Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում «Արարատբանկ»-ի դիմաց տեղի ունեցել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդո» մականվամբ 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած «յաշիկի» և Չարենցավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի ավտոմեքենաների բախումը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «Արարատբանկ»-ի դիմաց, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի 34 LZ 953 համարանիշի և 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes G մակնիշի 77 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, և դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել Ա. Սոլկարյանին։