Ահազանգ․ Երևանում 16-17-րդ դարերի գինու հնձան են քանդում
Բնապահպան Մարի Չաքրյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձան․«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է: «Այդպես է կարգադրված» պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էր»,-գրում է բնապահպանը:
Կարճ ժամանակ անց Մարի Չաքրյանի ահազանգին արձագանքել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Պատգամավորը անձամբ է գնացել Դալմայի այգի ծանոթանալու խնդրին։