«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան

Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյանը

Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտները իջեցվում են Փաշինյանի կոպիտ, գռեհիկ հայտարարությունների՝ «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» մակարդակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության լուրերի ֆեյսբուքյան էջում հրապարակված ծաղրանկարներին:

«Խնդրին կարելի է երկու տեսանկյունից նայել. առաջինն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է հանրային փողերով, մեր բոլորի տված փողերով, իրեն թույլ է տալիս միակողմանի, գռեհիկ քարոզչություն, մյուս կողմն այն է, որ այս թեման բարձրացնելով՝ իշխանությունները փորձում են վանել այն կասկածները, որոնք արդեն-իսկ իրենց վզից կախված են: Այսինքն՝ այդ կոռուպցիա կոչվածը, եթե կար նախկին ռեժիմի ժամանակ, հիմա ոչ միայն չի թուլացել , այլև շատ ավելի գռեհիկ ձևեր է ստացել՝ սկսած 2 մլն դոլարով Փաշինյանի տունը վերանորոգելուց, 55 մլն դոլարով նրա համար ինքնաթիռ գնելուց և այլն, և այլն: Այս երկու ֆունկցիան Հանրային հեռուստաընկերությունը վերցրել է  իր վրա, որ այդ ամեն ինչը ներկայացնի սխալ լույսի տակ, կամ իր համար հաճելի լույսի տակ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հիմա էլ հանրայինն է լծվել նախկին իշխանություններին ծաղրելու գործին, որ ուշադրությունը վարչապետից շեղվի: «Դա է ողջ խնդիրը: Այսօրվա կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ տալիս են մանկապարտեզի բացատրություններ, թե ինքնաթիռը պետության համար է գնվում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, բայց պետությունը 30 տարի է՝ գոյություն ուներ և առանց այդ ինքնաթիռի կարողանում էր «յոլա գնալ»: Ասում են՝ տունը վերանորոգում են պետության համար, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, բայց նախկինում 2 մլն դոլարով պետությունը երբեք չի մտածել, որ կարող է իր համար տուն վերանորոգել: Այսինքն այս գռեհկությունները իրենք փորձում են քողարկել ավելի գռեհիկ ծաղրանկարների տակ»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ հիմա էլ Հանրային հեռուստատեսությունն է իջեցվում Փաշինյանի մակարդակին: «Այսինքն՝ ոչ միայն Հանրայինը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի կոպիտ, գռեհիկ հայտարարությունների՝ «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» մակարդակին: Սա նորմալ է, որովհետև Հայաստանում այսօր մենիշխանություն է: Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը տարածվում է ոչ միայն վարչապետի աշխատակազմի, այլև ողջ Կառավարության, Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև մնացած բոլոր ինստիտուտների վրա»,- ասաց նա:

Նշենք, որ ծաղրանկարը տարածվել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանի կողմից:

Ինչ վերաբերում է այսօր Ազգային ժողովում վարչապետի՝ լրագրողների հարցերին չպատասխանելուն և լրագրողների դժգոհությանն առ այն, որ բարիկադներ էին կառուցվել, որպեսզի լրագրողները հարցեր չկարողանան ուղղել վարչապետին, Ենոքյանն ասաց. «Տարի ու կես առաջ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վարչապետն էր, հիմա նա դարձել է վարչապետ և փորձում է իր գործողությունները հնարավորինս գաղտնի պահել ժողովրդից, հեռու մնալ լրատվամիջոցներից, որովհետև արդեն իսկ կան հարցեր, որոնց պատասխաններն ինքը չունի, անգամ իր մեծածավալ «կռուտիտների» դեպքում: Հիմա նա նախընտրում է միայն ունենալ ֆեյսբուքյան լայվեր, ամբիոններից հայտարարություններ, որովհետև դրանք միակողմանի մեսիջինգ են, այդ դեպքում ինքը հարցերի չի պատասխանում, ինքը հայտարարություններ է անում և ինքն է հարցադրումներ անում»:

Tert.am-ը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել՝ ինչու այսօր վարչապետը չի պատասխանել լրագրողների հարցերին, սակայն մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել. Կարապետյանը զանգերին չպատասխանեց:

Tert.am

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan