Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Հայաստանում թանկացել է հնդկաձավարը, թանկանալու է նաեւ հաճարը. փորձագետ

ՌԴ-ում հնդկաձավարի թանկացման հետևանքով հատիկավոր այդ մշակաբույսը թանկացել է նաեւ Հայաստանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետ Հարություն Մնացականյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ում մեկ կիլոգրամ հնդկաձավարի գինը բարձրացել է 12-ից 40 ռուբլիով. «Դրա հետեւանքով Հայաստանում հնդկաձավարի մեծածախ գինը 220 դրամից բարձրացել է մինչեւ 440-460 դրամի, մանրածախ գինը խանութներում այժմ տատանվում է 480-600 դրամի սահմաններում։ Բրենդից կախված՝ փաթեթավորված հնդկաձավարի գինը հասնում է մինչեւ 1500 դրամի»։

Մնացականյանը նշել է, որ հնդկաձավարի գնի աճի դինամիկան կպահպանվի մինչեւ 2020 թվականը։

Հարցին, թե կարող է արդյոք Հայաստանում աճեցված հնդկաձավարը ազդել այդ ձավարատեսակի գնագոյացման վրա, փորձագետը բացասական պատասխան տվեց։ «Հայաստանում աճեցված հնդկաձավարն աննշան տոկոս է կազմում սպառման ընդհանուր ծավալում։ Մեզ մոտ աճեցնում են մոտ 400 տոննա հնդկաձավար, որը որակով զիջում է ներկրվողին մշակման համար անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով։ Հետեւաբար, այդ ապրանքը չի կարող ազդել գնագոյացման վրա»։

Հայաստանում սպասվում է նաեւ հաճարի թանկացում, որը, փորձագետի խոսքով, կապված է պահանջարկի ավելացման եւ այդ մշակաբույսի սուր դեֆիցիտի հետ։ «Երկու ամիս հետո տեղական հաճարի առկա քանակությունը կսպառվի, ինչը պատճառ կհանդիսանա գների կտրուկ թռիչքի համար։ Ներկա պահին մեկ կիլոգրամ հաճարի գինը բարձրացել է մինչեւ 320 դրամ, սպասվում է, որ երկու ամսից մեկ կիլոգրամի գինը կհասնի մինչեւ 450 դրամի»։

Նշենք, որ Հայաստանում արտադրվում է անհրաժեշտ հնդկաձավարի միայն 3 տոկոսը, իսկ 97 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, քանի որ այդ երկիրը մոնոպոլ դիրք է զբաղեցնում հնդկաձավարի արտադրությունում։

Ռոսստատի տվյալներով՝ Ռուսաստանում հնդկաձավարի սպառողական գները հոկտեմբերին բարձրացել են 7,3 տոկոսով։ Հոկտեմբերի 14-21-ի շրջանում հնդկաձավարի արժեքը ավելացել է 2,6 տոկոսով, հոկտեմբերի 7-14-ին՝ 1,7 տոկոսով, իսկ սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը՝ 1,4 տոկոսով։

Գերատեսչությունում նշում են, որ մթերքի թանկացում նկատվել է Ռուսաստանի Դաշնության 80 սուբյեկտներում (բացի մարզի կազմի մեջ մտնող ինքնավար օկրուգներից)։ Միեւնույն ժամանակ, գներն ավելացել են ավելի քան 7,3 տոկոսով 48 սուբյեկտներում։

Դաշնային հակամոնոպոլային ծառայությունում տեղեկացրել են, որ կստուգեն տեղեկատվությունը Ռուսաստանում հնդկաձավարի գների բարձրացման մասին։ Բողոքը Դաշնային հակամոնոպոլային ծառայությունում ստացվել է ալրաղացների եւ ձավարեղենի ձեռնարկությունների ռուսաստանյան միությունից։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan