Գյումրիում գիշերօթիկ դպրոցը փակման եզրին է․ 80 երեխաների ճակատագիրը հարցականի տակ է. Տեսանյութ
«Բա որ փակվի, ուր պիտի երթանք… մեր ու հեր չունենք, ուր պիտի էրթանք մնանք…»,-ասում է գիշերօթիկում ապրող փոքրիկը չկարողանալով բարձրացնել անզորությունից խամրած աչքերը…
Ավելի քան 80 գյումրեցի երեխաների համար տանիք հանդիսացող գիշերօթիկ դպրոցը՝ «Թռչունյան տուն»-ը, փակվելու վտանգի տակ է։ Մինչ այժմ բարերարներից հավաքագրված գումարներով երեխաներին պահող հաստատությունը ֆինանսական ճգնաժամի մեջ է։ Ավելի քան 14 տարվա գումարային հավաքագրումն աստիճանաբար նվազել է, ապա՝ զրոյացել։ Վերջերս արդեն երեխաների սննուդը պարտքով են ձեռք բերում։
Մանրամասները՝ տեսանյութում: