Գողություն երթուղայինում. Տեսանյութ
Դիտել նաև
Մարիամ Ալեքսանյանի տնից գողություն է արվել
Արցախում 40-ամյա կինը հափշտակել է զոհվածի անվամբ 7.550.000 դրամ օգնությունը
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից խոշոր չափերի յուրացում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է
Բացահայտվել է Աբովյանում վճարային տերմինալի գողությունը (տեսանյութ)
Բնակարանային գողը տուժածի տանը ձվածեղ էր արել ու կոնյակ խմել. հենց այդ պահին վրա էին հասել ոստիկանները
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել էին փող ու զեղչի քարտեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Մալաթիայի գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումներով, պարզեցին, որ գրպանահատությունը կատարել է մայրաքաղաքաի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Նա հենց դեպքի օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նախապատրաստվում են նյութեր։