Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել
Դիտել նաև
Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում խուճապ էր, գերձայնային ինքնաթիռի թռիչի պատճառով
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Տե՛սեք ուր հասանք․ Խնդրում էին երաժշտությունն անջատել, մինչ դիերը տեղափոխեն. «Կարճ ասած»
Պայթյուն՝ ԵՊՀ մասնաշենքերից մեկում. կա 1 զnհ և 3 վիրավոր, 1 փրկարար թունավորվել է ծխից (լրացված)
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռևս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Պայթյունի հետևանքով տան խոհանոցում 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն։
Պայթյունի հետևանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, ամբողջովին դարձել է ոչ բնակելի։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տան տանիքի մեծ հատված պատերից պոկվել է, լուսամուտները շպրտվել են, իսկ տան ներսում ողջ գույքն ամբողջովին վնասվել է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։