Դա դեմ է մեր ազգի բարոյական արժեհամակարգին. աշխարհի չեմպիոնը՝ վարչապետի կողմից տրանսգենդերին աջակցելու մասին
Հայ ծանրամարտիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն (2018), Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (2016), 2019 թվականի աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայաստանի հանրապետության վարչապետը, կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։
Ես ուր ենք հասել ժողովուրդ...
Դա նորմալ է հ՞ա, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին...
Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնում ե՞ք»:
Սիմոն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից