Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Պատերազմ Արցախում
Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Ժողովրդի վարչա­պետն իրեն թույլ է տալիս կրկնապատկել նախարարների աշխատավարձը, երբ ՀՀ հպարտ քաղաքա­ցին հացի խնդիր ունի, երբ երկրում ավելի քան 200.000 քաղաքացի աղ­քատ է

«168 ժամ»-ը գրում է. «Հասարակության ու իշխանու­թյան միջև անջրպետը գնալով խորանում է: Համատարած աղքա­տության ֆոնին մարդկանց համար հասկանալի չեն «ժողովրդի իշխա­նության» կողմից թույլ տրվող ճո­խությունները: Եթե նման բան անե­ին նախկին «հակաժողովրդական» իշխանությունները, դեռ կարելի էր հասկանալ, ու երևի թե ավելորդ է ասել՝ ինչպիսի աղմուկ կբարձրացնեին ընդդիմադիրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը:

Բայց այսօր նախկինները չկան: Ու դժվար է հավատալ, որ նման բան կարող է իրեն թույլ տալ «ժողովրդի իշխանությունը»: Հիմա որքան էլ վարչապետը փորձի արդարացում­ներ բերել, միևնույն է, դրանք ընկալե­լի չեն հասարակության համար: Ինչ­պե՞ս կարող է ժողովրդի վարչա­պետն իրեն թույլ տալ կրկնապատկել նախարարների աշխատավարձը, երբ Հայաստանի հպարտ քաղաքա­ցին օրվա հացի խնդիր ունի, երբ մարդիկ աշխատելու և արժանապա­տիվ ապրելու տարրական հնարավո­րություններ չունեն, երբ երկրում ավելի քան 200.000 քաղաքացի աղ­քատ է, երբ հասարակության սոցիա­լական խոցելի խմբերի եկամուտնե­րը շատ ցածր են, ու կառավարությու­նը միջոցներ չի կարողանում գտնել դրանք բարձրացնելու համար, երբ տարիներ հետո պետական բյուջեն կենսաթոշակները հազիվ 3000-4000 դրամով ավելացնելու հնարավորու­թյուններ ունի:

Եթե նման բան լիներ նախկինում, Նիկոլ Փաշինյանը հաստատ քարը քարին չէր թողնի: Բայց այսօր արդեն շատ բան է փոխվել, ինչը չէր կարելի նախկինում՝ հիմա ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ, գուցե նաև պար­տադիր է: Թվում է, թե այդպես չպիտի լիներ: Ժողովրդի վարչապետը չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Բայց պարզվում է՝ լավ էլ թույլ է տա­լիս: Ու ոչ միայն թույլ է տալիս, այլև արդարացնում է:

Համատարած աղքատության ֆո­նին, որը եղել է ու կա նաև իշխանափոխությունից հետո, վարչապետը կարող է իրեն թույլ տալ ոչ միայն նա­խարարների աշխատավարձերը կրկնապատկել, այլև միլիոններ ծախսել նոր ծառայողական ավտոմեքենա­ներ գնելու, առանձնատուն վերանո­րոգելու, արտասահմանյան թանկար­ժեք այցեր կատարելու, պետական միջոցներն իր հայեցողությամբ տնօրինելու համար: Նիկոլ Փաշինյանին հարիր չի առանց վերանորոգման ապրել մի տանը, որտեղ նախկինում ապրել է նախորդ ղեկավարը: Հազիվ թե կարելի է կարծել, որ նախկին նա­խագահը կարող էր վատ պայմաննե­րում ապրած լինել, բայց այդ պայմանները Նիկոլ Փաշինյանին այլևս չեն բավարարում:

Ամենևին կարևոր չէ, թե ինչքա՞ն գումար է ծախսվել վարչապետական առանձնատան վերանորոգման հա­մար: Կարևորը երևույթն է, կարևորը մոտեցումների այն փոփոխություն­ներն են, որոնք այս մեկուկես տա­րում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի մոտ:

Երբ նա դեռ նոր էր ստանձնել վար­չապետի պաշտոնը, բոլորովին այլ կերպ էր ներկայացնում ժողովրդի և իշխանությունների փոխհարաբերու­թյունները: Սա ժողովրդի իշխանու­թյուն է, որը եկել է ժողովրդին ծառա­յելու: Իշխանությունը պատրաստ է անգամ անվարձահատույց ծառայել ու լուծել ժողովրդի խնդիրները, անընդհատ կրկնում էր Նիկոլ Փաշին­յանը:

Բայց ի՞նչ ունենք այսօր: Ունենք մի իշխանություն, որի համար առաջնայինը ոչ թե ժողովրդի, այլ սեփական բարեկեցության ապահովումն է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan