Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Պատերազմ Արցախում
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա

ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Կառավարությունում  ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած  TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացները (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի և նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու  համար և թույլ չեն տվել, որպեսզի  դրանք ծառայեն իրենց նպատակին։

Ավելին, 168․am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝  այս ամբողջ մախինացիան արվել է  հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ձեռամբ։ Վերջինիս հրահանգով 2018թ. դեկտեմբերին Երևան հասած 4 ջիփերից երկուսն օրերս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից վերադարձվել է կառավարություն, որպեսզի դրանցից  մեկը ծառայի իրեն՝ Ավինյանին, մյուսը՝ վերջինիս հովանավորյալ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանին։

Ավելին, մեր հրապարակումից առաջ տեղեկացանք նաև, որ Ռուսաստանից բերված թանկարժեք մեքենաներն արդեն իսկ անթույլատրելիորեն շահագործվում են  նոր «տերերի» կողմից՝  չլինելով փոխվարչապետի գրասենյակի  և ՏՄՊՊՀ-ի հաշվեկռին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն խախտվել է սեփականության իրավունքի նորմը, և ամենակարևորը՝ ՀՀ-ՌԴ կառավարությունների միջև ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը, և միայն մի բանի համար, որպեսզի նորօրյա պաշտոնյաներն իրենց «կոմֆորտնի զգան»։

168․am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ ընթացակարգով է կազմակերպվել մեքենաների կամայական բաշխումը Կառավարությունում, և ի՞նչ իրավունքով է պետական  X կառույցի հաշվեկշռին գրանցված ծառայողական մեքենան շահագործվում մեկ այլ կառույցի ղեկավարի կամ  փոխվարչապետի կողմից, կամ առհասարակ ինչպե՞ս է փոխվարչապետ Ավինյանին հաջողվել սեփական քմահաճույքի համար շրջանցել  ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրով գույքի ձեռքբերման  փաստաթղթավորված նախապայմանը և դրա շահագործման նպատակային նշանակությունը։

Իսկ նպատակը, ընդգծենք,  եղել է Սննդի անվտանգության ոլորտի հզորացումը, մասնավորապես, խնդիր էր դրված աջակցել կառավարությանը ենթակա Սննդի անվտանգության տեսչական մարմնին, որպեսզի  նոր ու հարմարավետ մեքենաներով ապահովվի Այրում-Ջիլիզա սահմանային անցակետի նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքների արագ կազմակերպումը։

Ընդ որում, չմոռանանք,  Այրումի երկաթուղային կայարանին կից նորաբաց ֆիտոսանիտարական լաբորատորիան ևս ստեղծվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության  կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության համաձայնագրի շրջանակներում։

Հարցադրումների համար Կառավարություն ուղղված զանգերը, սովորականի պես, անպատասխան մնացին, իսկ ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը հաստատեց մեր տեղեկությունն այնքանով, որքանով իրեն պաշտպանված կդարձներ՝ հետագա հնարավոր զարգացումներից ու պատասխանատվությունից խուսափելու համար։

«ԵԱՏՄ շրջանակներում  Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման ծրագրով ՍԱՏՄ-ին հատկացված 4 ամենագնացներից մեկն է մնացել մեզ մոտ։ Ջիփերից երկուսը մոտ մեկ ամիս առաջ տվեցի կառավարությանը, որովհետև ինձ պետք չէր սենց ճոխություն, երկուսն էլ պահել ենք, որովհետև ծրագրի շրջանակներում չէինք կարող աշխատել առանց ամենագնացների։ Մյուս ամենագնացը ԵԱՏՄ-ից ստացած անալիտիկ սարքավորումների և ևս 3 բեռնատար գազելի հետ միասին՝  ամենայն հավանականությամբ, կգրանցվի մեր անասնաբուժական գծով ՊՈԱԿ-ի հաշվեկշռին (ՀԱԲԼԾԿ), սպասում ենք՝ կառավարությունը հաստատի։ Այս ամբողջը մեզ հատկացվել է նույն ծրագրի շրջանակներում և դեռևս Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված պայմանավորվածությամբ»,- պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ նշելով, որ ինքը մեքենաները հանձնել է Պետական գույքի կառավարման կոմիտե և տեղյակ չէ դրանց հետագա ճակատագրի մասին։

Ինչ խոսք, այս գործարքը չէր կարող ՍԱՏՄ-Պետգույքի կառավարման կոմիտեի մակարդակում որոշվել,  առավել ևս, որ դրանք իսկապես անհրաժեշտ են ՍԱՏՄ-ի տեսուչներին՝  մարզային գիշերուզոր աշխատանք-վազքի համար։ Տրամաբանությունը հուշում է, որ ՍԱՏՄ և ՏՄՊՊՀ ոլորտները համակարգող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրահանգված կամ կամային որոշումներ է կայացրել՝ ըստ այդմ հետ պահանջելով ՌԴ-ից նվեր ստացած մեքենաները, և բաշխել այնպես, ինչպես սիրտն է ցանկացել։

Ի դեպ, դեռևս 2019թ. հունվարին Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքում գրել էր.  «Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»: Մինչ այդ էլ՝ մայիսին, հայտարարել էին, թե Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված 4 ծառայողական ավտոմեքենաներից երկուսից:

Օրվա վերջում մենք ստացանք նաև ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանի պատասխանը մեր հարցին. «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի հաշվեկշռում առկա է թվով 2 ծառայողական ավտոմեքենա: Եվս մեկ ավտոմեքենա՝ TOYOTA LC 150 4.0 GAS մակնիշի, ՀՀ կառավարության 2019թ. սեպտեմբերի 26-ի N 1308-Ա որոշմամբ ամրացվել է հանձնաժողովին, սակայն փաստաթղթային ձևակերպման գործընթացը դեռևս չի ավարտվել: Տեղեկացնում ենք նաև, որ ՏՄՊՊՀ հաստիքացուցակում առկա է վարորդի մեկ հաստիք, որը նախատեսված է ՏՄՊՊՀ նախագահին, 6 անդամներին և հանձնաժողովի աշխատակազմին սպասարկելու համար: Նշենք նաև, որ 2019թ. մայիսի դրությամբ ՏՄՊՊՀ-ն ունեցել է 5 ծառայողական ավտոմեքենա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan