Պոպուլիստ նացիոնալ-սոցալիստները հրաշքներ էին խոստանում, բայց ավերակների վերածեցին թե՛ Գերմանիան, և թե՛ ողջ Եվրոպան
1933թի այս օրը՝ նոյեմբերի 12-ին, Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձայների 92 տոկոսը ստացան նացիոնալ-սոցալիստական միացյալ ցուցակի ներկայացուցիչները։
Պոպուլիստ նացիոնալ-սոցալիստները հրաշքներ էին խոստանում, բայց ավերակների վերածեցին թե՛ Գերմանիան, և թե՛ ողջ Եվրոպան։
Հ.Գ. Երբեք մի ասեք, թե ժողովուրդը չի սխալվում։
***
Մի ֆիլմի պատմություն կամ Փաշինյանի հերթական ստերը
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ ինքն է պատասխանատուն
• Հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներից հանելու
• Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չուսումնասիրելու
• Նախարարի կողմից դպրոցից քահանային հեռացնելու
• Ազգային ժողովից տրանսգենդերության քարոզ իրականացնելու
• Սեռափոխված անձին նվիրված ֆիլմը պետական բյուջեից ֆինանսավորելու համար:
Պետք է հեռանա ոչ միայն նախարարը, այլ նախ և առաջ Փաշինյանն ու իր ապազգային նեոբոլշևիկյան պոպուլիստական իշխանությունը:
Հ.Գ. Իսկ եթե Փաշինյանն այդքան շատ է հարգում մեր չեմպիոններին, կարող էր այդ 20 միլիոնը տրամադրել մեր օլիմպիական չեմպիոնների մասին ֆիլմ նկարելու համար:
Կարծում եմ՝ Հրանտ Շահինյանից մինչև Արթուր Ալեքսանյան, մեր բոլոր օլիմպիական չեմպիոններն արժանի էին դրան:
Այնպես որ, կեղծ սպորտասեր մի ձևացեք, պարոն: Ամեն ինչ պարզ է:
Ո՛չ կարաբինաների և տրանսգենդերների քարոզին:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից