Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

«Գելլափի» Համաշխարհային զգացմունքների զեկույցում աշխարհի 143 երկրից զայրույթի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ՀՀ-ում. լուրջ ազդանշան իշխանության համար

«Փաստ» թերթը գրում է. «Գրեթե յուրաքանչյուր մարդ առօրյա կյանքում զայրույթ է ապրում, որն իրենից հուզական պոռթկում է ներկայացնում: Մարդկանց մոտ զայրութ է առաջանում՝ կապված ընտանիքում, աշխատավայրում և կյանքի տարբեր ոլորտներում ծագած խնդիրների հետ: 

Համընդհանուր զայրույթի տեղիք կարող են տալ իշխանությունների պահվածքը, հասարակական ու քաղաքական հարաբերությունները և այլն: 

«Գելլափ» գլոբալ վերլուծությունների ու հետազոտությունների ընկերությունը 2019 թվականի ապրիլին հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե որքա՞ն զայրացած են մարդիկ աշխարհում, ու որո՞նք են ամենազայրացած երկրները: 

Այդ հետազոտություններն ամփոփվել են «Գելլափի» 2019 թվականի Համաշխարհային զգացմունքների զեկույցում, որը ներառում է նաև հույզերի չափումը (զայրույթի մակարդակը) աշխարհի 143 երկրում: 

Ըստ հետազոտության, զայրույթը առավել հաճախ դրսևորվում է հատկապես Մերձավոր Արևելքում: Սակայն այս զեկույցը հատուկ ուշադրության չէր արժանանա, եթե զայրույթի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցված չլիներ: «Գելլափը» պարզել է, որ Հայաստանում մարդկանց 45 տոկոսը «երեկ շատ է զայրացել»:

Այն, որ Հայաստանում զայրույթի ցուցանիշն ամենաբարձրն է 143 երկրների շարքում, ինքնին մտահոգիչ է: Սակայն էլ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ ամբողջ 2019 թվականի համանման ուսումնասիրության արդյունքները, ամենայն հավանականությամբ, պակաս խայտառակ չեն լինելու: 

Ավելին՝ չի բացառվում, որ 45 տոկոսանոց նիշը բարձրանա: Իսկ դրա համար կան բոլոր «բարենպաստ» պայմանները: 

Փաստացի իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել մարդկանց հուզական վիճակի վրա, այլ ընդհակառակը, քաղաքացիների հույսերը, որ կապված են ներկա իշխանությունների հետ, չեն արդարացրել իրենց: 

Չկա տնտեսական այն թռիչքային զարգացումը, որ խոստացել էր Փաշինյանը, հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների, աճում է ատելության և թշնամանքի մթնոլորտը, գոյություն չունի երկրի զարգացման տեսլական:

Այս բոլոր պատճառներին գումարվում է նաև մեկը, որը հասարակության շրջանում լուրջ զայրույթի պոռթկման տեղիք է տալիս: 

Այն վերաբերում է ազգային արժեքների պահպանման դեմ ուղղված նախաձեռնությունների իրականացմանը, որոնք իշխանությունների կողմից հատուկ աջակցություն են ստանում և ներկայացվում են առաջադիմության քողի ներքո: 

Ու փաստն այն է, որ մարդկանց համար առավել սուր զայրույթի պատճառ կարող է լինել ոչ այնքան սոցիալական ծանր դրությունը, որքան իրենց ինքնության դեմ սկսված արշավը: 

Ուստի պատահական չէ, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, կրթական համակարգում հայագիտական առարկաների դերի նվազեցմանն ուղղված քաղաքականությունը, հասարակության կողմից ընդունված արժեքներին հակասող բովանդակություն ունեցող ֆիլմերի և միջոցառումների ֆինանսավորումը հանրային լուրջ դիմադրության հանդիպեցին և զայրույթի ալիք առաջ բերեցին:

Զայրույթի վերաբերյալ «Գելլափի» զեկույցը իշխանությունների համար պետք է լուրջ ազդանշան դառնա՝ հասկանալու, որ իրենց կողմից տարվող քաղաքականությունը լուրջ վերանայումների կարիք ունի, քանի որ հասարակության ներսում բացասական հույզերի պոռթկումներ են տեղի ունենում: 

Եթե անցած տարի անձամբ Փաշինյանի կողմից հանրության բացասական հույզերը միտումնավոր ուղղորդվում էին նախկին իշխանությունների ուղղությամբ, ապա այդ ատելությունը և զայրույթը իր վեկտորը փոխել է դեպի ներկայիս իշխանությունների կողմը, ավելին, դա սկսել է ուղղվել համատարած բոլորի վրա: 

Այսինքն, բոլորս բոլորիս սկսել ենք ատել, վիրավորել, անպատվել, բոլորս բոլորիս վրա զայրացած ենք:

Իշխանությունները պետք է նաև գիտակցեն, որ չի կարելի խաղալ հանրության նյարդերի հետ, մի կողմից՝ հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ձերբակալությունների շոուներ կազմակերպել, իսկ մյուս կողմից՝ քողարկել բյուջեից իրենց ճոխ ծախսերը, ինչպես տեղի ունեցավ նախարարների աշխատավարձը հանրությունից գաղտնի բարձրացնելու դեպքում: Ուստի լիովին տրամաբանական է, որ հասարակության ներսում դժգոհությունները խորանում են: Վերջապես, վաղուց ժամանակն է դադարել հասարակության մեջ պարբերաբար թշնամիներ ու դավադիրներ «հորինել», դա ծայրահեղ վատ հետևանքներով է հղի»,- ասաց մեր աղբյուրը»։

«Գրեթե յուրաքանչյուր մարդ առօրյա կյանքում զայրույթ է ապրում, որն իրենից հուզական պոռթկում է ներկայացնում: Մարդկանց մոտ զայրութ է առաջանում՝ կապված ընտանիքում, աշխատավայրում և կյանքի տարբեր ոլորտներում ծագած խնդիրների հետ: 

Համընդհանուր զայրույթի տեղիք կարող են տալ իշխանությունների պահվածքը, հասարակական ու քաղաքական հարաբերությունները և այլն: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan