Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Պատերազմ Արցախում
Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ)

Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել

«Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, նաեւ ինչ-որ առումով հաջողված փորձ է այն տեսանկյունից, որ Արսեն Բաբայանը, փառք Աստծո, ազատության մեջ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը`անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխությանը։ Ըստ նրա՝ ամենակարեւորն է այս պահին հենց դա է՝ Արսեն Բաբայանի ազատությունը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ դատախազությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորությամբ։ Թեեւ, հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին երաշխավորությամբ հանդես էին եկել իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Սակայն այսօր դատախազության հայտարարությունից պարզ դարձավ, որ երաշխավորություն է ներկայացրել նաեւ իշխող ուժի պատգամավոր, սորոսական թեւի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը։ Արցախի ՄԻՊ-ի երաշխավորության քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա։

«Անկեղծ ասած՝ ինձ համար էլ, որքան հասկանում եմ, նաեւ պաշտպանական կողմի համար, անակնկալ է եղել այս որոշումը: Ես նկատեցի, որ այդ առումով գրառում էր արել նաեւ Արփինե Հովհաննիսյանը: Հատուկ շնորհակալություն կարելի է հայտնել նաեւ Արփինե Հովհաննիսյանին այդ կապակցությամբ: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ չի կարելի շնորհակալություն չհայտնել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին իր ներգրավման համար: Թեեւ սա կարելի է ընկալել որպես իշխանության կողմից իր դեմքը ինչ-որ չափով փրկելու փորձ, այսուհանդերձ, ողջունելին է, որ քաղաքական իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ունեն ողջամտության անհրաժեշտ պաշար»,-մեզ հետ զրույցում շարունակեց իրավապաշտպանը:

Նշենք, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհակալություն էր հայտնել Ավետիք Իշխանյանին ու Սիսակ Գաբրիելյանին՝ նշելով․ «Պարոն Իշխանյանը բազմիցս է ապացուցել իր սկզբունքայնությունը եւ բոլոր հանգամանքներում հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, իսկ Սիսակ Գաբրիելյանի հետ առիթ ունեցել եմ քննարկել այս հարցը։ Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար»։

Ռուբեն Մելիքյանի խոսքով, սակայն, իշխանության այս քայլը անցյալը չի կարող փոխել. «Իսկ անցյալն այն է, որ մարդը 22 օր իմ պատկերացմամբ՝ անազատության մեջ է պահվել, իմ պատկերացմամբ՝ քաղաքական պատճառներով, ընդ որում, առաջին 3 օրերը՝ ձերբակալման հատվածը, անգամ դատարանի որոշմամբ է հաստատված»:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանի ձերբակալությունը, ինչը դատախազության կողմից չի բողոքարկվել։

Իրավապաշտպանը նկատեց, որ այս գործով Վերաքննիչ դատարանի նիստը բավականին երկար ժամանակ է՝ չի նշանակվում, ինչը եւս հետաքրքիր փաստ է այն իմաստով, որ Վերաքննիչ դատարանը դեռ իր խոսքը չի ասել՝ առհասարակ Բաբայանի կալանավորումն օրինական էր, թե՝ ոչ:

Հարցին, թե իշխանությունն ի՞նչ գործոնների ազդեցության տակ գնաց այս քայլին՝ հանրային ճնշմա՞ն, թե՞ նաեւ արտաքին ազդակների ազդեցությամբ՝ Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլոր գործոններն էլ այստեղ դեր են ունեցել եւ ես չէի ցանկանա որեւէ գործոնի դեր առանձնացնել: Ես առիթ ունեցել եմ գնահատականներ տալու եւ այդ գնահատականներն ուժի մեջ են: Իսկապես, սա իր բնույթով լուրջ հետընթաց կարող էր դիտվել անձի ազատության սահմանադրական երաշխիքների տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan