Սիրիայում սպանվել են հայկական կաթոլիկ եկեղեցու քահանան և իր հայրը. Տեսանյութ
Նոյեմբերի 11–ին Սիրիայում՝ Ղամիշլի-Դեր Զոր ճանապարհին, սպանվել են Ղամիշլիի հայկական կաթոլիկ համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը՝ Հաննա Պետոյանը: Այս մասին հայտնում է՝ ՀԱԵ Լիբանանի թեմի «Գանձասար» պաշտոնաթերթը:
Նշվում է, որ նրանք ուղևորվում էին Դեր Զոր, սակայն ճանապարհին ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:
Կատարվածի մասին հայտնել են նաև սիրիական աղբյուրները: