Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը չլուծեց ավտոներկրողների խնդիրը . Կատաստրոֆիկ հերթեր են

Դիտել նաև
«Չենք ուզում Գյումրի գնալ». ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը. Տեսանյութ
Գյումրեցի կնոջը սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել
Գյումրիում մեկնարկեց կառավարության արտագնա նիստը.Ուղիղ միացում
Ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով. նախարարություն
Գյումրիում կրակոցներով ավարտված վիճաբանության պատճառը. տուժողն ուզում էր «օրենքով գող» կարգվել, քրեական աշխարհից ոմանք դեմ էին
«Ժամանակ» թերթը գրում է. «Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելն այդպես էլ չլուծեց ավտոներկրողների խնդիրը։ Այս օրերին մենք պարբերաբար ավտոներկրողներից բողոքներ ենք ստանում, որ կատաստրոֆիկ հերթեր են գոյացել Գյումրիի ավտոմաքսատան տարածքում։
«Այսօր առավոտյան 8։10-ին արդեն 220 ավտոմեքենա էր հերթի մեջ։ Հերթը ձգվում էր 1 կմ 200 մետր»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց մեզ զանգահարած ավտոներկրողը։ Նրա խոսքով՝ վատն այն է, որ շատ դանդաղ է սպասարկումն իրականացվում։
1.5 ժամում 1-2 մեքենա է մաքսազերծվում. «1-1.5 ժամում 200 մետր առաջ չենք գնում։ Սարսափելի վիճակ է։ Այսպես հնարավոր չէ։ Արդեն տարեվերջ է, ներկրվող մեքենաների թիվը հասկանալիորեն ավելացել է, բայց սպասարկման որակը, արագությունը չի փոխվում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: