Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ)
24
Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Պատերազմ Արցախում
Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին

Ազգայինից ու ապազգայինից անդին. ահագին բաների նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ առաջացած լարվածության մասին

Արայիկ Հարությունյանն այս պատմության մեջ «քոթակի տղեկի» գործառույթ ունի։ Նա փոքր մարդ է, որը հայտնվել է մեծ բաների մեջ։

Մեր հանրությանը բորբոքած իրական վեճն արժեհամակարգային, աշխարհայացքային ու քաղաքական ենթատեքստ ունի։

Քաղաքականի մասն այն է, որ ով մտքում ուզում է, բայց դեռ ինչ–ինչ պատճառներով չի բարձրաձայնում «Նիկո՛լ, հեռացի՛ր»–ը, նախարարի դեմ է կռիվ տալիս։

Ինչ վերաբերում է հարցի արժեքային ու գաղափարական կողմին, ապա վեճը նոր չէ։

Պարզունակ, մակերեսային և հակապետական են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ առաջադեմ երևալու համար պետք է մերժել ազգայինը, ավանդականը։ Այս տեսակը չկայացած քաղքենին է, որին սովետի ժամանակ թվում էր, թե հայերեն լեզուն պետք է գործածվի կենցաղային շփումներում, իսկ մյուս դեպքերում պետք է հարգի լինի ռուսերենը։

Ըստ սովետահայ քաղքենի «մտավորականի» կամ կուսնոմենկլատուրշիկի՝ հայերենը ցածր որակի շփումների համար է, իսկ ռուսերենը՝ ակադեմիականի ու բարձր կարգավիճակայինի։

Հիմա սրանք բոլշևիկից դարձել են «լիբերալ», ռուսերենը փոխարինել են անգլերենով, ու կարծում են, թե հայերենի հաշվին օտար լեզվին տեղ տալն առաջադիմության նշան է։

Օտար լեզու, այո՛, պետք է սովորել, բայց ո՛չ հայերենի հաշվին։ Հայերեն լեզվի բանալին, հակառակը, կօգնի ավելի հեշտ յուրացնել օտարը։ Նախ պետք է ազգային լեզվամտածողություն ձևավորել, ապա նոր միայն անցնել «ինտեռնացիոնալին»։ Վերջինիս դու պետք չես, եթե բան չունես ավելացնելու որպես ինքնուրույն տեսակ։

Ի դեպ, ավանդականի տակ չպետք է հասկանալ «Կնիկը պետք ա մարդու ոտերը լվա, ջուրը խմի», «Ով էշ, ես փալան», «Երեխուն ինչքան ծեծես, էնքան ճիշտ կմեծանա», «Ծեծում ա, ուրեմն սիրում ա», «Աղջի՛կ, քեզ ասում եմ, հա՛րս՝ դու հասկացիր», «Մարդի ծեծած, վարդի ծեծած» և նմանատիպ այլ կոդերը։ Դա էլ մյուս ծայրահեղությունն է։

«Ավանդականի» ու «միջազգայինի» ծայրահեղությունները ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն հետադիմական ու փրփուրային երևույթներն են։

Ազգայինն ու ավանդականը միշտ համամարդկայինի և առաջադիմականի հետ են զուգահեռվում։ Ազգային ու համամարդկային արժեք ունեն Հովհաննես Թումանյանի փիլիսոփայությունը, Գարեգին Նժդեհի պատկերացումները պետության և քաղաքականության, ինչպես նաև մտավորականության տեղի ու դերի մասին, Վահան Տերյանի հոգևոր Հայաստանի մասին ուրվագծերը, Ռաֆայել Իշխանյանի 3–րդ ուժի բացառման օրենքի գաղափարը, Մովսես Խորենացու «Ողբը», Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Գրիգոր Նարեկացու աշխարհայացքը, Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները և այլն։

Ավանդականը՝ «քյառթը» չէ։ Արամ Խաչատրյանը, «Pink Floyd»–ը, Կոմիտասը կամ Բախը համամարդկային են ու դրանով իսկ գտնվում են նույն հարթության մեջ։

«Led Zeppelin»–ի տղաները հա՛մ անգլիական են, հա՛մ ինտեռնացիոնալ։ Մալխասի ջազի մեջ էլ ազգայինի ու համամարդկայինի խառնուրդ կա։ Դրա՛նք են սինթեզն ու արժեքը, այլ ոչ թե հայերենով մատուցվող անճաշակ կլկլոցները կամ օտար լեզվով հրամցվող անհասկանալի բղավոցները։

Առաջադիմականը «քննարկում» բառի փոխարեն «դիսքաշն» կամ «բարևի» փոխարեն «պրիվետ» բառերն օգտագործելը չէ։

Առաջադեմը այլասերվածության էպատաժային քարոզ անելը չէ։ Մարդու իրավունքը ենթադրում է նաև այլ կարծիք ունեցող դիմացինի իրավունք, ոչ թե փոքրամասնության իրավունքի դիկտատորական պարտադրում. դա արդեն դեմոկրատիայի պրոֆանացիա է՝ մյուս ծայրահեղություն։

Ավանդական ընտանիքն արխաիզմ չէ։ Ավանդական ճանապարհով երեխա ունենալը հնամաշ գաղափար չէ։ Հակառակ բաները տողատակերով քարոզողներն, իմ խորին համոզմամբ, մարգինալ են, որոնք իրավունք ունեն այդպիսին լինելու, բայց իրավունք չունեն մարգինալիզմն այլոց պարտադրելու։ Ես հանդուրժող եմ մինչև այն պահը, երբ իմ տարածք են մտնում՝ առանց ինձ հարցնելու։

Ազգային «ես»–ից փախչելը գեղցիություն է։ Ազգայինով ենք մենք մեր գույնը տալիս աշխարհին ու դրանով ենք հետաքրքիր դառնում ուրիշների համար։ Առանց ազգայինի մենք տերև ենք առանց ծառի։ Կամ լավագույն դեպքում՝ տաշեղ։

Ազգային ինքնության պահպանությունից չի կարելի կոմպլեքսավորվել։ Դա չկայացած մարդկանց բարդույթ է։ Այդ բարդույթը հատկապես ներհատուկ է հեղափոխական ալիքի միջոցով վերև բարձրացած դատարկ դուրսպրծուկներին։

Մի ժամանակ հայ բոլշևիկներն էին բոլշևիկներից ավելի բոլշևիկ ուզում երևալ ու այնքան էին «գլոբալացվել», որ Աթաթուրքին ոսկի ու զենք էին հասցնում՝ կուրորեն հավատալով «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կարգախոսին և Թուրքիայի «կարմրելուն»։

Ազգայինին «յախք» ասողներն իրականում փոքր մարդիկ են, ովքեր ուզում են մեծ երևալ և «գլոբալացվել» ազգային «մենք»–ից փախչելու և այդ «մենք»-ի դեմ կռիվ տալու միջոցով։

Մեր ազգային ինքնության թիվ մեկ ինստիտուտը հայոց լեզուն է։ Այն կարող է հարստացվել, կարող է արդիականացվել, բայց պետք է մնա որպես հայկականության գլխավոր տաճար, որի շուրջ է կառուցվում հայկական կոդը։

Հայաստանի Հանրապետությունն ու Հայոց լեզուն այն գլխավոր հաղթաթղերն ու սուբյեկտներն են, որոնցով մենք կարող ենք աշխարհից վերցնել ու աշխարհին տալ։ Կարող ենք հարստանալ ու հարստացնել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan