Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. Տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվեց: Դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից: Քիչ առաջ հրապարակվեց դատական ակտը: Դատարանը որոշեց մերժել դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի մյուս անդամները։
Zham.am