20
1.5 տարում ոչ մի հեղափոխական փոփոխություն չի արվել. Սերժ Սարգսյանը քննադատեց իշխանություններին Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». Ուղիղ Ի՞նչ էր ռուս լրագրողներին ակնարկում Փաշինյանը Ղարաբաղի հարցի լուծման ուղիների վերաբերյալ Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ «Համալսարանում մեզ չեն ողջունում, բայց շարունակելու ենք դասադուլը»․ ուսանողները քայլերթ են անցկացնում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք. Տեսանյութ Սյունիքի նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ Փաշինյան. Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի տեսակ կապ այժմ չկա. Տեսանյութ Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել Ինձ համար անակնկալ էր Ռուսաստանի հետ հարաբերություններում Նժդեհի հարցի առկայությունը․ ՀՀ վարչապետ. Տեսանյութ Մեր արտաքին առևտրի կառուցվածքը
Սոբչակը գլխավորել Է Forbes-ի վարկածով Instagram-ում ռուսաստանցի ամենահարուստ բլոգերների վարկանիշը Երևանում թալանել են միջնակարգ դպրոցի տնօրենի բնակարանը «Հայոց լեզուն» և «Հայոց պատմությունը» պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք, դա ամենամեծ բանն է, որ կարող եք անել Հայաստանի համար. Միլանում հայ գիտնականը՝ Փաշինյանին. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը հրապարակել է խորհրդանշական անմոռուկն ու կից գրառում կատարել Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը». Տեսանյութ Արթուր Ալեքսանյանը Երեխաների օրվա առիթով տորթ է թխել փոքրիկների հետ Ամենատարօրինակ փաստը 1.5 տարում ոչ մի հեղափոխական փոփոխություն չի արվել. Սերժ Սարգսյանը քննադատեց իշխանություններին «Չաստվածաշնչյան» պատվիրաններ հատուկ Նիկոլի համար Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո․ հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան Նստացույց անող երիտասարդները փայտի վառարան են տարել նախարարությունների շենքի մոտ Մարտակերտի շրջանի բնակիչները ձի են մորթել Հարգելի պողոսնե՛ր, դուք տեղյա՞կ եք, որ այս օրենքը ԶՐԿՈւՄ է ձեզ նպաստից Մի փոքր՝ քաղաքական ռեինկարնացիայի մասին 2020 թվականին ջրի գինը չի բարձրանա. բաժանորդները կվճարեն 180 դրամ/խմ սակագնով Փաստերը կոծկվում են՝ ի շահ իշխանական Տրդատի Հատկանշական էր «Վերնատուն» նախաձեռնության մուտքը քաղաքական դաշտ. իշխանությունների համար քաղաքական ուժերի նման կոնֆիգուրացիան անընդունելի էր Էյֆորիկ կտի վերջին չափաբաժինն ընկավ Սուրիկ Խաչատրյանի վրա ԱԻՆ-ը կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով Ջրամատակարարման դադարեցում՝ Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում Նիկոլապետություն․ Նիկոլի այցից 13 օր անց հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարը Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել Մեդվեդևն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները «ԲՀԿ»-ն Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասով դիրքորոշում կներկայացնեն քննարկումից հետո 2020-ի բյուջեի նախագիծը ոչ մի ընդհանուր բան չունի տնտեսական հեղափոխության հետ. ԲՀԿ Իջևանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». Ուղիղ Մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա´ եղեք» կարգախոսով․ Տեսանյութ Իրանի քաղաքացին Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ․ ԱԱԾ-ի բացահայտումը Քոչարյանի պաշտպանները դիրքորոշում են ներկայացրել Եվրոպական դատարան ու սպասում են խորհրդատվական կարծիքի Նիկոլ Փաշինանը խեղաթյուրում է հայոց պատմությանը, իսկ Հ1-ը փորձում է սրբագրել Փաշինյանի սխալները (ՓԱՍՏԵՐ) Փաշինյանը գրառում կատարեց Մխիթարյան միաբանության «Ոսկե» գրքում. լուսանկար Ինչպես «Իմ քայլը» հիմնադրամը խաբելով մարդկանց գումար աշխատեց Silk Note փառատոնի ժամանակ. Լուսանկարներ Ի՞նչ էր ռուս լրագրողներին ակնարկում Փաշինյանը Ղարաբաղի հարցի լուծման ուղիների վերաբերյալ Սիրուշոն նոր շուկաներ է գրավում Արթուր Վանեցյանը՝ Սաթիկ Սեյրանյանի մոտ Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն, ու ես հրաժարական կտամ Պաշտոնանկություն՝ Տիգրան Ավինյանի որոշմամբ Ձերբակալություն անձնագրային բաժանմունքում Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, սպասվում են տեղումներ, որոշ մարզերում՝ ձյան տեսքով Մարիամ Փաշինյանը մեկնաբանել է իր կողմից փաբ բացելու լուրերը Սպայկայի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց Դատարանն արձանագրել է՝ Բաբայանի իրավունքները խախտված են եղել. փաստաբան «Համալսարանում մեզ չեն ողջունում, բայց շարունակելու ենք դասադուլը»․ ուսանողները քայլերթ են անցկացնում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք. Տեսանյութ Փաշինյան Նիկոլը մյուս անգամ որ ժողովրդի անունից խոսա կամ ասի, թե մարդը արժեք է «Նոր Հայաստանում», էս ֆոտոն կճպցնեք դեմքին. դրսում -3 է Ձանձրացա այս միօրինակությունից, 60 օր է՝ ասում եմ առանց տեղումների եղանակ․ Սուրենյան Շոկ: Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հակահեղափոխական քայլեր են անում. Տեսանյութ «Ազգային արժեքներն են, որ մարդուն ազատ են դարձնում». Աղասի Ենոքյան. Տեսանյութ

Վրացերեն ու վրաց պատմություն իմանալ պարտավոր ես

Ժողովրդագրական գործընթացները մեր տարածաշրջանի երկրների համար ինչ-որ իմաստով նույնական են: Անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ այս տարի մեր երկրի բնակչության թվաքանակը պակասել է 11.9 հազարով: Վրաստանում ևս, ինչպես մեր երկրում, բնակչությունը նվազում է:

Խորհրդային վերջին` 1989թ․ մարդահամարը Հայաստանում չանցկացվեց, որովհետև երկրաշարժից հետո միգրացիոն անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել: Իսկ նույն մարդահամարը Վրաստանում 5.4 մլն բնակչություն արձանագրեց: 2018-ի վերջում երկրի բնակչությունը կազմում է 3.724 մլն: Ըստ վիճակագրական հաշվարկների՝ եթե հասկանալի պատճառներով հանվի Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության քանակը, ապա անկախության տարիներին մեր հարևան երկրի բնակչությունը նվազել է առնվազն 1 մլն մարդով:

Վրաստանի քաղաքացիության մասին օրենքը ամենակոշտն է նախկին խորհրդային հանրապետությունների օրենքների համեմատությամբ: Այն մինչև վերջերս բացառում էր երկքաղաքացիությունը: Վերջին տարիներին տարեկան մոտ հինգ հազար մարդ զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով (այդ «մեղադրանքով» Սահակաշվիլին Իվանիշվիլիին տարիներ առաջ զրկեց քաղաքացիությունից: Ապա պատասխան քայլով Սահակաշվիլին զրկվեց` Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելուց հետո):

Փորձագետները նշում են, որ տարիներ շարունակ քաղաքացիությունից հինգ հազար զրկվողների 80 տոկոսը ազգությամբ հայեր էին, որ Հայաստանի կամ ՌԴ քաղաքացիություն էին ընդունում: Միաժամանակ նաև հակառակ գործընթացը կա` վերջին շրջանում տարեկան 6-8 հազար մարդ է դիմել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար: Այս «իրարամերժ» գործընթացներում կողմնորոշվելու համար Վրաստանում քաղաքացիության մասին նոր օրենք ընդունվեց: Օրենքը 2018թ․ օգոստոսի 15-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ը արտոնյալ ժամանակ է հատկացրել այն մարդկանց համար, ովքեր այդ ընթացքում կդիմեն իրենց քաղաքացիությունը վերականգնելու խնդրագրով: Տեսեք՝ ինչ վիճակագրություն է արձանագրվել:

2015թ․ 4434 մարդու քաղաքացիություն է շնորհվել, իսկ 1287 մարդու դիմում մերժվել է: 2016թ․ 4677 դիմում է բավարարվել, մերժվել է 1213 մարդ: 2017-ին 4527 մարդու է քաղաքացիություն տրվել, իսկ 3722 դիմող մերժվել է: Նկատելի է, որ վերջին երկու տարում կտրուկ աճել է քաղաքացիություն ստանալու խնդրագրերի մերժումների քանակը: 2018թ․ մերժվել է 3570 դիմող: Անցած տարի առաջին անգամ մերժված դիմումների քանակը գերազանցել է (51 տոկոս) բավարարվածներին` 3046 քաղաքացիություն ստացած մարդ: Սա այն դեպքում, երբ բնակչության կրճատման գործընթացը շարունակվում է:

Վրաց փորձագիտական տվյալներով՝ ռուս-վրացական պատերազմից հետո տարեկան մոտ 7 հազար մարդ տեղափոխվում էր Ռուսաստան: Ռուսական տվյալներով՝ տարեկան մոտ 8 հազար մարդ էր ՌԴ քաղաքացիություն ստանում: Հիմա այլ թիվ է նշվում` տարեկան մոտ 2 հազար մարդ: Եվրամիության հետ ազատ տեղաշարժի իրավունքը այդ ուղղությամբ արտագաղթն առ ժամանակ ավելի «հմայիչ» է դարձրել:

Արտագաղթի ուղղություններն ու պատճառները ինչ-որ չափով հասկանալի են: Առանձին ուսումնասիրության կարիք ունի այն, թե ովքեր են տարեկան կտրվածքով այն 6-8 հազար մարդիկ, որ Վրաստանի քաղաքացիության հայտ են ներկայացնում: Երկքաղաքացիության հնարավորությունից փորձում են օգտվել ժամանակին Ռուսաստան, Ուկրաինա և Թուրքիա տեղափոխվածները: Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար հարկավոր է վերջին երկու տարում օրինական կարգավիճակում ապրած լինել այդ երկրում, իմանալ վրացերեն և վրաց պատմություն ու օրենսդրական հիմնական սկզբունքները: Վրաստանի նախկին քաղաքացիների քաղաքացիության վերականգման խնդրագիրը քննվում է բացառության կարգով: Սա նախկին քաղաքացիներին հայրենիք ետ հրավիրելու ինքանատիպ միջոց է, որի իրական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Websiite by Sargssyan