«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն

Ազատ Արշակյանը ԽՍՀՄ-ի ժամանակ КГБ-ի գաղտնի գործակալ՞է եղել

Հատուկ նշենք, որ սա պնդում չէ, այլ հարցադրում է, քանզի Ազատ Արշակյանի գործելաոճը հուշում է այդպես մտածել:

Դատեք ինքներդ, ԽՍՀՄ-ի ժամանակ նա համարվում էր, իբր «խղճի ազատության» համար պայքարի զոհ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արշակյանը արդեն իրական խղճի ազատության պայքարով չէր զբաղված: Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում նրան 1995-ի ընտրություններից առաջ իշխանությունները օգտագործեցին «վեցնոցի» կարգավիճակով: 1998-ի իշխանափոխությունից հետո նա փորձեց «լեզու գտնել» արդեն նոր իշխանության հետ, բայց «չստացվեց»: Նա արդեն պետք չէր ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը: Երրորդ նախագահն էլ նրան «չհիշեց» և արդյունքում Արշակյանը բոլորի կողմից դարձել էր չպահանջված: Փաշինյանական հեղափոխությունից հետո Ազատ Արշակյանի մոտ հույս է արթնացել վերջապես դառնալ   պահանջված: Սակայն այս անգամ էլ նրան ոչ պատգամավոր դարձրին, ոչ էլ պաշտոն տվեցին: Սակայն համառ Արշակյանը հետևողականորեն փորձում է տեղավորվել իշխանական ճամբարում՝ կատարելով ամենակեղտոտ պատվերները: Օրեր առաջ նա քրտինքի մեջ մտած հիմնավորում էր, թե ինչու պիտի Փաշինյանը ունենա 55 մլն-անոց ինքնաթիռ, երբ նույնիսկ իշխանությունն էր հերքում այդ մտադրությունը: Փաշինյանի տան վրա ծախսվելիք 2 մլն-ը վարչապետը հերքեց, իսկ նրա թիմակիցներից ոչ ոք իր վրա չվերցրեց պաշտպանելու այդ գաղափարհը բացի Արշակյանից: Նա միակն էր, որ հրապարակավ աջակցում է իշխանության ցանկացած քայլ:  Սա այս մարդու իրական էությունն է: Նա չի հասկանում, որ անսահման քծնելով իշխանությանը կամ կոնկրետ մարդուն վերջնաարդյունքում առավելագույնը կարելի է թուլափայ ստանալ և ոչ ավելին: Սակայն բանից պարզվում է, որ  Արշակյանը պատրաստ է այսպես ասաց «քչով բավարարվել»:

Երեկ էլ Հանրային հեռուստատեսության  եթերից նա ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին գեյ անվանեց, Վազգեն Մանուկյանին՝ 75-ամյա ծերուկ, որի խորհուրդները ոչ մեկին պետք չէ: Նշեց, որ 1996-ին Վազգեն Մանուկյանն է սահմանադրական կարգը խախտել, այլ ոչ թե հակառակը: Իսկ  Ռոբերտ Քոչարյանի մասով էլ նշեց, որ նրա հանդեպ 37 թվի բարքերը կիրառելը դեռ քիչ է, որ ողջ երկրով մեկ մենք հայտնվել  ենք ստալինյան րեպրեսիաների տիրույթում:

Վերը նշված այս երեք թեզերը արժե վերլուծել՝ հասկանալու համար, թե ինչ «պաշտպանների» պահանջ ունի այսօր իշխանությունը:

Գևորգ Պետրոսյանի գեյ լինելու Ազատ Արշակյանի պնդման մասին

Երեկ վկայակոչելով Ֆրեյդին Ազատ Արշակյանը հայտարարեց, որ եթե Գևորգ Պետրոսյանը այդքան համառ է պայքարում գեյերի դեմ, ուրեմն նրա «թաքնված գեյ է»: Ընդ որում Արշակյանը լուրջ դեմքով պնդում է, թե ըստ Ֆրեյդի է այդպես ստացվում: Քանզի նա ով համառորեն պայքարում է մի երևույթի դեմ, ուրեմն նա այդ երևույթի թաքնված կողմնակիցն է:

Այդպես է մտածում Ազատ Արշակյանը: Սակայն իր այդ մտածողությամբ  բացահայտում է իր ով լինելը ԽՍՀՄ-ի ժամանակ: Հիշեցնենք, որ այն ժամանակ նա իբր կատաղած պայքարում էր այդ երկրի դեմ: Ստացվում է,  ըստ Ֆրեյդի նա իրականում ԽՍՀՄ-ի թաքնված կողմնակիցն էր և միայն ցույց էր տալիս դա, այլ ոչ թե իրականում պայքարում էր ԽՍՀՄ-ի դեմ: Այսինքն, եթե նա անկեղծ  մտածում է, որ Գևորգ Պետրոսյանը գեյ է, ապա նույն սկզբունքով նա ԽՍՀՄ-ի ժամանակ նա եղել է  գաղտնի ծառայության գործակալ: Քանզի մենք դա չենք  պնդում, այլ՝ Ֆրեյդն ու Արշակյանը:

Սակայն պետք է նշել, որ Արշակյանը Ֆրեյդին կարդացել է, բայց լավ չի հասկացել: Այդ իսկ պատճառով Գևորգը գեյերի հետ ոչ մի կապ չունի, բայց ահա Արշակյանը КГБ-ի հետ...:

Ահա այսպիսի բացահայտմանն են հանգում, երբ փորձում են կատարել կեղտոտ պատվերներ իրականացնել  այլ մարդկանց դեմ:

 

                      Վազգեն Մանուկյանի  և 1996-ի մասով

Վազգեն Մանուկյանի և 1996-ի մասով Ազատ Արշակյանի պնդումները ևս մեկ անգամ հաստատում են, որ նա չէր կարող լինել «խղճի ազատության» իրական պայքարող:  Նա իր այդ տեսակետներով ցույց տվեց, որ շարքային քաղաքական ցեխավիկ է՝ «վեցնոց», որին հետաքրքրում է «հոնորար ստանալը կեղտոտ պատվեր կատարելու դիմաց»:

Սակայն այդպիսի մարդիկ, սովորաբար մեծ պահանջվածություն չեն ունենում, ոչ լուրջ իշխանության, ոչ էլ լուրջ ընդդիմության մոտ:

                      Ռոբերտ Քոչարյանի և 37 թվի մասով

Եթե  Արշակյանը ճիշտ է, որ Քոչարյանի համար 37 թիվը չի նշանակում, որ հանրությունն էլ է ապրում 37 թվականում: Ապա դա նշանակում է, որ երբ ԽՍՀՄ-ի ժամանակ Ազատ Արշակյանի կալանավորման ժամանակ նրա համար էր 37 թվականը, ապա հանրության համար այդպիսի մթնոլորտ չկար:

Ընդ որում իր մասով նա   ճիշտ է: Երբ նրան այն ժամանակ  կալանավորում էին, հանրությունը դա որպես ցավ չէր զգում: Այն ժամանակ բոլորը գիտեին, որ ապրում էին տոտալիտար համակարգի պայմաններում, որտեղ տիրում էր վախի մթնոլորտ: Բայց,  երբ կալանավորում էին  Ազատ Արշակյանին դրանից ոչ ոք չէր ուրախանում: Մինչդեռ, իբր նախկին քաղբանտարկյալ  Արշակյանը այսօր բնական է համարում Քոչարյանի վիճակը և զարմանում է, որ մարդիկ մտահոգված են այդ փաստով:  Այստեղից կարելի եզրակացնել մի քանի բան:

Նախ Արշակյանը երբեք իրական «խղճի ազատության» պայքարող չի եղել: ԽՍՀՄ-ի ժամանակ նա իրական այլախող չի եղել: Ըստ Ֆրեյդի և Արշակյանի եղել է բոլորովին այլ գործիչ: Եվ վերջապես այս մարդը ոչ միայն իր տեսակով «վեցնոց է», այլև  խիստ հնամաշ է և ոչ պետկական ժամանակի չնկալման տեսակետից: Եվ վերջապես, եթե իշխանությունն փորձի հենվել այդպիսի մարդկանց վրա, ապա ցույց կտա, որ իրոք այդ իշխանության վերջը մոտ է: Քանզի այս չափի պնակալեզությունը  մեր ժամանակներում վանում է նույնիսկ ամենաերթվյալ իշխանության կողմնակիցներին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan