Կամո Հովհաննիսյանը հայտարարել է, որ հեռանում է «Ժետիսուից»
Դիտել նաև
Աղետի և դիմադրության մաթեմատիկա
Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները. Հովհաննիսյան
«Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով». Հովհաննիսյան
«Սերունդների կերտած Հանրապետությունը և նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը»․ Րաֆֆի Հովհաննիսյան
Սահմանադրությունը Ռոսիա մոլից գնված հագուստ չէ, որ մոդան անցնի փոխես․ Վահան Հովհաննիսյան
Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում գրել է, որ հեռանում է ղազախական «Ժետիսու» թիմից, որտեղ խաղում էր 2018 թվականի գարնանից։
«Շնորհակալությու՛ն, «Ժետիսու՛»։ Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել մրցաշրջանի համար։ Հաճելի էր խաղալ նման թիմում նման ֆուտբոլիստների հետ։ Ցանկանում եմ հետագա հաջողություններ, շատ հաղթանակներ և թող իրականանան այն նպատակները, որոնք դրվել են»,- գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ «Ժետիսուն» Ղազախստանի անցած առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը։