ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվել է՝ ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո. Տեսանյութ Իշխող ուժի վարկանիշը հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը վճռական քայլ է արդարությանը ծառայելու ճանապարհին. Զոհրաբ Մնացականյան
13
Իշխանության սատելիտները տոտալ-հոգեբանական ճնշում են գործադրել Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավորի վրա, որովհետև «վնգստացողների» դասից չէ Տգիտությո՞ւն, թե՞... Փաշինյանի կասկածամտության պատճառով Ոստիկանությունն ու ԱԱԾ –ն միմյանց կգաղտնալսեն Թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, նրանց ստեղծած ցանցերը վնասեն մեր պետության անվտանգությանը. Վանեցյան ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը Բարի «Հիսուսը» և իր չար «առաքյալները». Տեսանյութ Կառավարությունը հավանություն տվեց ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրինագծին Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը արտոնություն տվեց. Տեսանյութ, Լուսանկարներ «Իրավիճակ է փոխվել, ընտանիքում բռնության են ենթարկվում տղամարդիկ». կառավարության այրերը բուռն քննարկման մեջ են Քոչարյանի դատը կտևի 5-6 տարի, ՄԻԵԴ որոշումը մինչ դա կստանանք․ Արամ Օրբելյան. Տեսանյութ
1921 թ. դեկտեմբերի 13-ին արտասահմանից սկսվել է հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան «Լազարևյան ակումբի» նիստը․ Ուղիղ «Հանուն Արցախի» շարժման հայտարարությունը 1921 թ. դեկտեմբերի 13-ին արտասահմանից սկսվել է հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվել է՝ ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո. Տեսանյութ Փաշինյանին անհանգստացնում է որ պետական համակարգը սկսել է այլ տրամաբանությամբ աշխատել Ավտովթար Աշտարակ-Սասունիկ ճանապարհին. կան տուժածներ Քոչարյանի գործով Փաշինյանն ընկել է իր իսկ թակարդը. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Դատավորները, որոնք այս իշխանությանը հաճո որոշումներ չեն կայացնում, հետապնդման են ենթարկվում. Արա Զոհրաբյան. Տեսանյութ Իշխանության սատելիտները տոտալ-հոգեբանական ճնշում են գործադրել Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավորի վրա, որովհետև «վնգստացողների» դասից չէ Տգիտությո՞ւն, թե՞... Մինչ օրվա իշխողը «ասֆալտփռիչ», «վզբռնիչ», «թաթիկակտրիչ» գործունեության արանքներում կսկսի գրել «նյու-ջինգըլզը», աշխարհաքաղաքական խաղը փոխվում է ու «զուլալվում» Լույս չի լինի Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ Նոր իշխանություններն անհայտ ծագման պերֆորմանսներն ու ֆիլմերը գերադասում են ինտելեկտուալ, ուսուցողական ու հայագիտական ծրագրերից Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա IRI-ի զեկույցից հետո իշխանությունը պետք է վերջ տա ՍԴ-ի շուրջ բոլոր գործընթացներին, որոնց հիմքում ինչ-որ միֆական պնդումներ են. Ռ. Մելիքյան Սորոսականների դիրքերը գնալով ամրանում են պետական կառավարման ոլորտում ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ. ջրի կորուստը 50-80 տոկոս է Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել Փաշինյանի կասկածամտության պատճառով Ոստիկանությունն ու ԱԱԾ –ն միմյանց կգաղտնալսեն Իշխող ուժի վարկանիշը հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում եւ մարզերում Թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, նրանց ստեղծած ցանցերը վնասեն մեր պետության անվտանգությանը. Վանեցյան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. Փաշինյան. Տեսանյութ Գույքը կբռնագանձվի նաև առանց քրգործի. նոր նախագծի հետքերով Հիշո՞ւմ եք այն փաստաթղթի պատմությունը, որը գաղտնազերծեց վարչապետ Փաշինյանը ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը վճռական քայլ է արդարությանը ծառայելու ճանապարհին. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը Խաչատուր Սուքիասյանին յուղոտ կտոր է տվել պետգնումներից «Չեմ կարծում, որ պարոն Ազոյանը միտումնավոր ստում էր կամ ինչ-որ շահ ուներ կեղծ լուրեր տարածելուց». Նարեկ Մալյան ՔՊ կուսակցությունը «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 100.000.000 դրամ Թուրքիան հարմար առիթ է ման գալիս, որպեսզի իրենց պլանավորած «ավիացիոն» հարվածները հասցնի Հայաստանին «Կա՛մ արդարադատության նախարարը պետք է իր դիպլոմը հրապարակայնորեն այրի, կա՛մ, երևի, ես». Գրիգոր Մուրադյան. Տեսանյութ Եթե նույն հոդվածով մեղադրանք առաջադրվի վարչապետին և ԲԴԽ նախագահին, ես իմ մեղքը կճանաչեմ. Սարգիս Օհանջանյան. Տեսանյութ ՍԴ գործող կազմից ազատվելու միտքը հակաիրավական և հակասահմանադրական է. Դավիթ Հարությունյան. Տեսանյութ Փաշինյանի արձագանքը ԱՄՆ Սենատի կողմից՝ Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը Ոստիկանությունը պարզել է գերմանացի զբոսաշրջիկից 34 հազար դրամ վերցրած տաքսու վարորդի ինքնությունը Նիկոլ ջան, давай не будем... Մեջբերում պաշտոնական հաշվետվությունից․ առանց մեկնաբանության ​Ձայնը ճանաչում են գիտական մակարդակով. Լուսանկար Կարեն Կարապետյանը պաշտոն է ստացել Թուրքիան արձագանքել է ամերիկյան պատժամիջոցների բանաձևի ընդունմանը Նիկոլ Փաշինյան ջան, Ֆրանցիսկոս 2֊րդ ջան, պետական համակարգը դիմադրում է քո նշանակած, մեծամասնությամբ անգրագետ ու տհաս կադրերին Կնոջից 1 միլիոն 700 հազար դրամ շորթելու պահին տղամարդը բերման է ենթարկվել. Տեսանյութ Դատավոր Լուսինե Աբգարյանի վարկանիշը բավական ցածր է, եղբայրն էլ հայտնի է որպես հակաքոչարյանական. փաստաբանները քննարկում են ինքնաբացարկի հարցը Սպասում եմ, երբ մեղավորը կճանաչվի հայ ժողովուրդը, և Հրաչյա Հակոբյանն առաջարկի՝ մարդկանց վտարել երկրից, իսկ հետո՝ մեկուսացնել Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը Ռոբերտ Քոչարյանը, որպես քաղաքական գործիչ, Փաշինյանի կուռքն է․ Տիգրան Քոչարյան. Տեսանյութ

Տնտեսական ծրագրի (ծրագրերի) բացակայություն

Մեր երկրի տնտեսական զարգացումը 90-ականների սկզբից, պոետի բառերով ասած, դարձավ «ցաքուցրիվ ու անգաղափար», մինչդեռ մեր տնտեսական համակարգը տարօրինակ, ողբերգական ու փառապանծ 20-րդ դարն էր անցել (ածականները վերաբերում են 20-րդ դարի մեր սոցիալ-տնտեսական կյանքին ու տնտեսական համակարգին)։

Խորհրդային Միության տարուբերումների հետ 1920-ականների վերջից նախ գյուղատնտեսության զարգացման հիմք դրվեց (ծանր գնով՝ սեփականության իրավունքի մերժման գնով)։ Հետո 30-ականներին ինդուստրալիզացիայի՝ արդյունաբերականացման շրջան սկսվեց։ Խորհրդային Հայաստանում ձևավորվում էր քիմիական, սարքաշինական, հաստոցաշինական արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը (որը 19-րդ դարից էր ժառանգվել)։ Որոշակի իմաստով նոր ոլորտ էր թեթև (տեքստիլ) արդյունաբերությունը։ Նկատելի էր ավանդական գորգագործության ծավալների աճը։ Կոշկագործությունը թվում էր, թե ավանդական հիմքեր չունի։ Բայց այդ ոլորտը զարգացնելու երազանք-ձգտումը մեծ էր։ «Մասիս» ու «Նաիրի» էինք անվանել ոլորտի խոշոր ձեռնարկությունները։ Ոլորտ, որ դժվար կայացավ՝ ծանր ու երկարատև ջանքերի շնորհիվ։ 60-70-ականների մամուլում մի գլուխ ֆելիետոններ էին, ուր ծաղրվում էր Հայաստանում արտադրվող կոշիկի որակը։ 80-ականների սկզբից ֆելիետոն-ծաղրը վերացավ՝ ոլորտը կայացել էր։ Այդ հետո՝ տասնամյակներ հետո Արենիի քարանձավում հայտնաբերվելու էր աշխարհում ամենահին կոշիկը։ Ու հնագիտական հայտնագործությունը բացահայտելու էր հաջողելու գաղտնիքը՝ կոշկագործությունը չէր կարող ձախողվել իր պատմական հայրենիքում։ Ճիշտ այնպես ինչպես գինեգործությունը։

Մենք՝ հայերս, վստահ ենք, որ մեր երկիրը խաղողագործության հայրենիքներից է։ Գոնե։ 20-րդ դարի 50-80-ական թվականներին գինեգործությունը լուրջ թափ հավաքեց։ Այսօրվա բառապաշարով ասած՝ դառնալով երկրի «բրենդ-ապրանքանիշերից»։ Ոլորտի մյուս ճյուղի՝ կոնյակագործության մասին լեգենդներն առ այսօր պատմվում ու վերապատմվում են։ Մեր կոնյակագործության փառքը կասկածի տակ չէր առնվում անգամ հարևան հանրապետություններում։ Սակայն այդ շրջանում տնտեսական ու ինժեներատեխնիկական առումով ձախողված մի փորձ արձանագրեցինք»։ Կատարյալ ձախողման։ Հին ու, կարծես, փորձված «մեթոդով» նոր ճյուղի արտադրանքին խորհրդանշական ու կարևոր անուն էին տվել՝ «Երազ»։ Իրականում այն ռուսերենից Երևանյան ավտոմոբիլային գործարան անվանման կրճատ տարբերակն էր, որ հայերեն ռոմանտիկ հնչողություն ուներ։ Ռոմանտիզմը չօգնեց։ Գործարանի արտադրանքը սպառվում էր միայն խորհրդային վարչահրամայական կանոններին ենթարկվող տնտեսական համակարգում։

Իսկ 1970-ականներին մեր տնտեսական համակարգում նոր ոլորտ հայտնվեց։ Խոսքը ռադիոէլեկտրոնիկայի մասին է։ Այս «նորամուծությունը» լուրջ պատճառներ ուներ։ Ժողովրդագրության տվյալներն ուսումնասիրելով կարելի է տեսնել, որ 50-60-ական թվականներին ծնելիության բարձր աճ կար։ Բնական աճի բարձր ցուցանիշին ավելացել էր նաև հայրենադարձությամբ պայմանավորվածը։ Արտաքին հայրենադարձությունից զատ կար նաև «ներքին» հայրենադարձություն։ Խոսքը հիմնականում Վրաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից էթնիկ հայերի ներգաղթն էր։ Բնական աճի ներքին ու արտաքին հայրենադարձության արդյունքում Խորհրդային Հայաստանի տնտեսական համակարգն արդեն ի վիճակի չէր աշխատատեղեր ապահովել բնակչությանը։ Այսօր դժվար է հավատալ, որ Խորհրդային Միությունը «արգելում էր» գործազրկությունը։ Ավելին չաշխատելը քրեական հանցանք էր՝ օրենսգիրքն այն «պորտաբուծություն» էր համարում։ Նոր՝ ռադիոլեկտրատեխնիկական ոլորտը աշխատատար էր։ Հետևաբար կարող էր հավելյալ աշխատատեղեր ապահովել։ 70-80-ականների հայկական մամուլի ֆելիետոնների նոր թեմա էր դարձել արտագնա աշխատանքը՝ «խոպանչիկությունը»։ Շինարարության ակտիվ ամիսներին գարնանից-աշուն հիմնականում Ռուսաստան աշխատելու էր մեկնում նկատելի թվաքանակով աշխատուժ։ Այդ պատճառով երկրի ղեկավարությունը որոշեց զարգացնել աշխատատար ոլորտներ։ Էլեկտրատեխնիկայի ու հատկապես ռադիոէլեկտրոնիկայի «ոսկե դար» սկսվեց։ Զուգահեռաբար աճում էր բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի թվաքանակը։ Նրանց համար աշխատատեղ էին ապահովում ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտները։

Ապագայի՝ այսինքն ներկայիս օրերի համար ապագայաստեղծ մի հիմնարկություն առանձին ուշադրություն-հիշատակման է արժանի։ Խոսքը Մերգելյանի ինստիտուտի մասին է։ Այսօրվա մեր ՏՏ ոլորտը ինչ-որ իմաստով մերգելյանականների ժառանգություն-սերունդ են։ Կամ նրանց գործի շարունակողները։ Մենք 20-րդ դարի վերջին և, որ ավելի կարևոր է, Հայաստանի անկախությանը մոտենում էինք մասամբ կայացած գյուղատնտեսության համակարգով, որ բավարար ու որակյալ հումք կարող էր մատակարարել գյուղմթերք վերամշակող արդյունաբերությանը։ Մոտենում էինք հատվածաբար կայացած արդյունաբերական համակարգ՝ քիմիական, հանքահումքային արդյունաբերություն, ռադիոէլեկտրոնիկա, մեքենաշինություն, հաստոցաշինություն, գիտահետազոտական և ակադեմիական ինստիտուտներ։ Որ ոլորտը հաջողվեց պահել գոյատևման մակարդակում, որ ոլորտը անլուր ու անհետք հանձնեցինք, որ ոլորտները փորձեցինք ու հաջողեցինք զարգացնել՝ արդեն հաջորդիվ թեմա է։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan