Բրդբրդոց,գոռգոռոց. իշխանական պատգամավորները ԱԺ-ում հաշիվնե՞ր էին մաքրում. Տեսանյութ
ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց որոշ փոփոխությունների հետ, ինչն այդքան էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սրտով չէր: Նա դիտողություններ արեց, որից հետո «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։ Լրագրողների հարցին՝ ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ տվեցին։ Ի դեպ՝ լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտում:
Zham.am
Մանրամասները՝ տեսանյութում